Նախագիծ՝ ռադիոհեքաթ
Պույ-պույ մուկիկը
Սխալ հեքիաթ
Քոլեջի III կուրսի ուսանողուհիներս կատարեցինք ձայնագրություն ընտրելով սխալ հեքիաթներ խմբից <<Կարմիր գլխարկը>>:Նախագիծը նախատեսված էր մանկապարտեզի երեխաների համար: Մեր կարծիքով ավելի զվարճալի է լինում երբ հեքիաթի մեջ
փոքր
ինչ
հումոր
է
լինում
դա երեխաների ուշադրությունը
ավելի
է
գրավում
:Կազմեցինք նախնական սցենար, բազմաթիվ անգամ փոփոխելով:Երբ սկսվեց ձայնագրությունը բազմաթիվ չստացված պահեր եղան, քանի որ սխալ հեքիաթում պատմվածքը պատմում է պապիկը այդ պատճառով շատ դժվար էր լինում պապիկի ձայնով խոսել՝ սակայն ի վերջո ստացվեց:Մեզնից միայն մեկի մոտ ստացվեց խոսել պապիկի ձայնով, իսկ մյուսը տարավ թոռնիկի դերը:Իսկ թե ինչքանով է ստացված դա կվորոշեն երեխաները:
Պույ-պույ մուկիկը
Սխալ հեքիաթ
ՍԽԱԼ ՀԵՔԻԱԹՆԵՐ
(Երաժշտություն)
Երգելով պապիկի սենյակ է մտնում մի փոքրիկ աղջիկ:
-Վա´յ, պապիկը: Պապի´կ, ի՞ նչ ես անում:
-Համացանցում թերթ եմ կարդում թոռնիկս:
-Պապի´կ, ինչ կլինի,
միքիչ ինձ հետ խաղա, կամ էլ հեքիաթ պատմիր:
-Դե,ուրեմն նստի´ր: Ես քեզ կպատմեմ Կարմիր գլխարկի հեքիաթը:
-Ուխ, ինչ լավ է… նստեցի պապիկ: Դե սկսիր:
-Լինում է, չի լինում,
մի աղջիկ է լինում,անունը Դեղին Գլխարկ:
-Ո´չ, Կարմի´ր:
-Ախ, հա, Կարմիր Գլխարկ:Մայրիկը կանչում է կարմիր գլխարկին և ասում`
լսի´ր, Կանա´չ Գլխարկ…
-Դե ոչ, Կարմի´ր:
-հա հա՜, Կարմիր:
Ուրեմն ասում է.
Գնա´ մորաքույր Աննայի մոտ և տար նրան այս կարտոֆիլի կեղևները:
-Դե Ո´չ, պապիկ, ասում է գնա տատիկի մոտ և տար նրան այս կարկանդակները:
-Դե լավ: Աղջիկը գնում է անտառ և հանդիպում ընձուղտին:
-Խառնեցիր իրար պապիկ: Հանդիպում է գայլին, ոչ թե ընձուղտին:
-Եվ գայլը նրան հարցնում է` ի՞նչ կանի վեց անգամ ութ:
-էէէ, Ոչ մի նման բան: Գայլը հարցնում է` ու՞ր ես գնում:
-Ճի´շտ ես ասում թոռնիկս: Եվ Սև Գլխարկը պատասխանում է…
-Չէէէ պապիկ: Կարմիր գլխարկ էր, կարմիր, կարմիր:
-Այո´ կարմիր, և կարմիր գլխարկը պատասխանում է` գնում եմ շուկա` տոմատ գնելու:
-Ինչ շուկա է: Երազումդ ես տեսել… Գնում եմ տատիկիս մոտ, որը հիվանդ է, բայց ճանապարհը կորցրել եմ:
-Ճիշտ է թոռնիկս: Եվ ձին ասում է…
-Ի՞նչ ձի այ պապիկ: Գայլ էր ախր:
-Իհարկե,
թոռնիկս: Եվ այսպես է ասում`
կնստես 70 համարի երթուղայինը, կիջնես Ազատության հրապարակում, կթեքվես աջ, գետնին կտեսնես երեք աստիճան և փող, աստիճանները թող մնան,
փողը վերցրու ու քեզ համար ծամոն գնիր:
-Պապի´կ, դու ընդհանրապես հեքիաթ պատմել չգիտես, միշտ սխալվում ես: Բայց միևնույնն է, ինձ համար ծամոն ես գնելու:
-Դելավ,
վերցրու այս դրամը և գնա քեզ համար ծամոն գնիր:
-Լավ, ես գնամ, պապիկ: Իսկ դու նորությունները ընթերցելու փոխարեն հեքիաթ կարդա, որ երեկոյան ինձ պատմես:
-Եղավ, թոռնիկս:
Եվ պապիկը վերադարձավ իր ընթերցանությանը: