Էկոլոգիա




Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ
Առաջադրանք առաջին
Համեմատել նավթըգազը  ածուխը:
1.Ըստ տարածվածության, ըստ երկրների
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում,  Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:

Բնական  գազը օգտակար անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։ Բնական գազ կա թե զարգացող և զարգացած երկրներում և ավելի շատ պաշարներ կան բնական գազի զարգացող երկրներում, քանի որ զարգացածները անխնա օգտագործում և արտահանում են բնական գազը։ Բնական գազով հարուստ են մի շարք երկրներ դրանցից են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆՆ և այլն։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ածխի պաշարները սահմանափակ են, բացի այդ, հանքանյութի զգալի մասն ունի ցածր կալորիականություն։ Հայտնի են Օլթիի և Կարինի ածխի հանքավայրերը։ Ածխի տեղական նշանակության պաշարներ կան նաև Ուրմիա և Վանա լճերի ավազանների ջրբաժանային լեռներում, Աղստև,Վեդի գետերի ավազաններում, Ջաջուռում։Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը: Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ումԳերմանիայումՄեծ ԲրիտանիայումՌԴ-ում,ՈւկրաինայումՉինաստանումՀնդկաստանումԱվստրալիայում:
2. Ըստ  սպառելիության:

Նավթի պաշարները գնալով նվազում են, էներգիայի հանդեպ մարդկանց պահանջը՝ մեծանում, իսկ 50 տարի հետո, նավթի պաշարների սպառման դեպքում, կկարողանա՞նք մեր կյանքըպատկերացնել առանց էլեկտրաներգիայի, ինքնաթիռների, բջջային հեռախոսների, ինչպես  նաև գիշերը  տիեզերքի նմանվող քաղաքների ու փողոցների: Իհարկե՝ ոչ:
Գազ. ևս  մի  վառելիքաէներգետիկ ռեսուրս, որի բացակայությամբ անհար է պատկերացնել մերկյանքը: Գազը օգտագործվում է ամենուր: Կենցաղում այս ռեսուրսը օգտագործվում է տաքացնելու համար, օգտագործվում է նաեւ որպես վառելանյութ ավտոմեքենաների համար:
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի, մնացորդների, քիմիական փոխակերպումների, միկրոօրգանիզմների եւ այլնի միջոցով:
Երեքնել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ են եւ շատ մեծ դեր ունեն ներկայիս մարդուկենցաղում: Եվ այդ մեծ պահանջարկի արդյունքում ռեսուրսների պաշարները նվազում են անվերադարձ՝ մեծացնելով էկոլոգիական խնդիրների սանդղակը՝ պատճառ հանդիսանալով մարդկության գործունեությանը եւ կյանքին սպառնացող վտանգի ընդլայմանը:

3. Ըստ շահագործման հետևանքով հասցրած էկոլոգիական վնասների:
Բնապահպանական տեսանկյունից վառելիքային ռեսուրսները մեծ աղտոտիչներ են համարվում: Դրանք էկոլոգիական խնդիրներ են առաջացնում հանքավայրերի շահագործման ժամանակ` թափվելով և աղտոտելով շրջակա միջավայրը, հատկապես օվկիանոսային ծանծաղուտից հանվող նավթը: Ջերմոցային գազերի ավելացումը մթնոլորտում հանգեցնում է մթնոլորտի ջերմության բարձրացմանը, որն էլ հիմք է հանդիսանում երկրագնդի սառույցների հալեցման և օվկիանոսային ջրերի մակարդակի բարձրացմանը:
Առաջադրանք երկրորդ

Էներգիայի այլընտրանքային  միջոցները:
1.Արևային էներգիա. նշել այն երկրները, որոնք օգտագործում են էներգիայի այս տեսակը. դրա նշանակությունը:
Արևային էներգիա, արևային լույսի փոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։
Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆոռնիայում:
Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆԻսպանիաՉինաստան,ԳերմանիաԻտալիաՀնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում. այն Չարանկա Սոլար Փարկն է, հզորությունը կազմում է 214 մեգավատտ։
Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։
2. Քամու էներգիա օգտագործող երկրներ, դրա նշանակությունը:

Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք: Այսպես, օրինակ Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
3. Փորձեք բացատրել այլընտրանքային էներգիայի  ո՞ր տեսակը կարող է ստանալ Հայաստանը, ի՞նչ հեռանկարներ կան:


Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը: Ընդհանրապես դրանց զարգացման պարզ ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդրումը և կիրառումը:

Հայաստանի  կոտրվող  ողնաշարը:

Սյունիքի  ու Արցախի  մեր  ամբողջական  Հայրենիքի  ողնաշարն  է:Այն  պարզապես  առանց  նրանց  գոյություն  ունենալ  չի  կարող:Գարեգին  Նժդեհի  այս  խոսքերը  հիմա  հնչում  են  կարծես  ահազանգ  բոլոր  հայերի  համար:Բնական  այն  օրորոցը,  որտեղ  մենք  կազմավորվել  ենք  որպես  ժողովուրդ,  դա  դրախտավայր  Հայաստանն  է:Եվ  ժողովուրդը  պետք  է  ապրեր  այստեղ  բնության  հետ  ներդաշնակ:Սակայն  հանքարդյունաբերությունը  զարգացնելու,  եկամուտներ  ստանալու  համար  չքնաղ  բնությունը  կամաց-կամաց  վերածվում  է  անապատի:Ունենք  670  հանքավայր  -  շահագործվում  են  400-ը,  մեծ  մասը  մետաղական:Մետաղական  հանքավայրերի  շահագործման  արդյունքում  առաջանում  և  մարդկությանը,  կենդանական  աշխարհին  և  բնության  վնասող  թունավոր  թափոններ-պոչամբարներ: Առավել  ևս,  երբ  դրանք  շահագործվում  են  օտար  երկրների  կողմից,  անհաշիվ  ու  անխնա:Շահագործումից  առաջացած  խոռոչներում  լցվում  են  անձրևաջրերը  և  թույնը  տանում  դեպի  ընդերք,  աղտոտում  ընդերքի  սառնորակ  աղբյուրները:Ակամայից  ցանկություն  է  առաջանում  օգնություն  կանչելու: Բայց  ու՞մ: Երբ  շուրջը  ռոբոտ  հիշեցնող  ղեկավարներ  են:Անզորությունից  արտասվող  բնությունը  խնդրում  է  կանգ  առնել,  ապաքինել  իր  վերքերը, քանի  դեռ  սիրտը   բաբախում  է  և  իվիճակի  է  նորից  ծաղիկ-ծաղկունքով  պատվելու:Սակայն  իզուր: Սև  յոթ  գլխանի  դևը  շարունակում է  լափել  ամեն  ինչ, կոտրել  մեր  հավատքի  ողնաշարըhttp://youtu.be/YrrDzuZ9RG4




Մխիթար Սեբաստացի  արհեստագործական դպրոցի  Էկոլոգիական   խնդիրները   խոհանոցում
Խոհանոցում  առկա են շատ խնդիրներ, օրինակ այդ  խնդիրներից են`
1.Սանիտարական հիգենայի պահպանումը:
2.Անհրաժեշտ  սարքավորումների պակասը:
3.Ինչպես են վարվում  ուտելիքի մնացորդների հետ:
4.Պատրաստված ուտելիքի ճիշտ պահպանումը:
5. Հիգենիայի պահպանումը `վարվելաձևը սննդի հետ :
6.Սեղանի վրա ուտելիքի ճիշտ դասավորվածությունը:
7. Օդափոխությունը խոհանոցում:
8.Խոնավության առկայությունը;
9.Սննդի վերամշակումը  նախքան պատրաստելուց առաջ:
10.Խոհանոցի ջեռուցումը:




Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրի  արհեստագործական   դպրոցի  դիզայնի արվեստանոցում:
Դպրոցում գործում  է բազմաթիվ  արհեստանոցներ,  սակայն  ես կներկայացնեմ  դիզայնի էկոլոգիական խնդիրները:
Դիզայնում  կա  որոշակի  խնդիրներ`

1.Ներկերի  մեջ     թունավոր նյութերի  առկայությունը  օրինակ  լատեքսի, լաք, սեպաստին:
2.կտրտված  թղթերի և այլ  իրերի  թափոնները:
3.Սենյակում ոչ  բավարար լուսավորությունը:
4.վատ օդափոխությունը:
5.Սենյակի  ոչ  հիգենիկ  վիճակը:
6.Օդափոխիչի  բացակայությունը:
7.Ջեռուցման  բացակայությունը:
Այս  խնդիրները  ներկայացնելուց   հետո   առաջարկում   եմ   ավելի   լուրջ   նայել   այս  խնդիրներին   և   լուծումներ   փնտրել,  օրինակ   ավելի   ուշադիր   լինել  մաքրության   և  օդափոխության ,  տեղային   լուսավորության   նկատմամբ,  մուֆելային  վառարանների   բաց  թողած  վնասակար  նյութերին, որպեսզի   աշխատելը   և  սովորելը   այնտեղ   շատ   ավելի հաճելի  լինի:










Շրջակա միջավայրի օրը կամ ով ավելի շատ աղբ կհավաքի


Հունիսի  5-ին  իրագործենք նախագիծ նվիրված Շրջակա միջավայրին օրվան:
Մեր շրջակա միջավայրը մեր տանից և դպրոցից դուրս ընկած տարածքն է` մեր թաղամասը, մեր քաղաքը:
Տանից մինչև դպրոց ընկած ճանապարհին հանդիպած աղբը հավաքենք և մասնակցենք «Ով ավելի շատ աղբ կհավաքի» մրցույթին:
Դրա համար անհրաժեշտ է  հատուկ պարագաներ աշխատելու համար` սպորտային հագուստ, տոպրակներ,  ձեռնոցներ և գլխարկներ:
Նախագիծը ունի  հետևյալ աշխատելու փուլերը`
1)   Մաքրել շրջակա միջավայրը աղբից, իրագործելով «Ով ավելի շատ աղբ կհավաքի» նախագիծը:
2)   Կարգի բերել  արհեստագործական դպրոցի շրջակա միջավայրը:
3)   Օգնել մեր կրտսեր ընկերներին իրենց դպրոցի շրջակա միջավայրը կարգի բերելու հարցում, այցելելով որևէ կրտսեր դպրոց
4) Միաժամանակ բաժանել  կրթահամալիրի և քոլեջի տեղեկատվական թերթիկները



Քոլեջ, նախադպրոցական բաժնի առաջին կուրս
Խորհրդատու`Հասմիկ Նալբանդյան:


Ալբատրոսների  մահը




Ալբատրոսները ապրում են մինչև 60 տարի, բայց բազմանում են այնքան դանդաղ, որ արդեն հաջորդ դարում նրանք կարող են ամբողջությամբ վերանալ: Նրանց հիմնական սպառնալիքը ցանցով որսն է: Տարեկան ավելի քան 100 հազար Ալբատրոսները մահանում են, ընկնելով ձկնորսական կարթի մեջ:
Պլաստիկ մնացորդները կենդանական պլանկտոնների տեսք ունեն, և ձկներն ու մեդուզաները նրանց ընդունում են որպես սնունդ: Մեծ թվով դիմացկուն պլաստիկներ (շշերի կափարիչներ, օղակներ, մեկանգամյա օգտագործման կրակայրիչներ) հայտնվում են ծովային թռչունների ստամոքսում` հիմնականում ծովային կրիաների և սևավոտ ալբատրոսների: Կենդանիներին անմիջական վնաս են հասցնում նաև, ջրի մեջ հայտնված   վնասկար  նյութերը`սկսած պոլիքլորացված  բիֆենիլներից, դիխլորմեթանից և  ածխաջրածներից: Այդ  նյութերից շատերը ոչ  միայն  թունավոր  են  այլ  իրենց  ստրուկտուրայով  նմանվում  են  էստռադիոլի, որը  բերում  է    կենդանիների  հորմոնային  թունավորմանը:
Այսպիսով, տեսանյութում ցույց է տրվում, թե մարդու ոչ ճիշտ ապրելակերպը, ինչպես է վնասում կենադանական աշխարհին,այս դեպքում ալբատրոսներին:

Հ.Գ. Մարդիկ, ապրեք ոչ միայն ձեր մասին մտածելով...


Չնայածոր մուլտֆիլմը նկարահանվել է շատ վաղուցբայց այն նկարագրում է այսօրվա մեր իրականությունըՄարդիկ անխնա են իրենց շրջակա միջավայրի նկատմամբև ամեն կերպ շահագործում են բնությունըչմտածելով այն մասինոր կգա մի օրոր այլևս բնությունը չի հասցնի ինքնամաքրվել և ինքնավերականգնվել և կմնանք ձեռնունայնմուլտֆիլմում ցույց էր տրվումթե ինչպես մարդը նավթի պաշարներ էր հանում երկրի խորքիցաղտոտում է ջրային միջավայրըայնտեղ ապրող բուսական և կենդանական աշխարհը,ինչպես է անխնա հատում ծառերը.վերցնում է ու վերցնումբնությունը այլևս չի կարող դիմադրել..

Հ.ԳՀամոզված եմոր մի օր բումերանգի օրենքը անպայման կգործիորը իհարկե ոչ մեկս չէինք ցանկանա:

https://www.youtube.com/watch?v=K4Z5-3Uful0




Комментариев нет:

Отправить комментарий