Հատուկ մանկավարժություն արտաբանություն

Խոսքի զարգացման կրիտիկական փուլերը

Առաջին փուլ / 1-2 տարեկան/ , երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Այդ տարիքում տեղի է ունենում խոսքային գոտիների առավել ինտենսիվ զարգացում` մասնավորապես Բրոկի կենտրոնի, որի կրիտիկական շրջանը համարվում է երեխայի  կյանքի 14-18 –րդ ամիսները: Ցանկացած, նույնիսկ աննշան, անբարենպաստ գործոն կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:
Երկրորդ փուլ / 3 տարեկան /, երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը` տեղի է ունենում անցում ` իրավիճակային խոսքից կոնտեքստային խոսք, ինչը պահանջում է ԿՆՀ-ի աշխատանքի մեծ համաձայնեցվածություն / խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն/:
ԿՆՀ-ի աշխատանքում, նեյրոէնդոկրին և անոթային կարգավորման մեջ առաջացած որոշ անհամաձայնություն բերում է վարքի փոփոխություն, նկատվում է համառություն, կամակորություն, նեգատիվիզմ և այլն: Այդ ամենը բերում է խոսքային համակարգի մեծ խոցելիության: Կարող է առաջանալ կակազություն, մուտիզմ, խոսքի զարգացման հապաղում: Երեխան հրաժարվում է խոսքային հաղորդակցումից, առաջանում է բողոքարկման ռեակցիա: Այս փուլում կակազության առաջացումը կարող է պայմանավորված լինել խոսքի ֆունկցիոնալ համակարգի առանձին օղակների և հոգեկան ֆունկցիաների անհավասարաչափ հասունացմամբ: / գրականության մեջ հայտնի է «Էվոլյուտիվ կակազություն» անվանմամբ/:
Երրորդ փուլ / 6-7 տարեկան/` գրավոր խոսքի զարգացման սկիզբ: Այս ժամանակ մեծանում է երեխայի ԿՆՀ-ի աշխատանքի ծանրաբեռնվածությունը և նրա հանդեպ չափից ավելի պահանջները նորից կարող են հանգեցնել տարբեր բնույթի խոսքային խանգարումների` կակազություն, դիսգրաֆիա և այլն:


Գրավոր խոսքի խանգարումներ

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն: Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա, իսկ ընթերցանության խանգարումները` դիսլեքսիա: Այս խանգարումներն ավելի հաճախ ի հայտ են գալիս զուգակցված, սակայն կարող են դրսևորվել նաև որպես առանձին, ինքնուրույն խանգարում:  հասակակիցների հետ շփումը: Դիսգրաֆիան գրելու պրոցեսի մասնակի յուրահատուկ խանգարում է: Գրավորն իրենից ներկայացնում է խոսքային գործունեության բարդ ձև, բազմամակարդակ պրոցես, որում մասնակից են տարբեր վերլուծիչներ` խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական, ընդհանուր շարժողական: Գրելու ընթացքում դրանց միջև հաստատվում է սերտ կապ և փոխպայմանավորվածություն: Այս պրոցեսի կառուցվածքը կախված է գրելու հմտությանը, խնդիրներին և բնույթին տիրապետելու փուլից: Գրավորը սերտորեն կապված է բանավոր խոսելու պրոցեսին և իրականանում է միայն դրա զարգացման բավականին բարձր մակարդակի հիմքի վրա: Մեծահասակի գրելու պրոցեսը ամրապնդված, ավտոմատացված է և տարբերվում է այդ հմտությանը տիրապետող երեխայի գրելու բնույթից: Այսպես, մեծահասակի գրելու պրոցեսը նպատակաուղղված գործունեություն է, որի հիմնական նպատակը իմաստի հաղորդումը կամ ֆիքսումն է: Մեծահասակի գրելու պրոցեսը բնորոշվում է ամբողջականությամբ, կապակցվածությամբ և համադրական գործընթաց է: Բառի գրաֆիկական պատկերը վերարտադրվում է ոչ թե առանձին էլեմենտներով (տառերով), այլ`միասնական շարժողական ակտով` որպես մեկ ամբողջություն: Գրելու պրոցեսն իրականանում է արդեն ամրապնդված, ավտոմատ կերպով և ընթանում է կրկնակի հսկողության տակ` զգայաշարժողական և տեսողական: Գրելու պրոցեսի օպերացիաները Գրելու պրոցեսն ունի բազմամակարդակ կառուցվածք և ներառում է մեծ քանակությամբ օպերացիաներ: Մեծահասակները կրճատում են այդ օպերացիաները, ինչը չեն կարող անել գրավորին նոր տիրապետող երեխաները: Առանձնացնում են գրելու հետևյալ օպերացիաները. գրավորը սկսվում է մտահղացումից, դրդապատճառից, խնդրից: Մարդը գիտակցում է, թե ինչ նպատակով է գրում` ինֆորմացիան ֆիքսելու և ինչ-որ ժամանակով պահպանելու, մեկ այլ մարդու հաղորդելու, որևէ մեկին գործողության դրդելու և այլն: Մտովի մարդը կազմում է գրավոր արտահայտության պլանը, իմաստային ծրագիրը, մտքերի ընդհանուր հաջորդականությունը: Սկզբնական միտքը հարաբերակցվում է նախադասության որոշակի կառուցվածքի հետ: Գրելու ընթացքում գրողը պետք է կողմնորոշվի նրանում, թե ինչ է արդեն գրել և դեռ ինչ պետք է գրի: Յուրաքանչյուր նախադասություն, որ պետք է գրել, բաժանվում է այն կազմող բառերի, քանի որ գրավորում նշվում են յուրաքանչյուր բառի սահմանները: Գրելու պրոցեսի բարդ օպերացիաներից մեկը բառի հնչյունային կառուցվածքի վերլուծությունն է: Բառը ճիշտ գրելու համար անհրաժեշտ է որոշել նրա հնչյունային կազմը, հնչյունների հաջորդականությունն ու յուրաքանչյուրի տեղը բառի մեջ: Բառի հնչյունային վերլուծությունն իրականանում է խոսքալսողական և խոսքաշարժողական վերլուծիչների համատեղ գործունեությամբ: Հնչյունների բնույթն ու բառի մեջ դրանց հաջորդականությունը որոշելու ժամանակ մեծ դեր է կատարում արտասանությունը (բարձր, շշուկով կամ մտքում): Գրելու հմտությանը տիրապետելու փուլում շատ մեծ է արտասանության դերը: Այն օգնում է պարզել հնչյունի բնույթը, տարբերել նման հնչյուններից և որոշել բառերում հնչյունների հաջորդականությունը: Հաջորդ օպերացիան բառից դուրս բերված հնչույթի հարաբերակցումն է տառի որոշակի տեսողական պատկերի հետ, որը պետք է տարբերակված լինի մյուս բոլոր տառերից` հատկապես գրաֆիկորեն նմաններից: Սրան հաջորդում է գրի պրոցեսի շարժողական օպերացիան, այսինքն տառերի տեսողական պատկերի վերարտադրումը ձեռքի շարժումներով, որն իրականանում է տեսողական վերահսկմամբ` կարդալով: Նշված ֆունկցիաներից որևէ մեկի չձևավորվելը կարող է առաջ բերել գրավորի խանգարումներ` դիսգրաֆիա: Դիսգրաֆիան պայմանավորված է նորմայում գրավորի պրոցեսն իրականացնող բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ: Գրավորի և ընթերցանության խանգարման պատճառները նույնն են: Դ· նուրբ և ընդհանուր մոտորիկան · էմոցիոնալ ոլորտը · կապակցված բանավոր խոսքը · տեսողական հիշողությունը · տարածական պատկերացումները (աջձախ, վերևներքև, մեծփոքր, վրատակ և այլն) · տեսողական վերլուծությունն ու համադրությունը (տառերի տարբերակում) · հնչութային վերլուծությունը · հնչութային ընկալումը (հնչույթների տարբերակում) · ագրամատիզմներ ընթերցանության ժամանակ (հոլովական վերջավորությունների, գոյականի դեմքի, թվի ամհամապատասխանություն): Դիսլեքսիան սովորաբար ուղեկցվում է նաև ոչ խոսքային խանգարումներով: Ընթերցանության խանգարում ունեցող երեխաները դժվարանում են կողմնորոշվել տարածության մեջ, ընկալել մարմնի իրական ձևն ու չափերը: Ուշ է ձևավորվում մարմնի աջ և ձախ կողմերի տարբերակումը: Դիսլեքսիայով երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ձևավորել կամ զարգացնել` · կարդացածի իմաստն ընկալելու դժվարություններ, որոնք արտահայտվում են առանձին բառի, նաղադասության կամ տեքստի մակարդակով, ընդ որում