Մարդու անատոմիա և առողջագիտություն



 Երիկամնների  անատոմիական և ֆիզիոլոգիական
առանձնահատկությունները  երեխաների մոտ:


Նորածնի  երիկամների քաշը  կազմում  է  11-12 գ  (մեծահասակի երիկամի քաշը 1/10-ը): Երիկամներն  ունեն  արտահայտված բլթավոր մակերես, կյանքի  2-րդ  տարվա  ավարտին երիմաների  մակերեսը  հարթվում է:Նորածնի երիկամներին  բնորոշ է հիմնական կառուցվածքների  անհասությունը:Երիկամները  համեմատաբար  ավելի  մեծ  չափսի են, ավելի  ցածր դիրք  ունեն  կյանքի  առաջին 2  տարիների  ընթացքում, միայն 5 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների շրջանում երիկամների կառուցվածքը  նմանվում  է  մեծահասակների  երիկամներին: Ունեն  ավելի  մեծ  շարժունակություն  շնչառության  ժամանակ:Երիկամների  կեղևային  հատվածը  բարակ  է  և  կազմում  է ուղեղային նյութի  1/2-2/3-ը  և  լրիվ  զարգացած չէ:Մինչև  2 տարեկան  հասակը  նեֆրոնները  վերջնականապես ձևավորված չեն, երիկամների  կծիկների  համեմատաբար  փոքր  չափի հետևանքով  ֆիլտրացիոն մասը  փոքր է.


Միզային  համակարգի  անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները երեխաների շրջանում:
Երիկամների  անատոմիան

Միզային  համակարգը կազմված է երիկամներից, միզածորաներից, միզապարկից և միզուկից:Երիկամնները  զույգ  օրգաններ  ենտեղակայված են  հետերովայնամզային տարածությունում, ողնաշարի երկու կողմերում:Երիկամնները ունեն լոբաձև կառուցվածք, առաջնային  և հետին մակերեսներ, միջային և կողմնային եզրեր, վերին և ստորին բևեռներ  և պատված են  ամուր  շարակցահյուսվածքային կապսուլայով:
 Երիկամի  կառուցվածքային  միավորը  նեֆրոնն  է,  որը  կազմված է  կծիկից  և էպիթելիալ  խողովակներից:Երիկամային մարմնիկը կազմված է մազանոթների կծիկից և իրեն շրջապատող էպիթելի  բարակ  շերտից:

Երիկամների զարգացումը:
Երկամը  ունի  զարգացման երեք փուլ.

Պրոնեֆրոզն  առաջանում է  առաջնային  8-10 զույգ  սեգմենտար  ոտիկներից, առանց կծիկների փուլն է, առաջանում է  ն/ա  3 շաբաթում  և հետ զարգանում  5-րդ  շաբաթում:


Մեզոնեֆրոզը  ներարգանդային  կյանքի  առաջին կեսի  գլխավոր արտազատական օրգանն է:Ի հայտ  է  գալիս  ն/ա  զարգացման  3-4-րդ  շաբաթում  մաքսիմալ  զարգացման  հասնելով  2 ամսականում, և հետ  զարգանում  12-20-րդ  շաբաթում:



Մանկական  հասակում  շնչառական համակարգի  ախտահարման  նշանների  առանձնահատկությունները :

Քթից  արտադրությունը  և քթով  շնչառության  խանգարումը: 
Երեխաների  շրջանում  քթով  շնչառությունը  խանգարվում  է  ավելի  վաղ, քան մեծահասակների  շրջանում,  որը  կապված  է  շնչուղիների  հարաբերական  նեղության  և  երեխաների` էքսուդատիվ  ռեակցաիների  նկատմամբ  հակում  ունենալու  հետ:

Ցավ  կոկորդում:
Այն  պայմանավորված է  նշիկնների,  ըմպանի  և  կոկորդի  պատերի, ինչպես  նաև  հարող  ավշային  հանգույցների  բորբոքումով:

Հազ:
Շնչուղիների  ինքնամաքրման  մեխանիզմների  մեջ  առավել  կարևոր  նշանակություն  ունի  հազային  ռեֆլեքսը,  որը  ծագում  է  տարբեր  հատվածներում` կոկորդից  մինչև   թոքամիզ  տեղակայված  ընկալիչների  գրգռման  արդյունքում:

Հևոցը  կարող  է  լինել  մի  քանի  տեսակնների:

Ստրիդոր  կամ  ներշնչման  հևոց, ասթմոիդ  շնչառություն,  Խառը  հևոց, ռնգախաղը, տնքացող  շնչառություն, Կապտուկ, միջկողային, վեր- և ստորանրակային  շրջանների  ներքաշումները, կրծքավանդակի  ստորին` ստոծանուն  հարող  հատվածի  ներքաշումը:

Սրտի  և անոթների անատոմիական առանձնահատկությունները:
Նորածնի սիրտը համեմատաբար  մեծ է,  կազմում  է  մարմնի քաշի 0,8%: Աջ և ձախ փորոքները  հավասար են. դրանց  պատի  հաստությունը  մոտ  5մմ է:Կյանքի 1-2 տարիներին  արագ  ձևով աճում  են  դրա  չափերը, մինչև վեց  տարեկանը սիրտը  գնդաձև է, հետագայում դառնում է օվալաձև:Մինչև 2-3 տարեկանը սիրտն ունի  հորիզոնական դիրք, որը պայմանավորված է թոքերի  ծավալի  մեծացումով, ստոծանու  իջեցումով, ուրցագեղձի  չափերի  մեծացումով: Տարիքային  բոլոր  շրջաններում  տղաների  սրտի չափը  ավելի մեծ է, քան  աղջիկներինը, բացառությամբ 13-15 տարեկանում  երբ  աղջիկները  ավելի արագ  են  աճում: Սրտամկանի  նյարդավորումը իրականանում է  թափառող  նյարդի մակերեսային և խորանիստ  ճյուղերի միջոցով: Նորածինների  զարկերակաների  և  երակների, լուսանցքների հարաբերությունը 1:1 է:Մազանոթային ցանցը  լավ  է զարգացած:Թոքային զարկերակը  մինչև  10 տարեկանը լինում է ավելի  լայն, քան  աորտան:Որքան երեխան  փոքր է, այնքան պուլսը  հաճախակի է:
Անոթազարկի  հաճախությունը տարբեր  տարիքային շրջաններում:

Նորածին`  120-140 (մինչև 160)
Կրծքային  հասակ` 120
5 տարեկանում`  100

10 տարեկանում`  85
12 տարեկանում`  80
15 տարեկանում`  70-75 :




Առաջադրանք:
Հենաշարժիչ  համակարգ:
1.Ինչ  նշանակություն  ունի  հենաշարժիչ  համակարգը:
Ոսկրերը  և  մկանները  կազմում  են  մարդու  հենաշարժիչ  համակարգը, որոնք  կատարում  են  պաշտպանական, հենարանային, արյունաստեղծ  գործառույթ:Հենաշարժիչ համակարգի միջոցով  իրականացվում  են  մարմնի  բոլոր  շարժումնները:
2.Ոսկրերի ինչ  տեսակներ  գիտեք:
Տարբերում  են  երկար  խողովակավոր  ոսկրեր  և  տափակ  ոսկրեր  խառը  ոսկրեր:
3.Ինչ  դեր  է  կատարում  ոտնաթաթի  կամարաձև կորությունը:
Ոտնաթաթը  կազմված է  նախագարշապարից, գարշապարից  և  մատնոսկրերից:Մարդու  ոտնաթաթն  ունի  կամարաձև  կորություն, որի  շնորհիվ  քայլելու, վազելուցատկումների  ժամանակ  թուլանում  է  ցնցումների ուժը:
4.Կմախքի  ոսկրերի  միացման  ինչ  տեսակներ  գիտեք:
Տարբերում  են  ոսկրերի միացման  երեք  տեսակ` շարժունկիսաշարժ և անշարժ:Շարժուն  միացումը  ամենատարածված  տեսակն  էայն  իրականացվում է  հոդերի  միջոցով:Կիսաշարժ միացումը կատարվում  է  աճառի  միջոցով  և իրականացնում  է  միայն խիստ սահմանափակ շարժումները:Անշարժ միացումը իրականացվում  է կարերի և սերտաճման միջոցով:
5.Որոնք  են  կմախքի  բաժինները:
Մարդու կմախքում  տարբերում են գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների  բաժիններ:
6.Ինչ  է  հոդը  կառուցվածքը:
Ոսկրերի հոդամակերեսը  պատված է  ողորկ  աճառով, որի  շնորհիվ գլխիկը  սահելով  շարժվում  է  հոդափոսում:Հոդապարկի  ներսի մակերեսից   արտադրվում է  մածուցիկ  հեղուկ, որը նույնպես  փոքրացնում է շարժման ժամանակ  երկու ոսկրերի միջև առաջացող շփման  ուժը:Հոդը  կազմող  ոսկրերը միանում  են  ամուր ջլերով:
7.Որն  է  հոդանային  համակարգի  դերը:
Շարժուն  միացումը  ամենատարածված տեսակն է, այն իրականացվում է  հոդերի  միջոցով:
8.Որտեղ  են  տեղադրված  հարթ   և  միջաձիգ  զոլավոր  մկանները:
Մարդու  օրգանիզմում  կան  ավելի  քան  600  մկաններ, որոնք, կախված  կառուցվածքից  և գործառույթիցլինում  են  հարթ  և  միջաձիգ  զոլավոր:Սրտի  մկանը  յուրահատուկ  մկանային  հյուսվածք  էորովհետև  ըստ  կառուցվածքի  միջաձիգ  զոլավոր  է, սակայն  կծկվում  է  ոչ  կամային:Հարթ  մկանները  մտնում  են  արյան  անոթների, շնչառական  ուղիների, ստամոքսիաղիների  պատերի  կազմության  մեջ:Դրանք  կծկվում  են  դանդաղուշ  են  հոգնում  և  մասնակցում   են  ներքին  օրգանների  աշխատանքին:
9.Ինչ  է  հոգնածությունը:
Աշխատունակության  ժամանակավոր  նվազումըորն  առաջանում  է  երկարատև  աշխատանքի  ընթացքումկոչվում  է  հոգնածություն:
10.Որոնք  են  մկանի  հոգնածության  պատճառները:
Հոգնածությունը  պայմանավորված  է  մկաններում  կուտակվող  նյութափոխանակության  արգասիքներով:Մկանների  երկարատև  աշխատանքի  ժամանակ  սպառվում  են  էներգետիկ  պաշարներըմիաժամանակ  նվազում  է  էներգիայի  առաջացումը, որն  անհրաժեշտ  է  մկանի  կծկման  համար:
11.Ինչ  է  ակտիվ  հանգիստը:
Ակտիվ  հանգստի  դեպքում, երբ  գործունեության  մի  տեսակը  փոխվում  է  մյուսով, ավելի  արագ  է  անցնում  հոգնածությունը  և  ավելի  արագ  վերականգնվում  աշխատունակությունը:
12.Միջավայրի  գործոնները  ինչպես  են  ազդում  կմախքի  ձևավորման  վրա:
Հենաշարժիչ  համակարգի  բնականոն  զարգացման  համար  կարևոր  նշանակություն  ունի  լիարժեք  սննդի  ընդունումը, նրանում  հանքային  աղերի, վիտամինների  առկայությունը:Կմախքի  ճիշտ  ձևավորումը  կապված  է  մկանների  զարգացման  հետ:Ֆիզիկական  վարժությունների  կանոնավոր  կատարումը  նպաստում  է  մկանների  զարգացմանըմարդը  դառնում  է  ֆիզիկապես  ուժեղհեշտ  է  համարվում  միջավայրի  փոփոխվող  պայմաններին:
13.Որոնք  են  կեցվածքի խանգարման  պատճառները:
Ուղիղ  պարանոցըծավալուն  կուրծքը, բարձր  պահած  գլուխը  լավ  կեցվածքի  նշաններն  են:Կմախքի  խանգարումների  ձևավորմանը  նպաստող  գործոններ  են  ոչ  ճիշտ  նստելն  ու  քայլքը:Մարդու  ոչ  ճիշտ  կեցվածքը, կծկված, կախ  ընկած ուսերըներս  ընկած  կուրծքը  փոխում  են  ոչ  միայն  մարմնի  ձևըայլև  խանգարում  ներքին  օրգանների  աշխատանքը:
14.Ինչպես   կանխարգելել  կեցվածքի  շեղումները:
Կեցվածքին  հատկապես  պետք  է  հետևել  մանկական հասակումերբ  զարգանում  է  հենաշարժիչ  համակարգը:Երախաների  ոսկրերն  առաձգական  են  և  հեշտ  են  ծռվում:Անհրաժեշտ  է  սեղանի  մոտ  ճիշտ  նստել:Անհրաժեշտ  է  նստել  ուղիղմարմինը  և  գլուխը  քիչ  առաջ  թեքածսեղանի  և  աչքերի  միջև  հեռավորությունը  պետք  է  լինի  30-35 սմ-ի  սահմաններում, իսկ  սեղանից  կուրծքը  հեռու  պահել  ափի  լայնքի  չափ:Ոտքերը  պետք  է  հենել  հատակին, զբաղեցնել  ամբողջ  նստատեղը  և  արմունկները  դնել  սեղանին:Կանգնելիս,   շարժվելիս  մարմինն  ուղիղ  պահել  և  հավասարաչափ  հենվել  երկու  ոտքերի  վրա:
15.Ունենք  արդեն  կեցվածքի  խանգարում:

Ոչ:

ՄԻԱՎՁԻԱՀ
1.Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը:
2.Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները:
3.Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց:
4.Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎինկատմամբ հակամարմիններ:
5.Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
6.Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանիշրջանում:
7.Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները
8.Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ ը մարդու օրգանիզմի վրա
9.ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
10Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ
11.Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները
12.Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ ի փուլը
13.ՁԻԱՀ ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:


1.     1. ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդությանցանկացած շրջանում:
2.     2. ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝ • սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի(հեշտոցայինհետանցքայինբերանայիններթափանցող սեռականհարաբերությունների ժամանակ, • արյան միջոցով՝ չախտազերծվածներարկիչներասեղներ և այլ բժշկական պարագաներ ու գործիքներօգտագործելիսդոնորական արյան փոխներարկմանօրգաններիփոխպաստվաստման հետևանքով, • ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխանկարող է վարակվել հղիության ընթացքումծննդաբերության ժամանակկրծքովկերակրվելիս:
3.Դեռևս չի մշակված ՄԻԱՎ-ի վիրուսը օրգանիզմից հեռացնող բուժում։
4. Արյան միջոցով վարակում տեղի է ունենումերբ ՄԻԱՎ պարունակող արյունըներթափանցում է օրգանիզմ լորձաթաղանթներից (աչքիքթիբերանի խոռոչի)կամ վնասված մաշկից (համարվում էոր չվնասված մաշկը հուսալի պատնեշ էվիրուսի համար): Վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկականմիջամտությունների ժամանակմասնավորապես դոնորական արյանփոխներարկմանօրգանների փոխպատվաստմանարհեստականբեղմնավորման ժամանակչախտազերծված ասեղներիներարկիչների,բժշկական գործիքների օգտագործման ժամանակնաև դաջվածքներկատարելիս:
5.Միավով  վարակված  մարդը կարող  է  փոխանցել:
6. ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ զարգանում է երկարատև ընթացքովքրոնիկ վարակիչ հիվանդություն՝ ՄԻԱՎ վարակորի արդյունքում դանդաղորենքայքայվում ենլիմֆոցիտներըմակրոֆագերը և նյարդային հյուսվածքները:
7.  բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ: ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ թոքաբորբով ավելի հաճախ են հիվանդանումքանմյուսներըև ավելի դժվար են առողջանում
8. ՄԻԱՎ-ը քայքայում է արյան սպիտակ մարմնիկները և այդպիսով թուլացնումիմունիտետը:
9. ՄԻԱՎ-ը ապրում է արյան մեջ: 
10. ՀՀ-ում ՄԻԱՎ-վարակի կանխարգելման միջոցառումների պլանավորման ևիրագործման աշխատանքները համակարգում է առողջապահությաննախարարության ՁԻԱՀ-ի հսկողության և կանխարգելման հանրապետականկենտրոնը :
11. ՄԻԱՎ վարակակիրների մոտ իմունային անբավարարությունը զարգանում էտարիների ընթացքումև նրանք կարող են միջինում 7-15 տարի առողջությանհետ կապված որևէ խնդիր չունենալ։ Սակայն այդ ընթացքում նրանքշարունակում են վարակի աղբյուր հանդիսանալ։
12.ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։


Սուր  Աղիքային  վարակներ
 Դիզենտերիա
Սուր  աղիքային  վարակիչ  հիվանդություն  է,  որը  բնորոշվում  է  օրգանիզմի  ընդհանուր  թունավորումով  և  աղիքային  համախտանիշով:
ԷթիոլոգիաՀարուցիչներն   էնտերոբակտերիաների  ընտանիքին  պատկանող  շիգելաների  շարքի  ցուպիկներն  են:
Էպիդեմիոլոգիա.վարակի  աղբյուրը  հիվանդն  է  և  բացիլակիրը:Մեծ  վտանգ  են  ներկայացնում  ջնջված  ձևերը,  հատկապես,  երբ  հիվանդները  աշխատում  են  սննդային  և  մանկական  հիմնարկներում:Դիզենտերիան  փոխանցվում  է  ջրայինսննդային  և  շփում  (կոնտակտ)-կենցաղային  ճանապարհովԴիզենտերիան  իրավացիորեն անվանում  են  <<կեղտոտ  ձեռքերի հիվանդություն>>:Անհրաժեշտ  է  հաշվի  առնել  ճանճերի  նշանակությունը  որպես  վարակի  փոխանցողներ:
ԿլինիկաՏարբերում  են  հիվանդության  հետևյալ  շրջաններըգաղտնիսկզբնական,  ծաղկման,  ախտանշանների  մարման,  վերականգնման:Ըստ ծանրության  աստիճանի`  թեթև,  միջին  ծանրությանծանր:Գաղտնի  շրջանը  տևում  է  8-24 օր/ միջինը 2-5 օր/:Հիվանդությունը  որպես  կանոն,  սկսվում  է  սուր:Դիզենտերիայի  հիմնական  ախտանիշններն  ենընդհանուր  թունավորում/ջերմության  բարձրացումփսխում,  անհանգստությունախորժակի  անկումգրգռվածություն  կամ  թուլություն,  քնկոտություն/և աղեստամոքսային  համակարգի  խանգարումներ`  որովայնացավերկղանքը  ջրիկ,  լորձարյունային,  մեթեորիզմկեղծ  նիքեր:
  Փորլուծության  և  փսխումների  հետ  ջրի  մեծ  կորուստը  հասցնում  է  հիվանդ  երեխայի  օրգանիզմի  ջրազրկմանը,  որը  կլինիկորեն  արտահայտվում  է  հյուսվածքների  տուրգորի  և  էլաստիկության  իջեցումովլորձաթաղանթների  չորությամբ,  քաշի  զգալի  անկումով,  երեխայի  աչքերը  փոս  են  ընկնումդիմագծերը  սրվում  են:Սիրտ-անոթային  համակարգի  կողմիցտոների  խլություն,  թույլ  և  հաճախացած  պուլսվերջույթները  սառչում  են:Շնչառությունը  հաճախացած  է,  խորը:
Թեթև  ձևը-մարմնի  ջերմաստիճանը  նորմալ է  կամ  բարձրանում  է  մինչև 30-38:Կղանքը լորձային,  երբեմն  արյան   հետքերովօրը  4-8 անգամ:
Միջին  ձևը-Ջերմաստիճանը  38-39 C,  կղանքը  լորձարյունային,  15-20 անգամառկա  են ջրազրկման  և  աղազրկման  նշանները:
Ծանր  ձևըջերմաստիճանը  40  և  ավելի:Խիստ  արտահայտված  ընդհանուր  թունավորումով:Կղանքը  20-40  անգամ (անհաշիվ), որն արագ  կերպով կորցնում  է կղանքային  բնույթը  և  կազմվում  է  լորձից  և  արյունից:
Դիզենտերիայի  կանխարգելումը:
Հիվանդ  երեխաները  ենթակա  են  հոսպիտալացման:Բացիլակիրներին  հայտնաբերելու  համար,  հիվանդների  հետ  շփման  մեջ  եղած  երեխաներին  ենթարկում  են  զննման:Նրանց  թույլատրվում  է  հաճախել  մանկական  հիմնարկ  կղանքի  մանրէաբանական  հետազոտություն  կատարելուց  հետոբացասական  արդյունքի  դեպքում:Հիվանդ  երեխաները  հիվանդանոցից  դուրս  են  գրվում  կլինիկական  առողջացման  դեպքում`  կղանքի  մանրէաբանական  հետազոտություններ  կատարելուց  հետո`  բացասական  արդյունքով:Բուժումը  վերջացնելուց  հետո  դուրս  գրված  երեխաները  ենթակա  են   դիսպանսեր  հսկողության  ներքո,  3-6  ամիս:
                                    Սալմոլենոզ
Սուր  աղիքային  հիվանդություն  է,  որը  բնորոշվում է  կլինիկական  բազմազանությամբ  և  օրգանիզմի  ծանր  թունավորումով:
Էթոլոգիա.  Հարուցիչները  սալմոնելաներն  ենորոնք  արտաքին  միջավայրում  կայուն  են:
ԷպիդեմիոլոգիաՎարակի  հիմնական  կրողները  կենդանիներն  են`  կովերը,  խոզերը,  ձկները,  ոչխարները,  թռչունները:Վարակը  նրանցից  մարդկանց  է  փոխանցվում  վարակված  սննդամթերքների  և  ջրի  միջոցով:Սալմոնելոզային  վարակը  հաճախ  հանդիպում  է  նաև  սննդային  թունավորումների  ձևով  և  մասսայական  բռնկումներով:Սննդային  վարակման  դեպքում  գաղտնի  շրջանը  տևում  է  մի  քանի  ժամից  մինչև  2-3  օրԵրեխայի  ջերմությունը  բարձրանում  է,  լինում  են  սրտխառնոց,  կրկնակի  փսխում,  որովայնացավեր,  կղանքը  ջրիկբրնձաջրի  նման,  կանաչավուն:
Շփում-կենցաղային  վարակման  դեպքում  գաղտնի  շրջանը  4-6  օր  էՏարբերում  են  հետևյալ  կլինիկական  ձևերը`
Աղեստամոքսային,
Գրիպանման,
Տիֆանման,
Սեպտիկ,
Ջնջված,
Ենթակլինիկական:
Ախտորոշումը  կատարվում  է  կղանքի  մանրէաբանական  հետազոտման  հիման  վրա,  որտեղ  հայտնաբերվում  են  սալմոնելաները:
 Կոլիէնտերիտ
Սուր  աղիքային  հիվանդություն  է,  որն  հաճախ  հանդիպում է  կրծքի  հասակի  երեխաների  մոտ:Հարուցիչը  աղիքային  ցուպիկն  է,  որը  նոռմալ  միկրոֆլոռայի  ներկայացուցիչն  է,  բայց  կարող  է  դառնալ  պաթոգեն  օրգանիզմի  դիմադրողականության   իջեցման  պատճառ:Վարակի   աղբյուրը  հիվանդներն  են  և  բացիլակիրները:Տարածման  ուղիները`  սննդային  և  կենցաղային:Գաղտնի  շրջանը  2-20օր,  միջինը  4-6  օր  արտահայտվում  է  սուր:Հիվանդությունը  սկսվում  է  ջերմության  բարձրացումով,  փսխումներով,  հաճախակի ջրիկ կղումովԿղանքը  դեղին  կամ  գազարագույն  է,  ջրալորձային  5-20  անգամ  և  ավելի:Արտահայտված  ջրազրկման  հետևանքով  զարգանում  է  ախորժակի  անկում,  աղիների  ատոնիա,  զարգանում  են  հեմոդինամիկ  խանգարումներփոփոխությունններ  ԿՆՀ-ում,  երիկամներում  և  այլ  օրգանհամակարգերում:

Աղիքային  վարակների  տարբերակիչ   ախտորոշումը



Ախտանշանները
Կոլիէնտերիտ
Դիզենտերիա
Սալմոնելոզ

Կղանքը

Ջրիկդեղին  կամ գազարագույն,  լորձոտ
Լորձոտարյան  հետքերով,  քիչ բաժիններով
Ջրիկառատ,փրփրոտ,կանաչավուն
Կեղծ  նիքեր
Բացակայում  են
Առկա  են
Բացակայում  են

Փսխումներ
Կրկնվող,երկարատև
Սովորաբար  հիվանդության  սկզբում
Հիվանդության  սկզբումհաճախ

Ջերմությունը


1-2 շաբաթ  ալիքաձև

1-3 օր  հիվանդությանսկզբում

5-7  օր




Սիրտ-անոթային համակարգ

Անոթային համակարգն ընդգրկում է արյունատար և ավշային համակարգերը:Արյունատար համակարգի մեջ են մտնում սիրտը և արյունատարզարկերակներերակներև մազանոթներորոնք առաջացնում են խողովակների փակ համակարգԱրյունը գտնվում է այդ խողովակներում և շնորհիվ սրտի կատարած ռիթմիկ կծկումների և թուլացումներիորպես <<մղիչ պոմպի>> աշխատանքիանընդհատ գտնվում է շարժման մեջ:


