понедельник, 29 февраля 2016 г.

Նախագիծ՝ ռադիոհեքաթ

Քոլեջի III կուրսի ուսանողուհիներս կատարեցինք ձայնագրություն ընտրելով սխալ հեքիաթներ խմբից <<Կարմիր գլխարկը>>:Նախագիծը  նախատեսված էր մանկապարտեզի երեխաների համար: Մեր կարծիքով ավելի զվարճալի է լինում  երբ հեքիաթի մեջ  փոքր ինչ հումոր է լինում դա   երեխաների ուշադրությունը ավելի է գրավում :Կազմեցինք  նախնական սցենար, բազմաթիվ անգամ փոփոխելով:Երբ սկսվեց ձայնագրությունը բազմաթիվ չստացված պահեր եղան, քանի որ սխալ հեքիաթում պատմվածքը պատմում է պապիկը  այդ պատճառով շատ դժվար էր լինում պապիկի ձայնով խոսել՝ սակայն ի վերջո ստացվեց:Մեզնից միայն մեկի մոտ ստացվեց խոսել պապիկի ձայնով, իսկ մյուսը տարավ թոռնիկի դերը:Իսկ թե ինչքանով է ստացված դա կվորոշեն երեխաները:

Պույ-պույ մուկիկը
Սխալ հեքիաթ

ՍԽԱԼ   ՀԵՔԻԱԹՆԵՐ
(Երաժշտություն)
Երգելով պապիկի սենյակ է մտնում մի փոքրիկ աղջիկ:
-Վա´յ, պապիկը: Պապի´կ, ի՞ նչ ես անում:
-Համացանցում թերթ եմ կարդում թոռնիկս:
-Պապի´կ, ինչ կլինի, միքիչ ինձ հետ խաղա, կամ էլ հեքիաթ պատմիր:
-Դե,ուրեմն նստի´ր: Ես քեզ կպատմեմ Կարմիր գլխարկի հեքիաթը:
-Ուխ, ինչ լավ էնստեցի պապիկ: Դե սկսիր:
-Ուրեմն այսպես թոռնիկս լսիր:
-Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում,անունը Դեղին Գլխարկ:
-Ո´չ, Կարմի´ր:
-Ախ, հա, Կարմիր Գլխարկ:Մայրիկը կանչում է կարմիր գլխարկին և ասում` լսի´ր, Կանա´չ Գլխարկ
-Դե  ոչ, Կարմի´ր:
-հա հա՜, Կարմիր: Ուրեմն ասում է. Գնա´ մորաքույր Աննայի մոտ և տար նրան այս կարտոֆիլի կեղևները:
-Դե  Ո´չ, պապիկ, ասում է գնա տատիկի մոտ և տար նրան այս կարկանդակները:
 -Դե լավ: Աղջիկը գնում է անտառ և հանդիպում ընձուղտին:
-Խառնեցիր իրար պապիկ: Հանդիպում է գայլին, ոչ թե ընձուղտին:
 -Եվ գայլը նրան հարցնում է` ի՞նչ կանի վեց անգամ ութ:
 -էէէ, Ոչ մի նման բան: Գայլը հարցնում է` ու՞ր ես գնում:
-Ճի´շտ ես ասում թոռնիկս: Եվ Սև Գլխարկը պատասխանում է
-Չէէէ  պապիկ: Կարմիր գլխարկ էր, կարմիր, կարմիր:
-Այո´  կարմիր, և կարմիր գլխարկը պատասխանում է` գնում եմ շուկա` տոմատ գնելու:
 -Ինչ շուկա  է: Երազումդ ես տեսելԳնում եմ տատիկիս մոտ, որը հիվանդ է, բայց ճանապարհը կորցրել եմ:
-Ճիշտ է  թոռնիկս: Եվ ձին ասում է
-Ի՞նչ ձի այ պապիկ: Գայլ էր ախր:
 -Իհարկե, թոռնիկս: Եվ այսպես է ասում` կնստես 70 համարի երթուղայինը, կիջնես Ազատության հրապարակում, կթեքվես աջ, գետնին կտեսնես երեք աստիճան և փող, աստիճանները թող մնան, փողը վերցրու ու քեզ համար ծամոն գնիր:
-Պապի´կ, դու ընդհանրապես հեքիաթ պատմել չգիտես, միշտ սխալվում ես: Բայց միևնույնն է, ինձ համար ծամոն ես գնելու:
 -Դելավ, վերցրու այս դրամը և գնա քեզ համար ծամոն գնիր:
-Լավ, ես գնամ, պապիկ: Իսկ դու նորությունները ընթերցելու փոխարեն հեքիաթ կարդա, որ երեկոյան ինձ պատմես:
-Եղավ, թոռնիկս:

Եվ պապիկը վերադարձավ իր ընթերցանությանը

суббота, 13 июля 2013 г.

Իմ տպավորությունները Մեդիա կենտրոնից



հաճախելով Մեդիակենտրոն ինձ  շատ հաճելի էր ու հետաքրքիր  ծանոթանալ Նեդբուքի աշխատանքի հետ։Նեդբուքով առաջին հերթին ես սովորեցի աշխատել Վոռդ ծրագրով,սովորեցի ձևավորել նկարներ Փովեռ Փոինթով ինձ շատ դուր եկավ մթնոլորտը,որը տիրում էր Մեդիակենտրոնում։Իսկ ինձ սովորեցնողը՝Լարիսան,շատ բարեհամբյուր,խելացի,բարի,պատասխանատու է։Ես շատ շնորհակալ եմ իրենից։