ընթերցանության տեղնիկական կողմի խանգարումներ չեն դիտվում · բառերի հնչյունավանկային կառուցվածքի աղավաղումներ, որոնք արտահայտվում են հնչյունների կամ վանկերի բացթողումներով, ավելացումներով, տեղափոխումներով · տառային ընթերցում (անվանում է առանձին տառերը, սակայն վանկ կամ բառ չի կազմում) · ընթերցելիս հնչյունների փոխարինումներ և շփոթումներ (հատկապես արտաբերմամբ մոտ հնչյունների), ինչպես նաև գրաֆիկորեն նման տառերի փոխարինումներ · տակտիլային: Դիսլեքսիայով երեխաների մոտ նկատվում են սխալների հետևյալ խմբերը. · օպտիկական · մնեզտիկական · ագրամատիկական · սեմանտիկական · ֆոնեմատիկական ·Գրի լրիվ բացակայությունը կոչվում է ագրաֆիա, ընթերցանության անընդունակությունը` ալեքսիա: Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալներով: Ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված երեխաների շրջանում, ընդ որում 4 — 5 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ: Դիսլեքսիայի առաջացման պատճառները մինչ օրս էլ վիճաբանությունների տեղիք են տալիս: Շատ հեղինակներ գտնում են, որ առկա է ժառանգական նախատրամադրվածություն: Որոշ գիտնականներ էլ բացառում են նման մոտեցումը: Դիսլեքսիայով երկվորյակների հետազոտությունները ցույց տվեցին, որ դիսլեքսիայի ծագումը պայմանավորող որոշ գործոններ, այնուամենայնիվ, ժառանգական բնույթ ունեն: Դիսլեքսիան հաճախ պայմանավորված է լինում գլխուղեղի` ընթերցանության պրոցեսին մասնակցող գոտիների օրգանական վնասվածքներով: Ընթերցանության խանգարումներով երեխաների խմբում մեծ թիվ են կազմում ուղեղային մինիմալ դիսֆունկցիայով երեխաները, հոգեկան զարգացման հապաղում, բանավոր խոսքի ծանր խանգարումներ, ուղեղային կաթված, լսողության խանգարումներ և մտավոր հետամնացություն ունեցողները: Համաձայն Ռ. Ե. Լալաևայի դասակարգման տարբերում են դիսլեքսիայի հետևյալ տեսակները.  վանկերի բացթողումներ, ավելացումներ, տեղափոխություններ: 4. Ագրամատիկական դիսգրաֆիան կապված է խոսքի քերականական կողմի թերզարգացման հետ: Դիսգրաֆիայի այս տեսակը կարող է արտահայտվել բառի, բառակապակցության, նախադասության, տեքստի մակարդակով: Գրավոր կապակցված խոսքում երեխաները դժվարանում են տրամաբանական և լեզվական կապեր հաստատել նախադասությունների միջև: Նախադասության մակարդակով քերականական սխալներն արտահայտվում են բառի ձևաբանական կառուցվածքի աղավաղումներով, հոլովական վերջավորությունների փոփոխություններով, դերանունների, գոյականի թվի անհամապատասխանությամբ: 5. Օպտիկական դիսգրաֆիան պայմանավորված է տեսողական ճանաչողության, վերլուծության և համադրության, տարածական պատկերացումների թերզարգացմամբ: Արտահայտվում է գրավորում տառերի փոխարինումներով և աղավաղումներով: Օպտիկական դիսգրաֆիային է վերագրվում նաև հայելային գիրը, որը երբեմն դիտվում է ձախլիկության, ինչպես նաև գլխուղեղի օրգանական վնասվածքների դեպքում:· տառերի տեղափոխություններ · ձայնավորների բացթողումներ · բաղաձայնների կուտակումների դեքում դրանց բացթողումներ ·իսգրաֆիայով երեխաների բարձրագույն հոգեկան մի շարք ֆունկցիաներ ձևավորված չեն: Դժվարացած են տեսողական վերլուծությունն ու համադրությունը, տարածական պատկերացումները, հնչյունային, վանկային վերլուծությունն ու համադրությունը, նախադասությունը բառերի բաժանելը, խոսքի բառաքերականական կազմը որոշելը: Առկա են հիշողության, ուշադրության, հուզակամային ոլորտի խանգարումներ: Գոյություն ունեն դիսգրաֆիայի մի շարք դասակարգումներ, սակայն ժամանակակից լոգոպեդիայում առավել հիմնավորված է այն դասակարգումը, որի հիմքում ընկած է գրելու պրոցեսի որոշակի օպերացիաների չձևավորվածությունը: Ըստ այդմ առանձնացնում են դիսգրաֆիայի հետևյալ տեսակները. 1. արտաբերականակուստիկական դիսգրաֆիա 2. ակուստիկական կամ հնչույթների տարբերակման խանգարումների հիման վրա առաջացած դիսգրաֆիա 3. լեզվական վերլուծության և համադրության խանգարումների հիման վրա առաջացած դիսգրաֆիա 4. ագրամատիկական դիսգրաֆիա 5. օպտիկական դիսգրաֆիա: 1. Արտաբերականակուստիկական դիսգրաֆիան արտահայտվում է տառերի փոխարինումներով ու բացթողումներով: Ընդ որում երեխան գրում է այնպես, ինչպես արտաբերում է: Սակայն միշտ չէ, որ հնչյունների փոխարինումներն ու բացթողումները արտահայտվում են նաև գրավոր խոսքում: Սա պայմանավորված է նրանով, որ մի շարք դեպքերում տեղի է ունենում կոմպենսացիա պահպանված ֆունկցիաների հաշվին: 2. Ակուստիկական դիսգրաֆիան դրսևորվում է այն տառերի փոխարինումներով, որոնց համապատասխան հնչյունները հնչողությամբ մոտ են: Ընդ որում բանավոր խոսքում այդ հնչյունները ճիշտ են արտաբերվում: Ծանր դեպքերում շփոթվում են այն տառերը, որոնք արտահայտում են արտաբերմամբ և հնչողությամբ ոչ մոտ հնչյուններ: 3. Այս ձևի հիմքում ընկած են լեզվական վերլուծության և համադրության տարբեր ձևերի խանգարումները: Լեզվական վերլուծության և համադրության թերզարգացումը գրավորում արտահայտվում է բառի և նախադասության կառուցվածքի աղավաղումներով: Դիսգրաֆիայի այս դեպքում տարածված են հատկապես բառի հնչյունատառային կառուցվածքի աղավաղումները: Առավել բնորոշ են հետևյալ սխալները:






Խոսքի  ընդհանուր  թերզարգացում

Խոսքի  ընդհանուր  թերզարգացման  ժամանակ  տուժած  են  խոսքային  համակարգի  բոլոր  բաղադրիչները, խոսքի  հնչյունային  կողմը  բառապաշարը  և  քերականական   կողմը: Այս  դեպքում  պահպանված  են  լինում  ֆիզիկական  լսողությունը  և  ինտելեկտը:Առաջացման  պատճառները  բաժանվում  են երկու  մեծ  խմբի՝ կենսաբանական  և  սոցիալական:Կենսաբանական  պատճառներին  կարելի  է  դասել  մոր  տարած  տարբեր  տիպի  ինտոկսիկացիաները  և  ինֆեկցիաներըմոր  և  պտղի   արյան   անհամատեղելիությունը  ըստ  ռեզուս  գործոնի:Հղիության  ընդացքի  տարբեր  պաթոլոգիաներովերեխայի  ԿՆՀ-ի  հիվանդությունները  և  ուղեղի  տրավմաները  կյանքի  առաջին  տարիներին:Սոցիալական  պատճառներին  կարելի  է  դասել  անհաջող   բարձիթողի  սոցիալական  պայմաններըորտեղ   երեխան  կրթվում  և  դաստիրակվում  էինչպես  նաև  խոսքի  սենզիտիվ   շրջանում  ոչ  ադեկվատ  խոսքային  և  հոգեկան  միջավայրի   առկայությունը:Ըստ  խոսքի  զարգացման   ախտահարման   աստիճանի  առանձնացնում  ենք  ԽԸԹ-ի  երեք  մակարդակ:ԽԸԹ-ի  առաջին  մակարդակում  երեխաների  մոտ  կամ  խոսքը  լրիվ  բացակայում  է  կամ  առկա  են  խոսքի  որոշ  տարրեր:Ակտիվ  բառապաշարը  ներառում  է  մի  քանի  ձայնարկություններ  կամ  թոթովանքային  բառերորոնք  հաճախ  զուգակցվում  են  ժեստերով   և  միմիկայով:ԽԸԹ-ի  երկրորդ  մակարդակը  բնութագրվում  են   համեմատաբար  ծավալուն   խոսքային   միջոցների  կիրառումով  այս  մակարդակում  երեխան  օգտագործում  է  բայերանձնական  դերանուններգոյականներ  սակայն  օգտագործվող  բառերը  բնութագրվում  են  ոչ  ճիշտ  իմաստով  և  հնչյունային  ձևավորումով:Թեև  հարուստ  է  բառապաշարըմիևնույնն  է  կատարվում  է  բառի  փոխարինումներ:Երրորդ  մակարդակում  խոսքը  դառնում  է  ավելի  ծավալունբացակայում  են  կոպիտ  բառաքերականական  խանգարումներըհարստանում  է   երեխայի   ակտիվ  բառապաշարը  սակայն   առկա  է  հնչյունավանկային  աղավաղումների  և  հնչառտաբերական  խանգարումներ:ԽԸԹ-ի  երրորդ  մակարդակում  օգտագործելով  կապակցված  խոսքից  դժվարանում  են  երբ  օգտագործում  են  պատճառահետևանքային  կապովտարածական  ընկալման  իմաստով  նախադասություններ:ԽԸԹ-ի  շտկողական  աշխատանքները  կազմակերպելիսմոտեցումը  կրում  է  կոմպլեքսային  բնույթ՝ լոգոպեդ, բժիշկ, հոգեբան  միասնական   մոտեցում:Լոգոպեդական  աշխատանքները  կազմակերպելիս  պետք  է  հաշվի  առնել  հետևյալ  սկզբունքները՝
1.հնարավորինս  շուտ  սկսել
2.Երեխայի  համար  ստեղծել  բարենպաստ  պայմաններ. առաջին   հերթին  բացառել  սոցիալական  միջավայրից  եկող  բացասական  ազդակները  (չխոսել  երեխայի  մոտ  իր  խնդիրներիցչծաղրել)
3.անհրաժեշտ  է  ապահովել  խոսող  երեխաների  միջավայրովանխոս  երեխայի  տարիքից  ավելի  ցածր  տարիքային  ցենզով
4.հաշվի  առնել  օնտոգենետիկական  սկզբունքը՝  թոթովանք, բառ, բառակապակցություն
5.միաժամանակ  հարստացնել  բառապաշարը  ձևավորել  կապակցված  խոսք
6.աշխատանքի  ժամանակ  հաշվի  առնել  նյարդային  համակարգը  և  հոգեկան  ստատուսը
7.աշխատանքի  ժամանակ  ապահովել  շատ  անալիզատորների  ներգրավում 

8.հաշվի  առնել   անհատական  մոտեցման  սկզբունքը:
      

Խոսքի զարգացման փուլերը

1. Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ
Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որում` նման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները, ովքեր չեն լսում շրջապատողների խոսքը: Սա նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ նախաթոթովանքը ժառանգական է և սոցիալական պայմանավորվածություն չունի, այն չի մտնում իսկական խոսքի զարգացման ընթացքի մեջ: Ձայներ արձակելը հաճույք է պատճառում երեխային և ֆունկցիոնալ խաղի նախնական, ամենապարզ տեսակն է: Եթե երեխան շրջապատված է սիրով և քնքշանքով, ապա ավելի հաճախ է ձայներ արձակում: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:
2. Թոթովանքի  փուլ
Թոթովանքի շրջանն սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքի փուլով սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր վանկային մեխանիզմի ձևավորումը: Այն կարևոր նախադրյալ է խոսքային մյուս մեխանիզմների ձևավորման համար: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: Ձևավորվում է աուտոէխոլալիա, երբ նա կրկնում է իր իսկ ասածը: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):
3. Պասիվ խոսքի փուլ
Մինչև մայրենի լեզվով առաջին բառերն արտասանելը երեխան անցնում է խոսքի զարգացման ևս մեկ փուլ: Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում նորմալ զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականումերեխան դրսևորում է վերլուծական մտածողության որոշ կարողություններ:
4. Ակտիվ արտաքին խոսքի փուլ
Այս փուլը կազմված է երկու ենթափուլից`
1.
Իրադրական խոսքի ենթափուլ
2.
Կապակցված համատեքստային խոսքի ենթափուլ
Իրադրական խոսքի ենթափուլ
Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասն սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից շատ ավելի երկար է տևում, նույնիսկ մինչև 3 տարեկան: Երեխայի արտասանած առաջին բառերը թոթովանքի ժամանակ արտասանվող հնչյունների զուգորդություններից կազմված բառերն են: Եթե թոթովելիս «մա-մա-մա» շարքը որևէ իմաստ չէր արտահայտում, ապա այժմ այդ զուգորդությունը կարող է նշանակել մայր:
Իրադրական խոսքը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների հետ երեխայի շփման և հիմնական պահանջմունքների բավարարման հարցում: Օրինակ` շատ երեխաներ «հաֆո կամ հաֆ-հաֆ» են ասում, երբ ուզում են ցույց տալ շանը կամ ինչ-որ միտք արտահայտել, որը կապված է շան հետ: Նմանատիպ բառերի կիրառումը պայմանավորված է կոնկրետ իրադրությամբ, որում տվյալ պահին հայտնվել է երեխան:
Կապակցված համատեքստային խոսքի փուլը և եսակենտրոն խոսքի խնդիրը
Խոսքի զարգացման այս փուլն սկսվում է 1.5- 2 տարեկանից: Երեխան արդեն կարողանում է կազմել 2 բառից` սովորաբար ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասություններ: Այս փուլում երեխայի խոսքը հանդես է գալիս որպես նրա գործողություններին ուղեկցող գործընթաց: Օրինակ` երեխան տուն պատրաստելիս ինքն իրեն խոսում է, տալիս է այն առարկաների անունները, որոնցով խաղում է: Ժ. Պիաժեն, հետո նաև Լ. Ս. Վիգոտսկին, ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երեխայի խոսքի և մտածողության զարգացման վրա խոր ազդեցություն են գործում այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Ժ. Պիաժեն առաջ քաշեց նաև «եսակենտրոն խոսքի» մասին իր տեսակետը: Եսակենտրոն է երեխայի այն խոսքը, որը նախատեսված է հենց իր համար, իսկ «սոցիալականացված» խոսքն ուղղված է ուրիշներին: Ըստ Պիաժեի` եսակենտրոն խոսքը ժամանակի ընթացքում մարում ու անհետանում է: Լ.Ս. Վիգոտսկին, քննադատորեն վերլուծելով Պիաժեի տեսակետը, առաջ քաշեց այն միտքը, որ երեխայի խոսքի ցանկացած տեսակ սկզբից ևեթ սոցիալական է: Փորձելով պարզել, թե երեխայի կյանքում ինչ նշանակություն ունի եսակենտրոն խոսքը, հանգեց այն եզրակացությանը, որ խոսքի այդ տեսակը սոցիալական ծագում ունի և ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում է, այլ դառնում է ներքին խոսք: Որոշ տվյալներ վկայում են, որ 2-3 տարեկան երեխայի եսակենտրոն խոսքը կապված է խնդրային իրադրությունների հաղթահարման հետ: Երբ երեխան հայտնվում է խնդրային իրադրության մեջ, որտեղ պետք է հաղթահարի չնախատեսված դժվարությունները, նրա ինքնաբուխ եսակենտրոն խոսքը անմիջապես ակտիվանում է: Այս փաստը ցույց է տալիս, որ խոսքի այս տեսակը ծառայում է խնդիրների լուծմանն ու խնդրային իրադրությունների հաղթահարմանը, այսինքն` երեխայի ադապտացիայի ապահովմանը:
5. «Ի՞նչ է» և «ինչո՞ւ» հարցերի փուլ
Մոտավորապես 2-2.5 տարեկանից սկսած երեխան բազմաթիվ հարցեր է տալիս շրջապատող առարկաների և երևույթների մասին: Սկզբնական շրջանում այդ հարցերը հիմնականում առարկաների անուններն իմանալու խնդիրն են լուծում և ունենում են «ի՞նչ է սա» ձևը: Երեխան նմանատիպ հարցեր է տալիս, ընդ որում` նույն առարկայի անունը նա կարող է հարցնել մի քանի անգամ: Այդ ձևով նա ոչ միայն ստուգում է իր իմացածը, այլև հաղորդակցվում է մեծահասակների հետ: 3-3.5 տարեկանում երեխայի հարցերի բնույթն արդեն փոխվում է: Նա ցանկանում է իմանալ ոչ միայն առանձին առարկաների անունները, այլև դրանց ծագումը` ով է դրանք գնել, ինչի համար և այլն: Այլ կերպ ասած` նրան արդեն հետաքրքրում են առարկաների և երևույթների պատճառահետևանքային կապերը: Այս շրջանում շատ կարևոր է ծնողների վերաբերմունքը երեխայի հարցասիրության նկատմամբ: Նրանք պետք է հնարավորին չափով բավարարեն երեխայի հետաքրքրասիրությունը, քանի որ պատասխանելուց հրաժարվելը երեխային կզրկի գիտելիքներից և աստիճանաբար կհասցնի հետաքրքրասիրության նվազման: Եթե ծնողը չգիտի երեխայի հարցի պատասխանը, ապա չպետք է կեղծ պատասխան հորինի. ավելի լավ է պատասխանել իմանալուց հետո:
6. Խոսքի զարգացման գերագույն փուլ
Կան երեխայի խոսքի զարգացման գերագույն փուլեր, որոնց իմացությունը մեծ նշանակություն ունի: Դրանք այն փուլերն են, որոնց ընթացքում երեխայի խոսքի զարգացումը խիստ արագանում է: Դրանցից առաջինն սկսվում է 2-2.5 տարեկանում և տևում է մինչև 6-7 տարեկանը: Պարզվում է, որ եթե այս փուլը լիարժեք չի օգտագործվում մայրենի լեզվի յուրացման համար, ապա հետագայում կորցրածը լրիվ փոխհատուցելն անհնարին է դառնում: Ընդ որում` խոսքի ոչ լիարժեք զարգացումը հանգեցնում է իմացական ոլորտի զարգացման դանդաղեցման: Երեխան մայրենի լեզուն յուրացնում է մինչև 5-6 տարեկանը:
7. Բարդ նախադասությունների և քերականության յուրացման փուլ
Արդեն 2 տարեկան երեխան, որի խոսքին բնորոշ են առանձին բառերը և պարզ նախադասությունները, երբեմն կարող է օգտագործել նաև 3 կամ ավելի բառերից կազմված նախադասություններ: 2.5-3 տարեկան երեխաներն իրենց մտքերն արտահայտում են բավականին բարդ նախադասություններով: Երեխայի խոսքի քերականությունը կարելի է ուսումնասիրել սկսած այն պահից, երբ նա առաջին անգամ կապակցում է բառերը: Այդ պահից երեխայի խոսքը կառուցիկ է դառնում, կանոնավոր, սակայն կառուցվածքները տարիքին զուգընթաց փոփոխվում են: Սկզբնական փուլերում երեխայի խոսքի կառուցվածքը չի համընկնում մեծահասակի խոսքի կառուցվածքին: Այդ շրջանում երեխայի խոսքում գերակշռում են առանցքային կամ հիմնական բառերը (էլի տուր, էլի կարդա, էլի թռցրու): Նման բառերի թիվը դանդաղ է աճում` ամսական 4-5 բառով: Այս տարիքում հանդիպում են նաև ենթակա-ստորոգյալ պարզ կառուցվածքով բազմաթիվ նախադասություններ: Սկսած այն պահից, երբ երեխան սկսում է 2–ից ավել բառերով կազմված նախադասություններ գործածել, արդեն հնարավոր է դրանք վերլուծել ըստ խոսքի մասերի: Այսպիսով, 2-3 տարեկանում նախադասություններ կազմելիս երեխան ենթագիտակցորեն ելնում է որոշակի քանակական սկզբունքներից: Դրա շնորհիվ էլ նրա նախադասությունները որոշակի կառուցվածքներ են, այլ ոչ թե բառերի պարզ շարքեր:



Երեխաներ խոսքը զարգանում է աստիճանաբար, անցնելով մի շարք փուլեր:
1-Նախթոթովանք, գղգղանք: Եթե հետծննդյան կյանքի 1-2 ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3 ամիսներից սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են 1-2 ձայնավոր, և նույնքան կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որումնման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները:
2-Թոթովանքի փուլ: Սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայները իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Թոթովանքի փուլում սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր վանկային մեխանիզմը: Սա կարևոր նախադրյալ է խոսքային մյուս մեխանիզմների ձևավորման համար: Այս փուլում ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը և շուրթերը: Բ, Մ, Փ, Պ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: Ձևավորվում է աուտոէխոլալիա, երբ նա կրկնում է իր ասածը:

3-րդ փուլը պասիվ խոսքի փուլն է





Մանկական  ուղեղային  կաթված   
                             
                   (ՄՈՒԿ)