Արյան շրջառության կենտրոնական օրգանը սիրտն էՍիրտը քառախորշ մկանային օրգան էԳտնվում է կրծքավանդակի խոռոչումկրծոսկրից հետստոծանու վրաառաջային միջնորմումՍիրտն ունի քիչ տափակած կոնի ձևտարբերում են սրտի գագաթ (apex), հիմ (basis), առաջայինվերին և ստորին երեսներ և այդ երեսներին իրարից բաժանող աջ և ձախ եզրերՍրտի կլորացած գագաթը դարձած է ցածառաջ ու ձախհասնում է 5-րդ միջկողայձին տարածությունըմիջին գծից 8-9 սմ դեպի ձախգագաթն ամբողջությամբ կազմվում է ձախ փորոքի հաշվին:
Տարբերում են արյան մեծփոքր և սրտային (պսակաձևշրջանառություն:
Արյան շրջանառության մեծ շրջան
Ձախ փորոքը կծկվելով զարկերակային արյւոնը մղում է աորտայի մեջՆրանից ճյուղավորվում են զարկերակներորոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններիններառյալ սիրտըՅուրաքանչյուր օրգանում զարկերակները աստիճանաբար ճյուղավորվում են առաջացնելով փոքր զարկերակների և մազանոթներւ խիտ ցանցԱրյան շրջանառության մեծ շրջանի մազանոթներից մարմնի բոլոր հյուսվածքներն են մտնում թթվածին և սննդանյութերիսկ բջիջներից մազանոթների մեջ է անցնում ածխաթթու գազԱյդ դեպքում արյունը զարկերակայինից վերածվում է երակայինիՄազանոթներն իրար միանալովսկզբում առջացնում են փոքրիսկ հետոª ավելի խոշոր երաներԴրանց միջից ամբողջ արյունը հավաքվում է երկու մեծ սիներակներումՎերին սիներակը սրտին արյուն է բերում գլխիցպարանոցիցվերին վերջույթներիցիսկ ստորին սիներակըª մարմնի բոլոր մնացած մասերիցԵրկու սիներակներն էլ թափվում են աջ նախասիրտըԱրյան այն ուղինորը սկսվում է ձախ փորոքիցանցնում է բոլոր օրանների զարկերակներիմազանոթների և երակների միջով և հասնում մինչև աջ նախասիրտը կոչվում է արյան շրջանառության մեծ կամ մարմնային շրջանԱրյան շրջապտույտը արյան շրջանառության մեծ շրջանով տեղի է ունենում 20-23 վրկ-ում:
Արյան շրջանառության փոքր շրջան
Սրտի աջ կեսը մտնում է թթվածնով աղքատ երակային արյունըԱջ փորոքը կծկվվելովարյունը մղում է թոքային զարկերակըԹոքային զարկերակի երկու ճյուղերով արյունն ուղղվում է դեպի թոքերըԹոքային զարկերակի ճյուղերը թոքերում բաժանվում են ավելի ու ավելի փոքր զարկերակների և վերածվում մազանոթներիվերջիններս խիտ ցանցապատում են բազմաթիվ թոքաբշտիկներըորտեղ մտնում է մթնոլորտային օդԹոքերի մազանոթներում երակային արյունը վերածվում է զարկերակայինիԱյնուհետևարյունը հավաքվում է երակներում: Երակները միանալովառաջացնում են չորս թոքային երակներորոնք մտնում են ձախ նախասիրտըԱրյան այն ուղինորն աջ փորոքից անցնում է թոքերի զարկերակներիմազանոթների և երակների միջով մինչև ձախ նախասիրտը կոչվում է թոքային շրջան կամ արյան շրջանառության փոքր շրջանՏևում է 4-5 վրկ:
Սովորաբար ընդունում ենոր սրտի մեծությունը հավասար է տվյալ անհատի բռունցքի մեծությանըՍրտի միջին չափերն եներկարությունը` 12-13 սմլայնությունը` 9-10,5սմառաջ-հետին չաը` 6-7 սմՏղամարդու սիրտը 300 գրամ էկնոջը` 220 գրամ:Սրտի խոռոչները — նախասրտերն ընդունում են սիրտը հոսող արյունըիսկ փորոքները դուրս են մղում արյունը սրտից դեպի զարկերակներըԱջ և ձախ նախասրտերըինչպես նաև համապատասխան փորոքները միմյանցից բաժանված են միջնապատովԸնդհակառակըաջ նախասիրտն ու աջ փորոքն իրար հետ հաղորդակցվում են աջ նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum), նույնպիսի հաղորդակցություն կա նաև ձախ նախասրտի և ձախ փորոքի միջևձախ նախասիրտ-փորոքային բացվածքը (ostium atrioventriculare sinstrum):Այս բացվածքով նախասրտերի կծկման ժամանակ արյունը խոռոչներից լցվում է փորոքների մեջՆախասիրտ-փորոքային բացվածքի շրջանում գտնվում են փեղկավոր փականներըաջ կողմում եռափեղկ փականը (valva atrioventricularis dextra), իսկ ձախ կողմում երկփեղկմիտրալ փականը (valva atrioventricularis sinistra): Փականները էնդոկարդի ծալքեր ենորոնք թույլ չեն տալիս փականներին շրջվել նախասրտերի կողմը և դրանով արգելում են արյան հետ հոսքը փորոքներից դեպի նախասիրտԹոքային զարկերակի և աորտայի սկզբնական մասում նույնպես կան փականներորոնք կոչվում են կինսալուսնաձև փականներ (valva semilunaris), որոնք արգելում են արյան հետ հոսքը դեպի փորոքԱռողջ մարդու մոտ պուլսը մեկ րոպեում 70-75 էԿարող է փոխվել ֆիզիոլոգիական և պաթոլոգիական պատճառներիցԵթե սրտի բաբախումների թիվը հասնում է 60-40 զարկդա կոչվում է բրադիկարդիաԵթե սրտի զարկերի թիվը 90 է և ավելիտախիկարդիա:Նորածինների մոտ 120-140 զարկմեկ տարեկանում 110-120, իսկ 15-20 տարեկանում` 85-90: Բաբախումների թիվը կարող է փոխվել օրվա ընթացքումֆիզիկական աշխատանքինէմոցիաների ժամանակարտաքին միջավայրի փոփոխություններիցերբ Օ2-ի պարցիալ ճնշումը ընկնում էերբ օրգանիզմում առաջանում է հիպօքսեմիաՏախիկարդիա լինում է նաև մարմնի բարձր ջերմության ժամանակ:
Թոքեր
Թոքերը մարդուցամաքային ողնաշարավորների և որոշ ձկների շնչառության օրգան ենԹոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածինև արյունը մաքրվում է ածխաթթու գազից:
    Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրասրտիցարյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախպարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերը կիսակոնաձև ենգագաթով՝ ուղղված վերիսկ հիմքով՝ վարունեն 3 մակերևույթառաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն էդարձած է դեպի միջնորմըերկրորդը ստորին գոգն էորը կիպ հպվում է ստոծանուներրորդը միջային մակերևույթն էորի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքըորով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխըթոքային զարկերակըթոքային 2 երակներըավշային անոթները և նյարդերը։
Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերինմիջին ու ստորինիսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխներիորոնքթոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելովհաջորդաբար բաժանվում են հատվածայինբլթակայինապաավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներորոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածինիսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից Գազափոխանակությունից բացիթոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթարտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանըարյան մակարդման կարգավորմանըիմունային հակամարմինների մշակմանըսպիտակուցներիճարպերի ու ածխաջրերիփոխանակությանը։
Սիրտ-թոքային վերակենդանացում
    Սիրտ-թոքային վերակենդանացումը կլինիկական և կենսաբանական մահվան սահմանային վիճակից օրգանիզմը դուրս բերելու միջոցառումների համալիր էորն իրականացվում է շնչառության և արյան շրջանառության վերականգման նպատակին ուղղված հատուկ գործողություններով։ Այդ գործողությունները ընդունված է իրականացնել ABC հիմնական փուլերովորտեղ՝
A-airway open (շնչուղիների բացում),
B — breathing (արհեստական շնչառություն),
C — circulation, chest compression (արյան շրջանառության վերականգնումկրծքավանդակի սեղմումներայսինքն՝ սրտի անուղղակիփակ մերսում)։
Այսպիսովսրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը կամ սիրտ-թոքային վերակենդանացումը կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն էորի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթներով առաջին հերթին դեպի ուղեղ՝ կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը ապահովելու նպատակով։ Ուստի ուղեղի անդարձելի մահը կանխելու համար պետք է որքան հնարավոր է վաղ սկսել վերակենդանացման գործողություններըիսկ դրա համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է կարողանա ախտորոշել սրտի կանգը և անհապաղ սկսի ՍԹՎ-ն։ Անհրաժեշտ է նշելոր վերակենդանացումը ցուցված է հանկարծամահության բոլոր դեպքերումև երկարատև ու անբուժելի հիվանդությունների պայմաններում դրանից արդյունք չպետք է ակնկալել։
Վերակենդանացման հակացուցումներն են հետևյալ իրավիճակները.
• Մահը վրա է հասել երկարատև և անբուժելի համարվող հիվանդությունների կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների և արատների արդյունքում։
• 
Եթե ճշգրիտ հայտնի էոր սրտի կանգից անցել է ավելի քան 25 րոպե։
• 
Եթե տուժածը կենդանության օրոք ՍԹՎ-ից հրաժարվելու վավերացված փաստաթուղթ է ստորագրել։
   Սիրտ-թոքային վերակենդանացման հիմնական միջոցառումները
Տուժածը պետք է մեջքի վրա պառկած լինի կոշտ և հարթ տեղումիսկ փրկարարը պետք է կանգնի կամ ծնկի նրա կողքին։
Շնչուղիների անցանելիությունը ապահովելուց և շնչառության բացակայությունը հաստատելուց հետո պետք է ահազանգելկատարել 2 ստուգիչ ներփչում և գնահատել կրծքավանդակի բարձրացումը և իջեցումը տուժածի պասիվ ներշնչման և արտաշնչման ժամանակորից հետո ստուգել անոթազարկը (ոչ մասնագետի համար վերջին գործողությունները պարտադիր չենև սկսել սրտի անուղղակի մերսումը:
                                      Դրա համար
աճիշտ դիրքում դնել ձեռքերը՝ կրծքավանդակը սեղմելու համար,
• Մի ձեռքի ափը դրվում է կրծքավանդակի կենտրոնում՝ միջպտկային գծով կամ կրծոսկրի թրաձև ելունից 2-3 մատ վերևմյուս ձեռքը դրվում է առաջին ձեռքի վրաորի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակիցվերևի ձեռքի մատները ծալել՝ բռնելով ներքևի դաստակը (կարելի է նաև ուղղակի հենվել սեղմող ձեռքին)։
• Ձեռքերը ուղիղ պահել արմնկային հոդերում՝ տուժածի իրանին ուղղահայաց,
• Սեղմումները կատարել ոչ միայն ձեռքերի մկանների ուժովայլ աշխատել նաև իրանով։
• Սեղմումների միջև թուլացնել ձեռքերը՝ թողնելովոր կրծքավանդակը ընդունի իր նախկին դիրքըբայց ձեռքերը չկտրել կրծքավանդակից։
• Սեղմումները կատարել այնպեսոր առաջանա կրծքավանդակի նկատելի իջեցում մոտ 4-5 սմ-ովորպեսզի սիրտը սեղմվի երկու ոսկրերի՝ ողնաշարի և կրծոսկրի միջև:
• Կատարել 30 սեղմում 23 վայրկյանի ընթացքում (մեկ րոպեում մոտ 100 սեղմում)՝ բարձրաձայն հաշվելովսեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափվերից վար:
բկատարել 2 ներփչում (խորը ներփչում չկատարելյուրաքանչյուրը 1 վայրկյան տևողությամբ։ Եթե աոաջին ներփչումից կրծքավանդակը չի բարձրացումկզակը վեր բարձրացնելով՝ գլխի դիրքը վերստուգել։
գԿատարել նման 5 ցիկլ (30 սեղմում, 2 ներփչումև անոթազարկի կրկնակի վերստուգում։
Այդ գործողությունները կատարել այնքան ժամանակմինչև տուժածը կա՛մ սկսի ինքնուրույն շնչելկա՛մ ձեզ փոխարինի մասնագետըկա՛մ էլ այլևս ի վիճակի չլինեք շարունակելու։ Պետք է դադարեցնել նաև այն դեպքումեթե տարածքը դառնա վտանգավոր ձեզ համար:
Վերակենդանացման գործողությունները կարելի է կատարել երկրորդ փրկարարի օգնությամբ:
Սրտի անուղղակի մերսումը պահանջում է Ֆիզիկական դիմացկունությունև ցանկալի էոր մի քանի րոպեն մեկ մերսում իրականացնողը փոխարինվի։ Դա պետք է կատարվի արագորպեսզի չխանգարվի սեղմումների ռիթմը։
Եթե վերականգնվում է սրտի աշխատանքըմիևնույն էտուժածին մենակ չպետք է թողնելքանի որ ցանկացած պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ։
Կեցվածքը պահենք մանկուց:


Երեխաների մոտ ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է` ողնաշարի ծռումը: Մեր օրերում յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ: Ցավոք, ծնողները երեխայի ողնաշարը շտկելու միջոցառումներ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումներն արդեն խիստ ընդգծված ու նկատելի են դառնում: Սակայն հարկ է նշել, որ այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է:
Ինչո՞ւ է սկոլիոզ առաջանում
Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ  է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի:
Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունըդպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց  ծանր ուսապայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ:
Սակայն հաճախ  հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն` ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսիցասես  ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը:
եթե ժամանակին չբուժվի
Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է  առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում ևն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը  վերացնել այլևս անհնար է:
:
Սկոլիոզը երկու բաղադրիչից է կազմված` կառուցվածքային ու ֆունկցիոնալ: Կառուցվածքային սկոլիոզ նշանակում է ողների ձևախախտում, իսկ ֆունկցիոնալը` ջլերի ու մկանների փոփոխություն է նշանակում: Բուժման կոնսերվատիվ միջոցներն ուղղված են թուլացած մկանների ամրապնդմանը կամ էլ  հակառակը` լարված մկանների թուլացմանը, կոնքի շտկմանը: Պարտադիր նշանակվում է մերսում և լողավազան: Կարող է նաև ֆիզիոթերապիա ցուցվի (մկանների էլեկտրախթանում): Ամեն դեպքում, սկոլիոզը պետք է բուժել համալիր կերպով, քանի որ բուժման մի տեսակին նախապատվություն տալով` խնդիրը չի լուծվի:
Հաճախ կոնսերվատիվ բուժման ժամանակ  հատուկ կորսետներ են կիրառվում, սակայն դա բավականին վիճելի հարց է, որովհետև ճիշտ է` այն օգնում է շտկելու ողնաշարը, սակայն թուլացնում է մկանային բնական կորսետը, ինչը կարող է հետագայում հանգեցնել էլ ավելի ծռման:
սկոլիոզից խուսափելու համար հարկավոր է հետևել, որ սնունդը լինի լիարժեք` հարուստ վիտամիններով ու հանքանյութերով: Բացի այդ, հարկավոր է ճիշտ պլանավորել օրակարգը: Ուշադրություն դարձնել ոտնաթաթի թերությունների ուղղմանը նպաստող ճիշտ կոշիկի ընտրությանը, մշտական շարժողական ակտիվությանը` ներառյալ զբոսանքները, մարմնամարզությունը, լողն ու նույնիսկ զբոսաշրջությունը: Պետք է փորձել  ձերբազատվել վնասակար սովորույթներից, ինչպիսիք են մեկ ոտքի վրա կանգնելը, նստելու սխալ դիրքը: Հարկավոր է հետևել, որ բեռը` ուսապայուսակի ու  պարզապես պայուսակի ծանրությունը հավասարաչափ բաշխվի: Պետք է մշտապես երեխային բժշկի հսկողության տակ պահել` վաղ հասակում խնդիրն ու խախտումները հայտնաբերելու նպատակով:
Սկոլիոզը դպրոցականի մոտ
Ուշադրություն դարձրեք` արդյոք միևնո՞ւյն մակարդակի վրա են ձեր երեխայի աչքերը, ականջները, ուսերն ու թիակները, մատների ծայրերը: Ստուգեք կոնքոսկրի աջ և ձախ կողմի մակարդակը:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ձեր երեխայի կոշիկները որ կողմից են մաշվում. եթե մաշվածությունը կողքերից է, ապա դա ահազանգ է, տարեք երեխային բժշկի մոտ խորհրդակցության: Երբեմն ծնողները կարծում են, որ խնդիրը  կարելի է ինքնուրույն բուժել` երեխային որևիցե սպորտաձևի խմբակ տանելով: Սակայն հիշեք, որ սա այն խնդիրն է, որը պետք է վերացնել մասնագետի հետ: Իսկ առողջարարական այդ միջոցառումներն էլի են հարկավոր, սակայն բժշկի աշխատանքն ամրապնդելու նպատակով ու բժշկի նշանակմամբ:
Մենք բոլորս` որպես ծնող ու հասարակության անդամ, ցանկանում ենք, որ մեր երեխաներն ու մեր հասարակության անդամները ֆիզիկապես առողջ լինեն, գեղեցիկ ու ճիշտ կեցվածք ունենան, գերազանց առողջություն ու սթափ մտքի տեր լինեն:
Ինչպե՞ս կարելի է խուսափել սկոլիոզից
Իզուր չէ, որ մանուկ հասակում ու դպրոցական տարիներին մեծերը հանդիմանում են` ուղիղ նստիր, մեջքդ շտկիր, հետևում են, որ լույսի դիրքը ճիշտ լինի գրելու ժամանակ: Սկոլիոզի արմատները գալիս են  դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով:
Երբեմն անհաջող են լինում նստարանները, երեխաներին նստեցնում են` հաշվի չառնելով նրանց հասակը, մեջքի կորությունը` պայմանավորված բոյով, նստարանի ու համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը, մեկ ուսին ծանր պայուսակ կրելը:
Պետք է հետևել լույսի ճիշտ դիրքին, քնել կոշտ ներքնակին: Իսկ եթե այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվել է սկոլիոզ, ապա պետք է բուժական ֆիզկուլտուրայի խմբակ տանել:
Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը:
Պետք է հաճախակի փոփոխել ոտքերի դիրքը:
Երեխան հետո` հասուն կյանքում է հասկանում, թե ինչ է նշանակում գեղեցիկ կեցվածքը: Ցավոք, շատ ճշմարտություններ գնահատելու համար շատ ժամանակ է պահանջվում մեզանից:





Առաջին  օգնությունը  ուշագնացության  ժամանակ


 Ուշագնացությունը կամ ուշաթափությունը գիտակցության հանկարծակի և կարճատև կորուստն է, որն առաջանում է բացառապես ուղղահայաց դիրքում (նստած կամ կանգնած) և արագ վերականգնվում հորիզոնական դիրքում: Այն գլխավորապես պայմանավորված է ուղեղի անոթների սուր սպազմի պատճառով գլխուղեղի կարճատև սուր թթվածնաքաղցով, սրտի աշխատանքի կարճատև կանգի կամ սրտի արտամղման ծավալի կտրուկ նվազմամբ: Ցանկացած իրավիճակ, որն ուղեկցվում է գիտակցության երկարատև բացակայությամբ, պայմանավորված է գլխուղեղի գործունեության առավել խոր ախտահարումով (կոմա), որը պահանջում է մասնագիտացված բժշկական օգնություն:

Մարդն ուշագնաց կարող է լինել սուր ցավի, վախի, տոթ և չօդափոխվող տարածքում երկարատև գտնվելու, սթրեսի, ֆիզիկական գերծանրաբեռնվածության, երկար ժամանակ քաղցած մնալու, արյունահոսության կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում և այլն: Այն կարող է լինել ինչպես քրոնիկական հիվանդություններով, այնպես էլ բացարձակ առողջ մարդկանց և նույնիսկ մարզված անձանց մոտ: Ուշագնացության դեպքերն առավելապես հաճախակի են սրտի ռիթմի տարաբնույթ խանգարումներով մարդկանց շրջանում:

Առաջին օգնությունը, որոշ դեպքերում նաև ինքնօգնությունը, կարևորվում է այն պարզ պատճառով, որ ուշագնաց մարդու մոտ ոչ միշտ կարող են լինել բուժաշխատողներ: Արագ կազմակերպված և ճիշտ օգնությունը թույլ է տալիս կանխել ուշագնացության հետ կապված հնարավոր բարդությունները, իսկ որոշ դեպքերում` կանխել մահվան ելքով իրավիճակները:

Առօրյայում քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ցանկանալով օգնել, սակայն չունենալով նման իրավիճակներում ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, ոչ միայն ձգձգում են համարժեք օգնությունը, այլև ուշագնացին որոշակի վնասվածքներ են պատճառում: Նախաբժշկական առաջին օգնության այբուբենը պետք է հասու լինի յուրաքանչյուրին:


ևատ դեպքերում ուշագնացությունը փաստում են շրջապատի մարդիկ, իսկ նրանց բացակայության դեպքում գիտակցության վերականգնումից հետո անձը չի կարողանում հիշել` ուշաթափվել է, թե ոչ: Ուշագնացությունը, որպես կանոն, վերականգնվում է առանց որևէ կողմնակի օգնության` վայրկյաններից մինչև մի քանի րոպեի ընթացքում:


Ի՞նչ նախանշաններ են բնորոշ  ուշագնացությանը

Ուշագնացությունը հաճախ սկսվում է գլխապտույտով, նողկանքի, օդի անբավարարության, կրծքի շրջանում ճնշման զգացումով, մարմնի թուլությամբ, առատ քրտնարտադրությամբ, գունատությամբ, ականջներում խշշոցի և աչքերի առջև ՙկայծերի՚ առաջացմամբ կամ գիտակցության մթագնումով: Այս վիճակում հայտնված մարդիկ սովորաբար կարողանում են պատասխանել հարցերին և նկարագրել ինքնազգացողությունը: Նրանց երակազարկի հաճախականությունը նվազում կամ ավելանում է, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ բացակայում: Բբերը նեղանում են, ապա` լայնանում, իսկ լույսի նկատմամբ ռեակցիան` թուլանում:

Նման ախտանիշների դեպքում ուշագնացությունը հնարավոր է կանխել, եթե անհապաղ ձեռնարկվեն հետևյալ միջոցները:



  • Ապահովել թարմ օդի մուտքը և արձակել սեղմող հագուստը (օձիք, փողկապ, գոտի և այլն):
  • Ուշագնացին պառկեցնել հարթ տեղում և ոտքերը բարձրացնել, իսկ եթե պառկեցնելու հնարավորություն չկա, ապա նստեցնել և հնարավորինս թեքելով մարմինն առաջ` գլուխն իջեցնել դեպի ծնկները:
  • Թեթև շարժումներով մերսել քունքային շրջանները և վերին շրթունքափոսը:
  • Շնչելու համար տալ անուշադրի սպիրտ (հնարավորության դեպքում):


Ի՞նչ անել ուշագնացության դեպքում

Ուշագնացության դեպքում գիտակցությունը բացակայում է, և մարդը չի արձագանքում իրեն ուղղված խոսքին կամ ցավային գրգռիչին: Ուշագնացին առաջին օգնությունը պետք է ցույց տա շրջապատում գտնվողներից այն անձը, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ունակ է հսկելու իրավիճակը: Հակառակ դեպքում, ինչպես փորձն է ցույց տալիս, օգնողները խառնաշփոթի և շտապողական վիճակում խանգարում են միմյանց և կատարում հակացուցված գործողություններ: Ուշագնացության դեպքում անուշադրի սպիրտի օգտագործման վերաբերյալ տարբեր մասնագետներ տարբեր և հակասական կարծիք են հայտնում: Մեր խորին համոզմամբ, եթե այն ձեռքի տակ չկա, ապա պետք չէ ավելորդ ժամանակ վատնել դրա որոնման համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անուշադրի սպիրտի անզգույշ օգտագործումը կարող է առաջացնել աչքերի, կոպերի և բերանի լորձաթաղանթների այրվածք, ինչպես նաև փսխման ռեֆլեքս և փսխած զանգվածով շնչուղիների խցանում:

Անհրաժեշտ է հիշել`

  • Ուշագնաց մարդուն չի կարելի բերել ուղղահայաց դիրքի (նման դեպքում ուղեղի թթվածնաքաղցն ավելի է խորանում):
  • Չի կարելի ապտակներ կամ այտերին հարվածներ հասցնելով կամ դեմքին ջուր լցնելով փորձել վերականգնել գիտակցությունը: Պետք է հիշել, որ եթե գիտակցության կորստի պատճառը հասարակ ուշագնացությունն է, ապա վերը նշված միջոցների օգնությամբ գիտակցությունն արագորեն կվերականգնվի: Չի բացառվում, որ կոմայի պատճառը լինի ուղեղի առավել խորը ախտահարումը, երբ ուժ գործադրելու միջոցով գիտակցության վերականգնումը հակացուցված է:
  • Չի կարելի ուշագնացին դեղամիջոցներ տալ: Անգիտակից մարդու կլլման ակտը չի գործում և հնարավոր է, որ դեղահաբն ընկնելով շնչուղիներ, առաջացնի շնչահեղձություն և շնչառական սուր անբավարարություն:
  • Չի կարելի փորձել գիտակցությունը վերականգնել անուշադրի սպիրտի բազմակի օգտագործմամբ, եթե միանվագ կիրառումը ցանկալի արդյունք չի տալիս: Խորհուրդ չի տրվում շնչելու համար տալ սուր հոտով այլ դեղամիջոցներ: 
  • Արգելվում է, ինչպես ընդունված է ասել կենցաղում, «կուլ գնացած» լեզվի դուրս բերման համար կենցաղային տարբեր մետաղյա առարկաների և գործիքների օգտագործումը, ինչպես նաև մատների օգնությամբ լեզուն դուրս հանելու գործողությունը (մատների օգնությամբ բերանի խոռոչից դուրս է բերվում օտար մարմինը, բայց ոչ լեզուն): Նման դեպքում ոչ միայն դժվարանում է ազատ շնչառությունը, այլև կարող են առաջանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ կամ ատամների կոտրվածքներ, օգնություն ցուցաբերողի մատների լուրջ վնասվածքներ, ինչպես նաև վարակական հիվանդություններ փոխանցվել: Ընդամենը պետք է հիշել, որ լեզվի արտանկման վտանգը կանխելու համար պետք է ուշագնացին պառկեցնել կողքի:
  • Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն` անկախ գիտակցության կորստի առաջացման պատճառներից, տևողությունից և գիտակցության վերականգնումից հետո ինքնազգացողության վիճակից: Ուշագնացությունից հետո ինքնազգացողության լավացումը կարող է լինել խաբուսիկ կամ ժամանակավոր: Այդ նկատի ունենալով, չպետք է հետաձգել մասնագիտական որոշ հետազոտություններ` ուշագնացության պատճառը պարզելու համար: 

