Հայոց լեզու և Գրականություն





 Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:


Առաջադրանք
1.Առանձնացրու Պեշիկթաշլյանի կյանքից քեզ հետաքրքիր 5 կարևոր  փաստեր:
1. Մկրտիչ Պեշիկթաշլյանը ծնվել է 1828 թ. օգոստոսի 18-ին: Սկզբնական կրթությունը ստացել է Բերայի Մխիթարյան դպրոցում (1834-1839): 1839-1845-ին սովորել է Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունուն:
2. Մեծ է Պեշիկթաշլյանի դերը օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում. նրա ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը:
3. Պեշիկթաշլյանի ստեղծագործությունների պսակը նրա պոեզիան է: Թեև այն քանակով մեծ չէ (մոտ 60 բանաստեղծություն), սակայն բովանդակությամբ, թեմատիկայով և ժանրային բնույթով բազմազան է:
4. Պեշիկթաշլյանի հասարակական գործունեությունն առավել  բազմազան  է եղել 1860-ականներին: 1860-ից սկսել է գործել Ազգային սահմանադրությունը, որի համար մղված պայքարում նա էական դեր է կատարել: Նույն թվականին Գրիգոր Օտյանի, Ծերենցի, Գրիգոր Աղաթոնի և նրա ջանքերով հիմնվել է «Բարեգործական ընկերություն հայոց»-ը:

5.  Պեշիկթաշլյանը մասնակցել է Անձնվեր ընկերության (1860-63, ունեցել է լուսավորական-կրթական նպատակներ, նյութապես ու բարոյապես օգնել Զեյթունի լեռնաբնակ ապստամբներին) և Երաժշտական ընկերության աշխատանքներին, աջակցել Տ.Չուխաջյանին և Գ.Երանյանին «Քնար հայկակյան» վեցամսյա հանդեսը խմբագրելու գործում:



2.Թվարկիր Մուրադ Ռաֆաելյան վարժարանում սովորած նշանավոր մարդկանց :
Մուրադ Ռաֆաելյան վարժարանում սովորոլ են  Մկրտիչ Պեշիկթաշլյանը,Թովմաս Թերզյանը,արձակագիր Արփիար Արփիարյանը,նկարիչ Զարեհ Մութաֆյանը,և նաև 1902-1905թթ.Դանիել Վարուժանը:
Պատմիր այդ ուսումնական հաստատության մասին:

1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականներ` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն, Իտալիայի Պադովա քաղաքում հիմնեցին Մուրադի անունով Մուրադյան վարժարան, իսկ 1836 թվականին Վենետիկի պալատում՝ Ռաֆայելյան վարժարանը, որը 1850 թվականին փոխադրվում է ավելի ընդարձակ պարտեզներ ունեցող պալատը: Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը հանդիսանում է Վենետիկի միաբանության գիտակրթական կենտրոններից մեկը: Այն իր մեծարժեք քանդակներով և պատկերազարդ կտավներով, ինչպես նաև պատերի որմնանկարներով հանդիսանում է յուրահատուկ թանգարան: Վարժարանը գրեթե ամբողջովին զարդարված է թանկարժեք աշխատություններով, որոնց մեծ մասը ճարտարապետական և գեղանկարչության արվեստի գլուխգործոցներ են: Այն առաջնակարգ դեր է խաղում հայ մշակույթի պատմության մեջՍկզբնական շրջանում Մուրատ-Ռաֆայելյան վարաժարանը առաջնորդվում էր գիմնազիական ծրագրերով, ուներ 6-ամյա դասընթաց, որոշ աղբյուրներում նշվում է նաև 5-ամյա կրթությունը` երկու միջնակարգ և երեք բարձրագույն դասարաններով: 1867-ին Ֆրանսիայի, 1879-ին Իտալիայի կառավարությունները Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին օժտում են լիցեյական իրավունքներովԱյն գիշերօթիկ էր, որտեղ սովորում էր մոտավորապես 120 սան, որոնցից 45ը` անվճար: Այստեղ լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության կողմից վկայական: Այդ վկայականների շնորհիվ ուսանողները իրավունք էին ստանում առանց մուտքի քննությունների ուսանել Եվրոպայի և մի շարք այլ երկրների համալսարաններում:


3.Գրավոր  պատմիր  Պեշիկթաշլյանի  մանկավարժական   գործունեության  մասին, Սրբուհի Տյուսաբ   և  Պեշիկթաշլյան:
1845-ին վերադառնալով  Կ.Պոլիս  ծավալել է մանկավարժականհասարակական լայն գործունեություն: Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը. Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն:Այդ դպրոցներից բացի կենսագիրների վկայությամբ դասավանդել է Հյուրմյուզյան, Վահանյան, Փորթուգալյան, Նորատունկյան,Յուսուֆյան, Տամատյան,Ճանմյան և այլ ընտանիքներում:Մանկավարժական գործին Պեշիկթաշլյանը մոտեցել է նոր հայրենասեր  սերունդ դաստիարակելու բարձր զգացումով: Այս տարիներին է, որ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, դասավանդելով Վահանյան ընտանիքում ծանոթանում է Սրբուհի Վահանյանին (հետագայում` Տյուսաբ) հետ: Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբը, ծնվել է Կ.Պոլսում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը` Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբության դառնությունը:
Սրբուհին ուսանել է ֆրանսիական դպրոցում: Հետագա դաստիարակությունը ստանձնել է եղբայրը` Հովհաննեսը` սովորեցնելով ֆրանսերեն, պատմություն  և բնական գիտություններ: Նրա կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ: Սրբուհին, որ ժամանակակիցների վկայությամբ մինչ այդ առհամարանքով էր վերաբերվում հայերենին, սկսում է հայերենի մասնավոր դասեր առնել բանաստեղծի մոտ և  գրաբար բանաստեղծություններ գրել: Ուսուցիչն աշակերտուհու մեջ սերմանում է հայրենասիրություն, ազգային հպարտության զգացում, սեր ու հետաքրքրություն իր ժողովրդի անցյալի ու մշակույթի նկատմամբ: Բանաստեղծի և աշակերտուհու միջև հոգեկան ամուր կապ է ստեղծվում, որ վերաճում է զգացմունքի: Շատ ուսումնասիրողներ են անդրադարձել բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, դա ակնհայտ երևում է նրա որոշ բանաստեղծություններից, սակայն Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր հիվանդ ուսուցչի հանդեպ, թեև  մեծ տառապանքով անթեղել է այն, իսկ նրա վաղաժամ մահվան կսկիծն արտահայտել հայտնի «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգով: 1864 թ., երբ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին` որպես օգնական ատենադպիր, աջակցում է  մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը, դրանցից մեկի ժամանակ հանդես գալիս կրակոտ ճառովԱյդ տարիներին է, որ նա նկատվում է իբրև համարձակ ու սկզբունքային  մտավորական:

1869 կամ 1870 թ. Սրբուհին ամուսնանում է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ, որը վարում էր  արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը: Նա ոչ միայն չի խանգարել կնոջը զբաղվելու հասարակական գործերով, այլև ամեն կերպ օգնել է: 1870-ական թթ. Սրբուհի Տյուսաբը զբաղվում է իր զավակների` Դորիի և Էդգարի դաստիարակությամբ: Տյուսաբի ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին «ազգասեր» մակդիրովՍրբուհի Տյուսաբին պարտավորեցնում է ասելուսուցչի շնորհիվ  մեծապես բարձրացավ  հայուհու հարգն ու վարկը:Սրբուհի Տյուսաբը մահացավ 60 տարեկան հասակում, քաղցկեղից:



4.Պեշիկթաշլյանի ո՞ր ստեղծագործություններն են գրվել 1862թ. Զեյթունի ապստամբության իրադարձությունների շուրջ: Վերլուծիր այդ ստեղծագործություններից քեզ դուր եկածը:. <<Մահ  քաջորդու>>,<< Հայ քաջորդի,>> <<Թահումն քաջորդվույն,>> <<Հայ քաջուհին>>:
Պեշիկթաշլյանի ստեղծագործությունները գրված 1860-ականների սկզբներին արտացոլում է Զեյթունի հերոսամարտը:Այդ բանաստեղծություններում արտահայտվում է նրա հավատը հայերի ուժի նկատմամբ, մայրական սիրո և ուժի մեծությունը: Այդպիսի բանաստեղծություններից է <<Մահ Քաջորդուն>>բանաստեղծությունը:




ՄԱՀ ՔԱՋՈՐԴՈՒՆ

Դու զո՞վ խնդրես, մայր իմ անոյշ,
Ե՛կ, մի դողար, մոտեցիր հոս,
Անլաց աչոք դիտէ զորդիդ
Ու իւր վերքերն արիւնահոս:
Թրքաց մայրեր թող լան` ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:

Այս բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է մորը, խնդրելով որ չդողա անարցունք աչքով մոտենա արունահոս վերքերին:Թող Թուրքերի մայրերը լաց լինեն-դիմում է նա մորը-իսկ դու  Զեյթուն ուրախ լուրեր տար:



5.Գրիր  քո  կարծիքը ‹‹Եղբայր ենք մենք›› բանաստեղծության մասին, ի՞նչ  գիտես  այս  երգի մասին, պատմիր  երգի  առաջին  կատարողի  մասին, ուրիշ  ի՞նչ  երգեր  են  գրվել Պեշիկթաշլյանի  բանաստեղծություններով:
Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քընար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:

Տուր ինձ քո ձեռդ եղբայր ենք մենք:
Որ մըրըրկավ էինք զատված.
Բաղդին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց.
Ընդ աստեղոք ինչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:

Երբ ալևոր մայր Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովե քով,
Սըրտին խորունկ վերքն դաժան
Քաղցր արտասված բուժին ցողով.
Ընդ աստեղոք ինչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:

Մեկտեղ լացինք մենք ի հնում...
Եկեք դարձյալ հար անբաժան
Խառնենք զարտոսր և ըզխնդում,
Որ բազմածնունդ ըլլա մեր ջան.
Ընդ աստեղոք ինչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնեն Հայոց դաշտեր,
Ընդ աստեղոք ինչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Բնության շքեզ ձայներից  եթե քնար զարնեն, այնքան սիրուն ձայն չի լինիորքան եղբայր  անունից,-այսպիսի  համեմատություն է անում բանաստեղծը` կոչ  անելով  զատված  եղբայրներին միանալ :Մայր Հայաստանը  իր վերքերը կբուժիեղբայրներին իրար մոտ տեսնելով:Բանաստեղծը խնդրում է  եղբայրներին ծաղկեցնել հայոց դաշտերը, քրտինք թափել մեկտեղ:Բանաստեղծությունը  հայրենասիրական մեծ ոգով լցված մի կոչ է և նվիրվում հայրենիքին:

Այս երգը կատարել է Հայրիկ Մուրադյանը: Հայրիկ Մուրադյանըորը  ծնվել  է  Վանի նահանգի  Շատախի  շրջանի  Ջնուկ  գյուղում  1905  թվականի  մայիսի  3-ին։  1915 թվականին, երբ  Հայրիկը  10  տարեկան  էրՇատախի   հայերը,   այդ   թվում   նաև   Մուրադյանների գերդաստանը,   ստիպված   են  լինում  լքել  իրենց  տները։ Սոված  ու  հուսահատ, Մուրադյանների 54 անձից բաղկացած ընտանիքը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր սպանությունների միջով հասնում է Սալմաստ (Իրան)։ Հետո վերադառնում են Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասնում են Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողանում ողջ մնալ այդ փորձություններից հետո ։Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ։ Սակայն նա առավել հայտնի է որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող։ Նա ձայնագրվել է Հայաստանի Ազգային Ռադիոյում։ Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում։
Հայրիկ Մուրադյանը «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը՝ Մարո Մուրադյանը։

Պեշիկթաշլյանի   բանաստեղծության  հիման վրա գրվել են  երգեր « Գարուն» , «Եղբայր  ենք մենք»,  «Ալեմտաղըն այն գեցեցիկ․․․»,  «Ուր  էր  թե  զեփյուռիկ...»,  :


        Իմ  ընկերոջ  մասին
         (շարադրություն)
Ցանկացած  մարդ  պետք  է  ունենա  ընկերներ:Երբոր  սովորում  էի  թիվ  110  դպրոցում, ունեի  բազմաթիվ  ընկերներ:Բայց  միայն  մի  ընկեր ունեիոր  միշտ    իմ  հետ  էրմենք  իրար  լավ  հասկանում  էինք  ու  անընդհատ  իրար  հետ  էինք  նստում:
 Իմ  ընկերոջ  մեջ  ինձ  դուր  էր  գալիս  իր  ընկերասիրությունը  և  բարիությունը:Նա  անկեղծ  էրինչ  էլոր  պատահեր:Ինչ  նրան  դուր  չէր  գալիս  իմ  մեջնա  ինձ  անկեղծորեն  ասում  էր:Ու  ինչքան  էլ  մենք  գտնեինք  նոր  ընկերներ  մեկ է  մենք  շարունակում  ենք  շփվել.այսպիսի  մի  խոսք  կա.
Հին  ընկերները` ոսկի  են,
Նոր  ընկերները` ադամանդ
Եթե  գտնում  ես ադամանդ
Մի  մոռացիր  ոսկուն:
Որովհետև  ադամանդ  կրելու  համար  պետք  է ունենաս  ոսկու  հիմք:

Իմ  կարծիքով  մտերիմ  ընկերը  այն  մարդն  էով  ընդունում է  քեզ  ինչպիսինոր  դու  կաս  միշտ  քո  կողքին  է  լինում  և  երբեք  չի  դավաճանում:




Ումբերտո  Էկո

Իմ  կարծիքը  Ումբերտո  Էկո  <<Նամակը  թոռնիկիս>> մասին:

Օրերս  կարդացի  Ումբերտո  Էկոյի  նամակը  թոռնիկին ,  և  ինձ  շատ  դուր  եկավ այն:    Հոդվածը շատ  հետաքրքիր  էր,   հեշտ  էր  ընթերցվում   և  շատ  արդիական  էր:Ինձ հատկապես  դուր եկավ  հետևյալ  միտքը .   <<Հիմա  դպրոցը  (բացի քո անձնական ընթերցանությունիցպետք  է  քեզ  սովորեցնի  մտապահել  այն,  ինչ  տեղի  է  ունեցել  քո  ծնվելուց  առաջ,  բայց դպրոցը,  կարծես   թե,  թերանում  էքանի  որ   բազմաթիվ  վիճակագրական  տվյալներ ապացուցում  են,  որ  այսօրվա  երեխաները,  նույնիսկ   ավելի   ավագները,  որոնք  արդեն համալսարան  են  գնում,  ծնված  լինելով  1990  թվականին,  չգիտեն  ( կամ  չեն  ցանկանում իմանալ )  այն,  ինչ  տեղի  է  ունեցել   1980թ -ին :Այս  հարցին  թե  ով  է  եղել  Ալդո  Մորոն   երիտասարդները  պատասխանել  են   Կարմիր  ջոկատների  ղեկավարն  է  եղել   մինչդեռ  նրան  սպանել  են  հենց  Կարմիր  ջոկատների  անդամները>>:Ես  կարծում  եմոր  Ումբերտո  Էկոն  շատ  ճիշտ  հարցադրում  է  անում , որ  մարդը  իր  ծնվելուց  մի քանի  տարի  առաջ  կատարված  իրադարձությունները  անգամ  չգիտի:Էկոն  ասում  է ,  որ  երբ  դու  գիտես,   թե  ինչպես  մահացավ    Հուլիոս  Կեսարը , կամ  ինչպես  էին  կոչվում  Կոլոմբոսի  նավերըդու  ապրում  ես  ոչ   միայն   քո  սեփական  կյանքով  այլ   բազմաթիվ  կյանքերովՈրպես  պապիկ  շատ  անկեղծ  էր  խոսում  իր  թոռնիկի   հետ,  իր  հայրենիքի  և  սերը   դեպի   մերձավորի   մասին  և  աշխարհի  մասին:


Վահան  Տերյան  սիրո  և   գեղեցկության   բանաստեղծ:

Վահան  Տերյանը, ինձ  գերել  է  իր  ռոմանտիկ   բանաստեղծություններով : Նրա  բանաստեղծություններում   գերիշխում  է  սիմվոլիստական  և  ռոմանտիկական տրամադրությունները: Հոգեհարազատ  ենշատ  գեղեցիկ  են  ու  հասկանալի Միայնության  զգացումով  տառապող  բանաստեղծը  միշտ  ստեղծել  է  սիրո  և  գեղեցկության  իր  իդեալըորպես   փարոս   կյանքի  մթին  ուղիներում:

Ե՜վ տանջանք, և՜ բեկում, և՜ թախիծ 
Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...


Որ­պես Լա­յեր­տի որ­դին, որ­պես
Ու­լիս մի՝ թո­ղած եւ հող, եւ տուն,
Ան­ցա ծո­վեր ու ցա­մաք­ներ ես՝
Ամեն տեղ օտար եւ անխն­դում:
Ու հոգ­նած քայ­լով ահա կր­կին
Վե­րա­դառ­նում եմ հայ­րե­նի հող,
Դե­պի քա­րե­րըդ ազ­նիվ ու հին,
Եվ խր­ճիթ­նե­րըդ՝ ահով նիր­հող:

 Ու կա­րո­տա­կեզ ահա կր­կին
 Վե­րա­դառ­նում եմ, որ առ­հա­վետ
 Ունկն­դիր լի­նեմ քո հին եր­գին
 Եվ լամ, լամ անուշ քո եր­գի հետ

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ., այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թԹիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թ«Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1916 թ. երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ 1917 թ. հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թ. հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։



Վահան Տերյան Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.

                        
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
 Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել 
Սիրում եմ նրան.
 Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
 Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք


Երբ  մենք  հայոց  լեզվի  ժամին  կարդացինք  Տերյանի    ստեղծագործությունները՝ <<Սարի  ետևում  շողերը  մեռան>>,  <<Երբ   վարդ  ամպերի  հրդեհն  է  գոռում>>, դրանք  ինձ  շատ  դուր  եկան քանի  որ  Տերյանը  այդ  ամենը  գրելիս  ապրել  է  ամեն  մի  վայրկյանը զգացել  է    իր  ամբողջ  հոգով:   Նրա  ամեն  մի    ստեղծագործությունը   կարծես կյանքի մի  նոր  հոգեվիճակ   լինի դրանով են երևի   բանաստեղծությունները  տարբերվում մեկը  մյուսից: Օրինակ  <<Սարի  ետևում  շողերը  մեռան>>  ստեղծագործության  մեջ   բանաստեղծը  սպասումների  մեջ է և   նա  սպասում  էր  երեկոից  մինչև  առավոտ  իր  սիրած  աղջկան բայց  այդպես  էլ  աղջիկը  չի  գալիս: Իսկ  <<Վարդ  ամպերի  հրդեհն  է  գոռում>>  ստեղծագործության  մեջ   նա  արդեն  խաղաղվել  է, ժամանակ է անցել, և  բանաստեղծը սիրով ու պայծառությամբ է հիշում  այդ  աղջկան որ դեռ ժպտալու է բանաստեղծին իր մութ կյանքում:







Վահան Տերյան Մի՞թէ վերջին պոետն եմ ես


Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղօթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է  այրում.
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի 

Վահան Տերյան Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,


Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց







Նամակ  Հովհաննես  Թումանյանին
Սիրելի  Հովհաննես  Թումանյան, ես  լսել եմ  ձեր  հեքիաթները  շատ  վաղուց`մանուկ տարիքից,իսկ վեցերորդ  դասարանում  առաջին  անգամ  կարդացել   եմ  ձեր  հեքիաթներից,  պոեմներից, բալլադներից, ու  պատմվածքներից : Ձեր  հեքիաթներից  սիրում   եմ  <<Անբան  Հուռին>>, <<Բարեկենդանը>>,  <<Քաջ  Նազարը>> ,  <<Անհաղթ  Աքլորը>>,  << Ծիտը >> և  այլն: Սիրում  եմ  նաև    Ձեր  պոեմներից  << Անուշը>>  և  <<Թմկաբերդի առումը>>: Ես  գիտեմ որ դուք ծնվել եք   1869թ-ին  Լոռվա  Դսեղ  գյուղում: Դուք  եղել   եք  հոգևորականի  ընտանիքից  ձեր  հայրը  եղել  է  քահանա: Ես  այսօր  Ձեր  ստեղծագործություններից  սովորեցի <<Թասդ  բեր>> քառյակները :   Ես  շնորհավորում եմ  Ձեզ  ծննդյան օրվա  առթիվ :