ՄՈՒԿ-ը  ԿՆՀ  ( կենտրոնական  նիարդային  համակարգծանր  հիվանդություն  է  որն  առաջանում  է  ուղեղի  վնասվածքի  պատճառով  ներարգանդային  կյանքում, ծննդաբերական  տրավմայի  պատճառով  և  հետծննդյան  շրջանում: Գլխուղեղի  վնասման  պատճառ  կարող  են  լինել  տարբեր  բնույթի  ինֆեկցիոն  հիվանդություններորոնք  մայրը  տարել  է  հղիության  ընդացքումմոր  և  երեխայի  ռեզուս  գործոնի  անհամատեղելիությունիցև երեխայի  կյանքի  առաջին  տարիներին  գանգի  տրավմաները:

Առաջին ձևի ժամանակ նույն ձևով աղտահարված են լինում ձեռքերն ու ոտքերը:Երեխան դժվարանում է նստել և գլուխը պահել:
Երկրորդ ձևի ժամանակ նույնպես բոլոր չորս վերջույթները աղտահարված են լինում ընդ որում ոտքերն ավելի շատ քան ձեռքերը:
Երրորդ ձևը բնութագրվում է միակողմանի շարժողական խանգարումով:Աղտահարվում է մարմնի մի մասը ավելի հաճախ վերին վերջույթները:
Չորրորդ ձևը բնութագրվում է ոչ կամային շարժումններով:
Հինգերորդ ձևի ժամանակ դիտվում է շարժումնների կոնդինացիայի որոշակի խանգարումններ:ՄՈՒԿ-ով երեխաների մոտ մեծ տեղ են գրավում խոսքային խանգարումնները (70-80%-ի ) մոտ:
Նրանց խոսքային խանգարումնները բազմազան են, սակայն առավել հաճախ հանդիպողներից են՝
1. Դիպլեգիա
2.խոքի ընդհանուր թեր զարգացում
3. կակազություն
4.գրավոր խոսքի խանգարումներ:
Դիպլեգիայի   ժամանակ տուժում են խոսքի շարժողական մեխանիզմ, որի ժամանակ բնորոշ է արտաբերական շարժումնների խանգարումները շնչառական և ձայնառաջացման խանգարումնները:Եթե որևէ մեկն ունի ՄՈՒԿ ուղեղի վնասվածքի պատճառով չի կարողանում ճիշտ օգտագործել մարմնի որոշ մկաններում:

ՄՈԻԿ ունեցող երեխաները չեն կարողանում քայլել, խոսել, ուտել, ինչպես մյուս երեխան:Չեն կարողանում օգտագործել մանր առարկանները օգտվել գրիչից, մկրատից:Չեն կարողանում կառավարել ձեռքերի ոչ կամային շարժումնները և թքային արտադրությունը:ՄՈՒԿ-ը չի բուժվում չնայած հետևանքները հնարավոր է կատարվում վաղ մանկական տարիքից:







Կակազություն

Խոսքի,  տեմպի և ռիթմի խանգարումն է, որը պայմանավորված է  ծայրամասային խոսքային ապառատում  առկա մկանային ջղաձգումններով:Կակազության ժամանակ առաջանում է տարբեր ջղաձգումններ, որոնք իրենց ձևով լինում են երեք տեսակ:
1.Կլոնիկ-որի ժամանակ կրկնվում է նույն հնչյունը կամ վանկը:
2.Տոնիկ-երբ կակազողը փորձում է արտաբերել բառը, հնչյունը կարծես քարանում է:
3.Կլոնիկ-Տոնիկ կամ խառը-երբ կակազողի մոտ կան երկու տեսակներ:
Առանձնացնում են կակազության երկու ձև  նեվռոծիկ և նեվռոզանման կակազությանը բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները:
1.Կակազության հիմնական ձևավորումն է 2-5 տարեկան:
2.Ծավալուն ֆռազային խոսքի առկայությունը մինչև կակազության առաջացումը:
3.Կակազությանը նախորդում է սուր կամ խռոնիկ տրավմա:
4.Ջղաձգումները մեծ մասամբ կախված է կակազողի հուզական վիճակից:
5.Որոշակի պայմանավորված սահուն խոսքի հնարավորություն՝ հուզական հանգիստ մթնոլորտ, խոսելու, շեղվելու, մեկնաբանության ժամանակ:
Նեվռոզանման կակազությունը բնութագրվում է:
1.Ջղաձգումային կծկումները ի հայտ են գալիս 3-4 տարեկանում:
2.Ջղաձգային կծկումնները համընկնում են ֆռազային խոսքի զարգացման հետ:
3.Կախվածության  սկիզբը աստիճանական է և պայմանավորված չէ հոգեկան տրավմա առաջացնող  իրավիճակի հետ, խոսքի որակը կախված չէ խոսքային իրավիճակից:
4.Խոսելու պրոցեսի վրա կակազողի ուշադրության գրավելունը, թեթևացնում է խոսքը:
5.Ֆիզիկական և հոգեկան հոգնածությունը վատացնում է խոսքի վիճակը:
Կակազության երկու տեսակի դեպքում էլ առաջանում են ոչ խոսքային աղտանշաններ:
Վախ կամ հետապնդող մտքեր:
Շարժողական կամ խոսքային փոխօգնություն  շարժումնների առկայություն, երբ որ նկատվում է անձնային  որակների փոփոխություն:


Կակազության աջացման պատճառները բաժանվում են երկու մեծ խմբի նախատրամադրող և հարուցիչ։ Նախատրամադրող պատճառներով են դասվում Բնակազմական նախատրամադրվածություն Բարդացված հղիություն, որը հետագայում անբարենպաստ է անրադառնում երեխայի Նյարդային համակարգի վրա։ Երկարատև սոմատիկ հիվանդություն Երեխայի խոսքի հապավումը Երեխաներին գերծանրաբեռնելը խոսքային ինֆոռմացիայով խոսքի զարգացման համար կրիծիկական փուլերում Ընտանեկան նյարդային հոգեկան անհանգիստ վիճակը Հարուցիչ պատճառների շարքին են դասվում՝ Գերուժեղ արտաքին ազդակի ներազդումը՝ սթրեսը Ձախլիկ երեխաների կտրուկ վերափոխումը աջլիկության Ընդօրինակելով կակազումը Լոգոպեդիայում կակազության շտկման համար միաժամանակ աշխատում են տարբեր մասնագետներ՝ նյարդաբան, հոգեթերապևտ ֆիզիոթերապևտ և հոգեբան։


Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.
* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:
* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:
* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:
* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:
* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:
* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:
* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:
Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.
* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;
* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;
* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;
Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է
տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:
Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները
Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն
Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ
Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:
Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:
Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .
* Հիգիենայի կանոնների պահպանումը:
* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:
* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:





Էպիլեպսիա (ընկնավորություն)



Քրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, որը արտահայտվում է նոպաների ձևով: Դրանք սովորաբար հինգ րոպեից քիչ են տևում:Եթե հիվանդությունը ծանր է և ընթացքը երկար է տևում  առաջանում են մի շարք բացասական հետևանքներ՝ բնավորության փոփոխություններ և մտավոր հետամնացություն:Տարբերում ենք երկու տեսակի Էպիլեպսիա՝
1.Տարածվող, որը ընդգրկում է ամբողջ օրգանիզմով:
2.Մասնակի, երբ էպիլեպտիկ պրոցեսի մեջ ընդգրկում են մարմնի մկաների առանձին խմբեր:


Մեծ  էպիլեպտիկ նոպա, որի  ժամանակ  հիվանդը  ընկնում  է, կորցնում  է   գիտակցությունը,մարմնի մկանները  ձգվում  են,  ընկնում  է  մեջքի  վրա և  
հաճախ  մարմինը հենվում է միայն կրունկների  և  գլխի  վրա: Կոկորդի  մկանների ձգման  հետևանքով   ձայն  է  արտազատումշնչառական   մկանները ևս ձգվում,  են  դեմքը կապտում  է,  ակնագնդերը  ետ  են  գնում  և միայն  աչքի  սպիտակ  մասն է  
երևումբերանից  փրփուր  է  գնում  հաճախ արյունախառը:Այս  վիճակը տևում է  20-30 վարկյան  մաքսիմում  մինչև  1  րոպե,  որից հետո  հետևում  է  մարմնի  մկանների առանձին 
ցնցումները  սա  էլ  տևում  է մոտավորապես  5  րոպե:Հիվանդը  լինում  է շշմած  և  արգելակված  5-20  րոպե,որից  հետ հետևում  է  երկարատև  և  խորը քուն:Նոպաները  կարող  են  լինել կրկնվող
Մյուս  տեսակը  կոչվում  է  փոքր նոպա  որն  ունենում  է  մի  քանի ձևեր:Դրանցից  մեկն  
արտահայտվում  է նրանով,  որ  հիվանդը  հանկարծակի  (մի  քանի վարկյան)  կորցնում  է  
գիտակցությունըդադարում  է  կատարել  որևէ գործողություն:Որից  հետո  գիտակցությունը 
վերականգնվում  է  և  նա  շարունակում  է բնականոն  կըանքը:Մյուս  տեսակը  երբ հիվանդը  

առանց  որևէ  նախազգացումների ընկնում է,հետո  վեր  է  կենում  և  գնում:Սա ևս  համարվում  է  էպիլեպտիկ  հիվանդություն և եթե  երկար  է  շարունակվում  անրադառնում է  բնավորության  և  մտավոր  ունակությունների վրա:

Մասնագետները կարծում են, որ նոպաների պատճառը ուղեղի բջիջների անկանոն աշխատանքն է, իսկ թե ինչու է դա տեղի ունենում, մինչ օրս պարզ չէ։
Ուղեղի հիվանդությունների մասին մի հանրագիտարանում ասվում է. «Պետք չէ փորձել դադարեցնել նոպան, սակայն պետք է պաշտպանել հիվանդին հնարավոր վնասվածքներից և հավաստիանալ, որ նա կարողանում է շնչել։ Իսկ եթե նոպան հինգ րոպեից երկար է տևում կամ կրկնվում է, կամ էլ անհատը նոպայից մի քանի րոպե հետո ուշքի չի գալիս, պետք է շտապ օգնություն կանչել»:
Այս հիվանդները չգիտեն, թե երբ և որտեղ կսկսվի հաջորդ նոպան, և շատերին դա վախի մեջ է պահում։ Անհարմար իրավիճակների մեջ չընկնելու համար նրանք խուսափում են մարդաշատ վայրերում լինելուց։
Որոշ գործոններ մեծացնում են նոպաների հավանականությունը. դրանք կարող են լինել սթրեսը և քնի պակասը։ Այդ պատճառով մասնագետները նման հիվանդներին հորդորում են բավարար չափով հանգստանալ և կանոնավորաբար մարզվել։ Որոշ դեպքերում օգնում են նաև դեղամիջոցները։











Դաունի  սինդրոմ








Այս  սինդրոմը  առաջին  անգամ  1866թ. նկարագրվել  է  Լանգթոմ  Դաունի  կողմից (մոնղոլոիզմանվան  տակ:Դաունի  սինդրոմը  բոլորից  հաճախ  հանդիպող  քրոմոսոմային  հիվանդություններից  է  նորածինների  մոտ  դրսևորման  հաճախականությունը  կազմում  է  1հարաբերած700-ի, իսկ մտավոր  հետամնացների  մոտ  10  տոկոս: Այս հիվանդության  ախտորոշումը  դրվում  է  ծնվելուց  անմիջապես  հետոըստ  դեմքի  բնորոշ  գծերի՝  թեք  դասավորված  աչքերլայն  քթարմատ, աչքի  ներս  ընկած  հատվածում  մաշկի  ծալվածքով  բացի  այս  ամենից  գանգի  փոքր  չափսեր  դեֆորմացված  ականջներ  խոշոր  լեզու  և  ծռմռված  ճկույթներ:


Հենց  կյանքի  առաջին  տարում  նկատվում  է  հոգեկանի  և  մոտորիկայի  հետ  ընկնելը: Այս  երեխաները  ուշ  են  նստումքայլում  և  հաճախակի  հանդիպող  անոմալյաներից  է  սրտի  արատը:Այս  երեխաները  ունեն  թույլ  իմունիտետ  հատկապես  ծանր  են  տանում  ինֆեկցիոն  հիվանդությունները  վաղ  մանկական  հասակում:Դաունի  սինդրոմով  երեխաների  91%  ունի  միջին  աստիճանի  մտավոր  հետամնացություն  6,5%  թեթև  այսինքն  ապուշությունիսկ  2,5%  խորը  մտավոր  հետամնացություն:Այս  երեխաները  ունակ  են  սովորելու, մեծ  մասամբ  նրանց  մոտ  նկատվում  է խոսքի  խնդիրներ  ունեն  աղքատիկ  բառաբաշար  և  առտաբերական  խնդիրներայդ  պատճառով  խորհուրդ  է  տրվում  վաղ  հասակից  աշխատանք  լոգոպեդի  հետ

Տուժած  է  լինում  նաև  խոշոր  և  մանր  մոտորիկան  նպատակահարմար  է աշխատանքը  ֆիզիոթերապեվտի  հետ: Հայտնի  է  որ  դաունի  սինդրոմով  երեխաների  ծնվելու  հավանականությունը  կախված  է  մոր  տարիքից  մինջև  25  տարեկան  կանանց  մոտ  այս  սինդրոմով  երեխայի  ծնվելու  հավանականությունը  1հ 1400-ի  էմինջև  30 տարեկան  1հ 1000-ի, մինջև  35 տարեկան  1հ 350-ի  մինջև  42  տարեկան  1հ 60-իմինջև  49  տարեկան  1հ 12-ի: Դաունի  սինդրոմով  երեխայի  ծնվելու  պատճառ  կարող է  հանդիսանալ  ազգակցական  ամուսնությունը, նրանց  կյանքի  տևողությունը  միջինում  50  տարի էշատերը  կարող են  ամուսնանալ  սակայն  տղամարդկանց  մոտ  նկատվում  է  անպտղություն  իսկ  կանանց  35-ից  50%  ունենում  են  այս  սինդրոմով  կամ այլ  անոմալյաներով  երեխաներ:



Օլիգոֆռենո մանկավարժությունը կապը խնդիրները առարկան:

Զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության առանձնահատկությունով:
Կապը-մանկավարժություն, հատուկ հոգեբանություն, բժշկության, անատոմիա, ֆիզիոլոգիա, նյարդաբանության:
Օլիգոֆռենո մանկավարժության հետ դրված է խնդրի բացահայտումը:
Առաջացման պատճառը և ժամանակի բացահայտումը:
Խնդրի շտկում:
Անհատական մոտեցում:
Ֆիզիկական, գիտականբարոյագիտական:
Աշխատանքի ուսուցում:
Օլիգոֆռենոյի առաջացման պատճառը:Օլիգոֆռենյան ճանաչողության գործունեության կայուն խանգարումն է, որը առաջանում է գլխուղեղի խանգարման պատճառով :
Օլիգո-փոքր   ֆռենո-ուղեղ:
Բնածին և ձեռքբերովի:
Բնածին-ժառանգություն քրոմոսային և հղիության ոչ նոռմալ ընթացքը:
Ձեռքբերովի-ծննդաբերության ընթացքում, ինֆեկցիոն հիվանդությունները:

Զարգացման առանձնահատկությունները:

Գործունեություն
Նորմալ
Մտավոր
առողջ  ժպիտ
2-3 ամսեկան
1,5-1,6 տարեկան
գլխի  ուղիղ  դիրք
2 ամսեկան
5-7 ամսեկան
ձայնի աղբյուր
2-3 ամսեկան
1 տարեկան
ուշադրություն
4-5 ամսեկան
2 տարեկան
բլբլալ
5-6 ամսեկան
2 տարեկան
նստել
6 ամսեկան
1 տարեկան
քայլել
8-12 ամսեկան
1-2 տարեկան
խոսել
10-12 ամսեկան
2-2,5 տարեկան
շարժական խաղեր
10-11 ամսեկան
2-2,5 տարեկան
մտածված գործողություն
տարեկան
2-3 տարեկան


Հատուկ մանկավարժությունը գիտություն է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, նրանց կրթության և դաստիարակության օրինաչափությունների և մեթոդների մասին:

Հատուկ մանկավարժության օբյեկտը այն երեխան է, որը ունի հոգեֆիզիոլոգիական խնդիրներ:

Առարկան զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխայի ուսուցումն ու դաստիարակումն է:

Հիմնական նպատակը երեխայի անհատական զարգացման խնդիրների բացահայտումը, և վարքի ֆունկցիոնալ խանգարումների շտկումը:
Կապը այլ գիտությունների հետ- մանկավարժություն, հոգեբանություն, բժշկություն, կենսաբանություն, տեխնիկական և հասարակական գիտություններ:

Հիմնական խնդիրները- ուսումնասիրել, բացահայտել, մշակել ու շտկել:
Հատուկ մանկավարժությունը ունի իր բնագավառները:

1.Օլիգոֆրենո մանկավարժություն (մտավոր)
2.Սուրդո մանկավարժություն (լսողական)
3.Տիֆլո մանկավարժություն (տեսողական)
4.Լոգոպեդիա (խոսքային)

Հատուկ մանկավարժության հիմնական հասկացություններն են ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ, ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ, ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ, ՇՏԿՈՒՄ:

Հատուկ մանկավարժության հիմնական սկզբունքներն են՝
Շտկողական ուսուցմանը և դաստիարակությանը ուղղված սկզբունք:
Ախտորոշմանն ուղղված համալիր մոտեցման սկզբունք:
Խանգարված ֆունկցիայի վաղ բժշկահոգեբանամանկավարժական(ԲՀՄշտկման սկզբունքը:
Զարգացման խանգարում ունեցողների նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական ուսուցման անընդհատության սկզբունք:


Հատուկ մանկավարժության մեթոդները՝ ուսուցման և դաստիարակության:

Комментариев нет:

Отправить комментарий