Իմ  տերյանի  մասին
Վահան Տերյանը  (Վահան Սյուքիասի  Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885թ. փետրվարի 6-ին, Ախալքալաքի  Գանձա   գյուղում:Վահան Տերյանի  գրչի  տակ  արտասովոր  նրբությամբ հասավ  հայ  լեզուն  նա  ստեղծեց  քնարական անզուգական, բյուրեղացած  երգեր:
 Հովհ. Թումանյանը և Ավ. Իսահակյանը  ջերմորեն  ընդունեցին  նոր  բանաստեղծին:<<Նոր բանաստեղծի  երգերը,- ասել է Հովհ. Թումանյանը,- շատ գեղեցիկ  են  և  գրեթե  մեր  լիրիկայի  մեջ  բոլորովին  նոր բաներ>>:
<<Նա  մի  նոր  գույնով, մի նոր  ձայնով  երգեց  և  սերը, և հայրենիքը, և  բնությունը:Նա  թարմացրեց  հայ  պոեզիայի  և  նյութը, և  լեզուն:Հայ  բառերին  կարծես  երաժշտականություն ներշնչեց, հին,  գրքային բառերն  ու  ձևերը  կենդանացրեց, արդիացրեց>>, - այսպես  բարձր է գնահատել  Վահան Տերյանի  պոեզիան Ավետիք Իսահակյանը:
Տերյանը  հաճախ  է  նկարագրում  աշունը:Իր սրտին հարազատ  աշունը  նա  երգում  է  այնքան  գեղեցիկ որ այն հարազատ  ու սրուն  է  դառնում  նաև  ընթերցողի  համար: Տերյանը  աշնան  ամենալավ  երգիչն  է:Նրա  բանաստեղծություններում  մենք  տեսնում  ենք  ծառերից  թափվող  աշնան  գույնզգույն  տերևները լսում  նրանց  շրշյունը, զգում  աշնան  ողջ  հմայքը:Դեռ  մանկուց  Վահան  Տերյանի  հոգում  երգեր  էին հնչում: Տերյանը  նուրբ  ու  ջերմ  սիրով  է  գրել  իր  հայրենիքի Հայաստանի  մասին որին նա քնքուշ  անուն  էր տալիս Երկիր  Նաիրի:
Քաղաքական ծանր իրադարձությունները, մասնավորապես առաջին համաշխարհային պատերազմը, կրկին անհուն կսկիծն են մերում բանաստեղծին: Հայ ժողովուրդը ընկնում է  եղեռնի  բերան, տագնապը համակում  է  ողջ  հայությանը:Բանաստեղծի երգերում  արտահայտվում  են  այդ  դժվար  օրերի  ապրումները:Նա  գրում  է «Երկիր նաիրի» շարքը հայրենական  սիրո չքնաղ երգերը, ստեղծում  արյունաքամ  ժողովրդի ծանր  բախտի  և  վիրավոր  երազների պատկերները:
«Որպես Լաերտի  որդին....»:
«Երկիր նաիրի» շարքը  բացող  այս  բանաստեղծության մեջ Տերյանը կատարում է մի իմաստուն զուգահեռ` օտարության մեջ տառապող հայ բանաստեղծի և Հոմերոսի «Ոդիսականի» հերոսի միջև` իրեն նմանեցնելով  Լաերտի  որդի Ուլիսին (Ոդիսևսին):
1913թ.Տերյանը գրում է «Մ՞իթե վերջին պոետն եմ ես….»:Հեռուներում  թախծող բանաստեղծը  երգում է իր պայծառ Նաիրին, նրա  բոցե  վարդերը, տագնապում նրա ճակատագրի և վաղվա համար:Մի ներքին ուժով բանաստեղծը կանխատեսում է գալիքի ծանր աղետներն ու ողբերգությունը:
1915-16թթ`. Մեծ  եղեռնի  տարիներին Տերյանը գրում է ցնցող բանաստեղծություններ երգում  վիրավոր  ժողովրդի  ծանրագույն վիշտը, որը խոր ընդհանրացնում է դարձյալ «Մենք բոլորս, բոլորս, բոլորս  մանուկներ ենք  որբ…», «Հայրենիքում  իմ  արնաներկ» և այլ  բանաստեղծություններում:
 «Իջնում է գիշերն անգութ ու  մթին…»
Իր ողբերգականորեն  վեհ երգերին նա տալիս է  նաև  հպարտ  շեշտեր, ծանրագույն  ողբերգության մեջ  հույսով  ու  հավատով  նայում գալիքին.
Իջնում  է  գիշերն  անգութ  ու  մթին
Եվ  այգը  բացվում դառն  ու  մահահոտ,
Բայց  հրկեզ  հոգիս  մորմոքում այս տոթ
Հավատում  է  դեռ  քո  առավոտին:
«Ինչպես  չսիրեմ….»: Ողբերգության  ծանր օրերին Հայաստանի  քաղաքական  բախտի  խոր  ըմբռնումով բանաստեղծն  ապրելու ստեղծելու  և  արիության  խորհուրդն է բերում  իր  ժողովրդին:
Ժա'մ  է, ե'լ  նորից իմ  ծիրանավառ,
Զրահավորվիր  խանդով  խնդագին,
Վառվի'ր  երկունքի  գիշերում  խավար`
Հրով` մկրտված  Նաիրյան  ոգին:
 «Սրտակեզ  կսկիծ  մի հին ....»:Տերյանը  խոր  թախիծով  երգում  է  իր  կյանքի  ուղին, որը  եղել  է  «բոց  ու  բորբոք»:Ժամանակի  հետ  սպառվում  էին  ուժերը, Տերյանն  ամեն  օր  զգում  էր  մահվան  ծանր  շունչը.
Գնում  եմ  ուղին  իմ ծուռ
Եվ  գիտեմ դեպի  կորուստ...
Նշված  է  բաղտըս  վերուստ,
Եվ  չըկա  փրկության դուռ...
Բազմաթիվ   բանաստեղծությունների  մեջ  հատկապես  առանձնացնում  է  հազվագյուտ  մի  երգ` «Հրաժեշտի  գազելը»:Գրել  է  1916թ. վերջերին:1917թ հունվարին Տերյանը  այն կարդացել  է  Երևանում ընթերցողների  հետ  ունեցած  հանդիպման  երեկոյին:Ժամանակակիցները  պատմում  են, որ  երբ  Տերյանը  կարդաց  գազելը, կարծես  չարաշուք  ստվերը սավառնեց  բոլորի  վրայով, տխրությունը  տարածվեց ողջ դահլիճում:Հիվանդ  բանաստեղծը  պայծառ  թախիծով  իր  սիրտը բացում  է աշխարհի  դեմ  և  բաժանման  խոսք  ասում  մարդկանց բնությանը, բոլորին.
Ամեն  վայրկյան սիրով  տրտում  ասում եմ ես մնաս  բարով.
Բորբ  արևին իմ բոց սրտում  ասում եմ  ես  մնաս  բարով:
Մնաք  բարով ասում  եմ  ես, բոլոր  մարդկանց չար  ու  բարի,
Տանջվող  ու  որբ  Ադամորդուն  ասում  եմ  ես մնաք  բարով:
Այս  գազելը  կարող  է  ծնվել  միայն  հազար ցավ  տեսած, կյանքի  հմայքներին  ու  առեղծվածներին  հասու, խորագիտակ,խորազգա  մարդու  հոգում:
Ավ Իսահակյանը  «Հրաժեշտի  գազելը» համարել  է  «աննախադեպ  գեղեցկություն»:

Ինձ  շատ  է  դուր  եկել  Գարուն  ստեղծագործությունը, որը  նա  գրել  է  1908թ-ին:Գարնան  գույները  ձուլվում  են պայծառ  ապրումններին ծաղկած  գարունը  ծնում  է  սիրո  և  քնքշանքի  ցանկություն: Գարնան  մասին  շատ  բանաստեղծություններ  եմ  կարդացել բայց  ոչ մեկը  ինձ  այդքան  չի  հուզել , այնքան  սրտիս  մոտ  ու  հարազատ  բառերով  չի  նկարագրել  գարունը, ինչպես  Վահան  Տերյանը:Այդ  գեղեցկությունը  ծաղիկների  հետ  միասին այդ  բարիությունը  սիրելու  և  սիրվելու  հետ  միասին, մրկվող  սրտի  տագնապը զանգերի  կարկաչը որ  բերում  է իր  հետ  գարունը հուզել է բանաստեղծին  և հուզում  է  յուրաքանչյուր  մարդու:Բանաստեղծը  մոռանում  է  հոգու  ցավը  ու անտես  զանգերի  կարկաչով  մի  քնքուշ  ձեռք  է կանչում  նրան  և  նույնիսկ  հազարերորդ  անգամ  բացվի, նորից  քնքշանք  ու  սեր  է  տարածում  մարդկանց  սրտերում:
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
 Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
 Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Տերյանը  խոր  վշտի  պահին  երբեք  չի  կորցրել  ներքին կապը  աշխարհի  հետ նա սիրում  է  մարդկանց  ու  աշխարհը  և  այդ  մեծ  սիրուց  են  ծնվել  նրա  լավագույն  երգերը <<Արևածագ>>, <<Վերադարձ>>: 


Իմ  կարծիքը  Կնյութ  Համսոնի  պատմվածքի  մասին
Նվաճողը

Այս  պատմվածքը  ինձ  մոտ  առաջացրեց  շատ հակասական  զգացմունքներ: Ունենալով  հորս  օրինակը, որը  իր  պարտքը  կատարելով  հայրենիքի նկատմամբ իրեն  նվիրաբերեց  իր  ընտանիքին նպատակներին  հասնելուն  ու  երեխաների  դաստիարակությանը: Իմ  կարծիքով  նվաճող  պարոնը  տառապում  է  մի  անբուժելի  հիվանդությամբ որը  և′  անբարոյական  է  և  մահվան  հավասար  մեղք: Չի  կարող  նա  ունենալ  վեհ  զգացմունքներ կյանքի  նպատակ, հոգեկան  բարձր  դրսևորումններ  ուրիշների  նկատմամբ նա  ինքն  էլ  չգիտի  իր հիվանդության  մասին  և  տառապում  է  կյանքի  սարդոստայնում: Այս  պարագայում  չի  կարելի  նույնիսկ  պատկերացնել , թե  երբևէ  կհանդիպի  այնպիսի  մեկին որի  հետ  կուզենա  պարոնը  ընտանիք  կազմել: Երեխան  և  ընտանիքը որ  կարող  է մեղմել  նույնիսկ  ամենավերջին  մարդասպան  հանցագործի  սիրտը, պարոնի  համար  անհավանական  է: Հեղինակը  նկարագրել է  մարդու  այնպիսի  տեսակ որն  իր  մեջ  կրում  է  10  մեղքերից  բոլորը: Նպատակին  հասնելու  համար  նվաճողը  պատրաստ  է  ամեն  ինչի` անմեղ  թիավարող  պատանուն  ապտակելուց  մինչև  մարդասպանություն: Իսկ  3 օր  հետո  ձանձրույթ  ու  հիսաթափություն Այսպիսի  ունայն  աշխարհում  ապրող  մարդը  մի  օր  վերջ  է  տալիս  իր  կյանքին, քանի  որ  չկա  այն  սուրբ  նպատակը,   որի  համար  ինքը  շարունակի  ապրել   ու  պայքարել:




Ես  կարողանում  եմ
Արդեն մեկ տարի է, ինչ ես սովորում եմ քոլեջարհեստների դպրոցում:Այդ  ընթացքում  ես  ծանոթացել եմշատ գրողների  ստեղծագործություններին  և  կյանքին, սովորել եմ Համո  Սահյանից  <<Կածանն  ինձ  տաներ>>,  << Պտուղտ  քաղող  չկա>>,  <<Աշխարհի  ցավը  քո  մեջ>>, <<Ինձ  բացակա  չդնեք>>, բանաստեղծությունները, գրել  եմ  Հովհաննես  Թումանյանին  ուղղված  նամակ,    ծանոթացել  Վահան  Տերյանի  մի  քանի  ստեղծագործություններին՝<<Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում>>, <<Մի՞թե   վերջին  պոետն  եմ  ես>>‹‹Սարի ետևում շողերը մեռան››,   ‹‹Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին››,  ‹‹Չգիտեմ այս տխուր աշխարհում›› և  այլն:Այս  բանաստեղծությունների մեջ ճանաչել եմ մակդիրը, համեմատությունը, փոխաբերությունը, ատանձնացրել դրանք: Մենք  մասնակցել  ենք  մի  շարք  նախագծերի՝Մ.Պեշիկթաշլյան,  Սեբաստացիների  օրեր,  Վիկտոր  Համբարձումյան,  Հովհաննես  Թումանյան,  Վահան  Տերյան: Ընթերցել  եմ  Քնյութ  Համսունի, Էռնեստ  Հեմինգուեյի  և Ումբերտո  Էկոյի  ստեղծագործություններից,  վերլուծել,  գրել   եմ  իմ  խոհերը, վերաշարադրել դրանք հերոսների անունից:  Մայրենիի դասերինեսսովորել  եմ  ուրիշի  ուղղակի  խոսքը  դարձնել  անուղղակի, որոշել բառերի խոսքիմասային պատկանելիությունը,  սովորել ճիշտ կետադրել, գրել  եմ  շարադրություններ,  <<Ես  իմ  մասին>>,  <<Իմ  ընկերոջ  մասին>>,  <<Իմ  երազանքների  Երևանը>> և այլն:


Լինկոլն Աբրահամ
Աբրահամ Լինկոլնն ամերիկյան քաղաքական-պետական գործիչ է, ազգային հերոս, ԱՄՆ-ի 16-րդ նախագահը (1861–65 թթ.), 

Հանրապետական կուսակցության  հիմնադիրներից, պայքարել է երկրում ստրկատիրության վերացման համար:



Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Երկրում ստրկության վերացման համար պայքարի ընթացքում ձևավորվել են Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները: Հանրապետականները դեմ էին ստրկությանը, իսկ ժողովրդավարները դրա ջատագովներն էին
1861 թ-ին Լինկոլնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Նա համոզված էր, որ ստրկությունը պետք է վերացնել խաղաղ միջոցներով: Սակայն Հարավի ստրկատեր պլանտատորները, չհանդուրժելով նրա քաղաքականությունը, խռովություն են բարձրացրել և ստեղծել իրենց կառավարությունը: Պառակտումը կանխելու Լինկոլնի փորձը չի հաջողվել: Սկսվել է քառամյա (1861–65 թթ.) քաղաքացիական պատերազմ  կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև: Լինկոլնն իր շուրջն է համախմբել առաջադեմ բոլոր ուժերը: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել: 1863 թ-ի հունվարի 1-ին երկրում պաշտոնապես վերացվել է ստրկությունը
1864 թ-ին հյուսիսային նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լինկոլնը վերընտրվել է, 1865 թ-ի ապրիլի 9-ին Հարավի բանակն անձնատուր է եղել: Հաղթանակից 5 օր անց Լինկոլնը սպանվել է Վաշինգտոնի թատրոններից մեկում՝ երեկոյան ներկայացման ժամանակ` ստրկատերերի գործակալի՝ երիտասարդ դերասան Բուտսի ատրճանակի գնդակից:
Լինկոլնն ամերիկացիների հեղափոխական ավանդների կրողն է: Նրանք այժմ էլ խորին հարգանքով են հիշում իրենց «բարի, հասարակ և արդար» նախագահին: Վաշինգտոնի գեղատեսիլ զբոսայգիներից մեկում կանգնեցվել  է Աբրահամ Լինկոլնի դամբարան-հուշարձանը: Սան Ֆրանցիսկոյում նաև կա Լինկոլնի աթոռ, որին նստեցրել են զորավար Անդրանիկին: Նրա պատկերով թողարկվում է թղթադրամ  (5-դոլարանոց):




Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին


Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:
Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի,  ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:
Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝  նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:  Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաններին հաճոյանալը ամենահեշտ բանն է:
Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:
Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…
Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ  և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…
Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Եթե կարող եք՝  սովորեցրեք  ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին:
Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:
Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող (վատ բաների հանդեպ): Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:
Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:
Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…

                           Խորհուրդ  որդուն
                            (Շարադրություն)

Կյանքի  բարդությունների  միջով  անցած  հայրը  ցանկանում  է  ճիշտ  ուղու  վրա  կանգնեցնել  որդունչնայածոր  դա  շատ  դժվար  է: Առաջին  հերթին  ցանկանում  էոր  տղան  չտեսնի  միայն  մարդկանց  սև  կողմերը:Կան  հերոսներ, որ  իրենց արյանկյանքի  գնով  պաշտպանում են  Հայրենիքը, փրկում  են  ընկերջ  կյանքը:Որ  հերոս  են  նաև  այն  նվիրյալ  առաջնորդները, որոնք  մտածում  են  ժողովրդի  բարեկեցության  մասինհեռու  են  զոռբայությունից  ու  կաշառակերությունից:Այդպիսի  առաջնորդները  դարե-դար  հիշվում  են իրենց  բարի  գործերովու  դառնում  են  վառ  օրինակ  մարդկանց  համար:Հայրը  ցանկանում  էոր  տղան  լինի  աշխատասեր, վստահելով  սեփական  գաղափարներին:Չէոր  վաստակած  մեկ  դոլարը  ավելի  արժեքավոր  էքան  գտած  հինգ  դոլարը:Կարևոր  է  վաճառքի  չհանել  ոչ սիրտը, ոչ էլ  հոգին:Իսկ  դրա  համար  պետք  է լինել  պողպատի  պես  ամուր, խիզախլինել  համբերատար անհաջողության  դեպքում  չհուսահատվել  ու  ամուր  կանգնել  ոտքերի  վրա:Այս  բոլոր  պատվիրանների հետ  միասին  հայրը  ցանկանում է, որ իր  տղան  լինելով  պողպատի  պես  ամուր`   չլինի  անհոգի:Ազատ  ժամանակ  խորհի  բնության  գաղտնիքների  մասինզմայլվի  բլուրի  ստորոտին  ծաղկող  ծաղիկներով  ու  երկնքում  թռչող  թռչուններովհետաքրքրվի գրքերով:



Աբրահամ Լինքոլն
Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։
Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ՝ եղել է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու և հաղթել է 1860 թ.-ին կայացած ընտրություններում։ Նրա ընտրվելը եղել է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ։ Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է արել, սակայն չի կարողացել կանխել ընդհարումը։
Լինկոլն անձամբ էր ուղղորդում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ բերեցին Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865 թ.-ների Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա նախագահական գործունեությունը ամրապնդել է գործադիր իշխանությունը և վերացրել է ստրկությունը ԱՄՆ-ի տարածքում։ Լինկոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ։ Նախագահը պատերազմի ամբողջ ընթացքում պաշտպանեց Մեծ Բրիտանիային և այլ եվրոպական երկրներին ինտերվենցիայից։ Նրա նախագահության տարիներին կառուցվեց միջցամաքային երկաթգիծը, ընդունվեց ագարային հարցը լուծող Հոմսթեդ ակտը։ Լինկոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչել են բոլորին և վառ ժառանգություն են համարվում մինչև հիմա։ Պատերազմի ավարտից հետո առաջարկել է չափավոր վերակառուցման պլան՝ կապված ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու հետ։ Հանդիսացել է ամերիկյան հասարակություն՝ սևամորթների ինտեգրման կողմնակիցը։ 1865 թ.-ի ապրիլի 14-ին Լինկոլնը մահացու վիրավորվեց թատրոնում և պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ-ի առաջին սպանված նախագահ։ Համաձայն համընդհանուր տեսակետին և սոցհարցումներին՝ նա առաջվա պես մնում է Ամերիկայի ամենալավ և ամենասիրված նախագահներից մեկը՝ չնայած իր նախագահության տարիներին ենթարկվել է սուր քննադատության:



Детство

Линкольн родился 12 февраля 1809 года в семье необразованных фермеров  Томаса Линкольна и Нэнси Хэнкс, живших в маленькой бревенчатой хижине на ферме Синкинг-Спринг (англ.)русск. в округе Гардин, штат Кентукки. Его дед по отцовской линии Авраам, в честь которого и был позже назван мальчик, перевез свою семью изВирджинии в Кентукки, где он попал в засаду и погиб во время рейда против индейцев в 1786 году. Мать Линкольна, Нэнси, родилась в западной Вирджинии. Вместе со своей матерью она перебралась в Кентукки, где и познакомилась с Томасом Линкольном, уважаемым и состоятельным гражданином штата Кентукки. К тому времени, когда у них родился Авраам, Томас владел двумя фермами общей площадью около 500 гектар, несколькими зданиями в городе, большим количеством домашнего скота и лошадей. Он был одним из самых богатых людей в округе. Однако в 1816 году Томас теряет все свои земли в судебных делах из-за юридической ошибки в правах на собственность.
Семья перебирается на север, в Индиану, осваивать новые свободные земли. Линкольн позже отметил, что в основном этот шаг был вызван юридическими проблемами с землёй, но частично из-за ситуации с рабством на юге. В девять лет Авраам потерял мать,  тогда его старшая сестра, Сара, взяла на себя ответственность по уходу за ним до тех пор, пока их отец не женился повторно в 1819 году на вдове Саре-Буш Джонстон.

Мачеха, имевшая троих детей от первого брака, быстро сблизилась с юным Линкольном, в итоге он даже стал называть ее "мама".До десяти лет Авраам не любил домашнюю работу, сопутствующую пограничному образу жизни. Некоторые в его семье, а также среди соседей, какое-то время даже считали его ленивым. Позже он стал охотно выполнять всё, что от него требовалось. Юный Линкольн участвовал в полевых работах, а, став постарше, подрабатывал разнообразными способами — на почте, лесорубом, землемером и лодочником. Особенно ему хорошо давалась рубка дров. Охоты же и ловли рыбы Линкольн избегал из-за своих моральных убеждений. Линкольн также согласился с обычным обязательством сына отдавать отцу все доходы от работы вне дома до 21 год.
В это же время Линкольн всё сильнее отдалялся от своего отца, в частности, из-за отсутствия у последнего образования. Авраам стал первым в семье, кто научился писать и считать, хотя, по его же признаниям, он посещал школу не более года из-за необходимости помогать семье. С детства он пристрастился к книгам, пронёс любовь к ним через всю свою жизнь. Деннис, друг его детства, впоследствии писал:
«После того, как Эйбу исполнилось 12 лет, не было случая, когда бы я его видел без книги в руках… По ночам в хижине он опрокидывал стул, заслонял им свет, усаживался на ребро и читал. Это было просто странно, чтобы парень мог столько читать».
В детстве Линкольном были прочитаны Библия, «Робинзон Крузо», «История Джорджа Вашингтона», басни Эзопа. Кроме того, он помогал соседям писать письма, оттачивая, таким образом, грамматику и стилистику. Иногда он даже ходил за 30 миль в суд для того, чтобы послушать выступления адвокатов.


1.Պատմվածքը  բաժանել  տրամաբանական  մասերի  և  վերնագրել  յուրաքանչյուր  մասը:
1.Կոմիտասի  մտորումները  Փարիզի  փողոցներումհանդիպումը  լրագրավաճառ  տղայի  հետ:
2.Հնամաշ  դրամապանակը  իր  10  ֆրանկով.-
3.Բեռլինյան հուշերը:
4.Անսպասելի  անծանոթը:
5.Կոմիտասն  ու  իր  ընկերը` Նվագարանը:
2.Կոմիտասի  հուշերը  անցած  կիսաքաղց   օրերի  մասին:

Դեկտեմբերյան  ցուրտ  օրերն  էին:Կոմիտասը  քայլում  էր  փողոցով  ու  հիշում  իր  կիսաքաղց  օրերը:1896թ. Բեռլինի  բարձրագույն  երաժշտանոցում  ուսանելու  1-ին  ձմեռն  էր:Ամսական  թոշակը  վերջացացել  էրսպասում  էր  հաջորդինորը  չկար: Դուրս  էր  եկել  մի  ծանոթից  պարտք  խնդրելուբայց  ինքնասիրությունը  թույլ  չէր  տալիսՊատահական  գտնված  կես  մարկը  վիճակախաղի  տոմս  գնեց  ու  շահեց  հարյուր  մարկ:Այդ  օրերը  ունայն  էին  ու  տխուր:Կոմիտասը  համարում  էրոր  գալիք  բոլոր  օրերը  միասին  չեն    կարող   լցնել  այդ  փուչ  օրերից  և  ոչ  մեկը: Հիշում  էր, թե  ինչպես  կարմրեցերբ  կոնսերվատորիայի  պրոֆեսորը  արգելեց  վճարել  իրենքանի  որ  իմացել  էր  Կոմիտասի  աղքատության  մասին:
3.Ուրիշ  ինչպես  կարելի է  վերնագրել պատմվացքը:
Կարելի է պատմվածքը  վերնագրել  կորած  դրամպանակ:
4.Ներկայացրու  պատահական  անցորդներին  ովքեր  կարող  էին  դրամապանակի  տերը  լինել:
Դրամապանակի  տերը  կարող  էր  լինել  հին  վերարկույով  նիհար  ու  գունատ  դեմքով  անցորդըկարող  էր  լինել  բեռնակիր  ծերունին:


5.Կոմիտասի  բնավորությանոր  գծերնեին  երևում  այդ  դրվագներում:
Այս  դրվագներում  երևում  է  Կոմիտասի  ազնվությունըբարիությունըհոգատարությունը  մարդու  նկատմամբխորը  զգացմունքները, աշխարհում  անարդարության  հանդեպնպատակասլացությունը  և  հավատքը:

6.Ըստ  պատմվածքի  բնութագրել  Կոմիտասին:
Կոմիտասը   մեծահոգի, ազնիվ  էր  որովհետև  նա  մեկն  էր, որ անծանոթի  էր  սպասում վերադարձնելու  նրա  տասը  ֆրանկը:Նա  շատ  բարի  էր  ու  մարդասեր, որովհետև մտածում  էր, որ  այդ  մարդը թող  շուտ  գա  ու  տեր  կանգնի  իր   կորցրածիներկար  չորոնիգլուխը  չկոծի  այդ  փոքրիկ  ու  մեծ  կորստի  համար:Նա  շատ  մեծ  հայ  քրիստոնյա  էր,   բաց  երկնքի  տակ  աղոթք  էր  անում  աշխարհի  ձախողակ  ու  անօգնական  մարդկանց  բախտի համարաղոթք  էր  անում  և  գանգատ  էր  անում  նրանց  փոխարեն:

7.Համացանցից  փնտրել   գտնել  Կոմիտասին  կյանքին  և  կենսագրությանը  վերաբերվող  նյութերպատմել  հայ  բարերարների  մասին:









Комментариев нет:

Отправить комментарий