Ավելորդ չէ մեկ անգամ ևս շեշտել, որ գիտակցության կորուստը շատ դեպքերում կարող է լինել կոմատոզ վիճակի հետևանք` պայմանավորված շաքարային դիաբետով, թունավորումներով, որոշ դեղամիջոցների (նաև` թմրամիջոցների) չարաշահումով, գանգուղեղային վնասվածքներով կամ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումներով: Ուշագնացության ցանկացած դեպք անհրաժեշտ է հետևողականորեն վերլուծել` առկա հիվանդությունները և դրանցով պայմանավորված բարդությունները բացառելու նպատակով:


Մարսողական համակարգ



Մարսողական համակարգը (լատ.՝ Systema digestoriumօրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները (Canalis digestorius) տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժիններիմասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչըմպանկերակրափողստամոքսբարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխիվզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։

Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղիաղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելունվերելովմիջաձիգվայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթենթալորձային հենքմկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

Մարսողության նշանակությունը



Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր (սպիտակուցներ,ճարպեր, ածխաջրեր և հանքայինաղեր),որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում լուծելի ու մատչելի ներծծման համար։
Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման ֆունկցիա՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված մնացորդները։

Մարսողության օրգանների կառուցվածքը


Մարսողական համակարգը կազմված է մարսողության օրգաններից և գեղձերից։ Մարսողության օրգաններն ենբերանի խոռոչը,ըմպանը,կերակրափողը ստամոքսը, բարակ և հաստ աղիները։ Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձ, ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս։
Մարսողական խողովակի պատերը եռաշերտ են։ Արտաքինից պատված է ամուր շարակցական հյուսվածքով, որի տակ գտնվում է հարթ մկանային շերտը։ Ներքին շերտը՝ լորձաթաղանթը, կազմված է էպիթելային հյուսվածքից։ Լորձաթաղանթի մակերեսը ծալքավոր է, այն պատված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք մարսողական հյութ են արտադրում։ Մարսողական հյութը պարունակում է սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։

Բերանի խոռոչ

Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։


Կերակրափող

Կերակրափողը մկանային խողովակ է,որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերիմկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։

Ստամոքս

Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում էֆերմենտներ,մյուսը՝ լորձ,իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։

Բարակ աղիք

Մարսողական խողովակի հաջորդը բաժինը բարակ աղիքն է։ Այն ունի 4,5-6 մ երկարություն։ Բարակ աղիքի սկզբնական բաժինըտասներկումատնյա աղիքն է,որն ունի տասներկու մատի երկարություն։ Նրա մեջ համատեղ բացվում են լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը։ Բարակ աղիքի լորձաթաղանթը պատված է աղիքային հյութ արտադրող գեղձերով և թավիկներով։ Սննդի շաղախումը աղիքահյութով և տեղաշարժը կատարվում են աղիքի պատերի օղակաձև և երկայնակիմկանների ու թավիկների կծկումների շնորհիվ։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդի վերջնական մարսում և ներծծում։

Հաստ աղիք

Հաստ աղիքի երկարությունը 1,5-2 մ է։ Նրա սկզբնահատվածը կույր աղիքն է,որի ստորին մասից դուրս է գալիս որդանման հատվածը։ Այն ունի 10-15 սմ երկարություն,հարուստ է ավշային հանգույցներով և կոչվում է աղիքային նշիկ։ Որդանման հավելվածում գտնվում է աղիքային ցուպիկը,որն ընկնելով հաստ աղիք,ճնշում է ախտահարույց բակտերիաների բազմացումը։ Հաճախ որդանման հավելվածը բորբոքվում է,որի հետևանքով ավշային հանգույցները մեծանում են,առաջանում է հավելվածի պատի ուռչեցում։ Բորբոքման պատճառ կարող են լինել տարբեր վարակներ,անգինան,ինչպես նաև նրա մեջ կարող են անցնել չմարսված սնունդ,մրգերի կորիզներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։
Հաստ աղիքի վերջնահատվածը ուղիղ աղիքն է,որն ավարտվում է հետանցքով։

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը

Օրգանական նյութերի քայքայման գործընթացում կատարվում է մարսողական հյութերի(թուք,ստամոքսահյութ,աղիքահյութ,ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ։ Դրանք պարունակում են սպիտակուցայինծագում ունեցող ֆերմենտներ,որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները։ Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է։ Դա նշանակում է,որ յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա։ Օրինակ՝ սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը՝ լիպազի,իսկ ածխաջրերը՝ ամիլազի կողմից (12-մատնյա աղիում)։ Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում,օրինակ՝ պեպսինը՝ թթվային,ամիլազը՝ հիմնային։ Ֆերմնետները ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում,մեծ մասամբ՝ 36-37°С։

Մարսողությունը բերանի խոռոչում[խմբագրել]

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով,որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում,որտեղ սնունդը շաղախվում է թքով,ենթարկվում նախնական ճեղքման,և ձևավորվում է սննդագունդը։

Թուք

Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ հարականջային,ենթալեզվային,ենթածնոտային,լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն,մածուցիկ,թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է,որի 99,4 %-ը ջուր է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ,ֆոսֆատներ և այլ աղեր,օրգանական նյութերից՝սպիտակուցներ,միզանյութ,լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը,որը օսլայի մի մասը քայքայվում է և դարձնում մալթոզ շաքար,սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում,քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի,զգացվում է քաղցր համ։

Թքազատություն

Թքազատումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով։ Սննդի ազդեցությունից գրգռվում են բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող ընկալիչները,գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հաղորդվում է թքազատության կենտրոն,որը գտնվում էերկարավուն ուղեղում և ողնուղեղի կրծքային բաժնի կողմնային եղջյուրներում։ Այստեղից ազդակները հյութազատիչ նյարդաթելերով փոխանցվում են թքագեղձերին,և տեղի է ունենում թքազատում։ Սա թքարտադրության ոչ պայմանառեֆլեքսային ուղին է։ Սննդի տեսքը,հոտը,խոսակցությունը նրա մասին,ինչպես նաև ուրիշ գրգռիչներ,որոնք նախապես,ժամանակի առումով,համընկել են կերակրման գործընթացին,առաջացնում են պայմանառեֆլեքսայինթքարտադրություն։ Անծանոթ սնունդը պայմանառեֆլեքսային թքազատություն չի առաջացնում։
Թքազատության վրա որոշակի ներգործություն ունեն մի շարք հումորալ գրգռիչներ՝ հիպոֆիզի,վահանագեղձի,ենթաստամոքսային գեղձի հորմոնները։ Գոյություն ունեն նաև թքարտադրությունն արգելակող գործոններ՝ ցավային գրգռիչները,բացասական հույզերը,մտավոր լարումը,ադրենալինը։

Կլլում

Կլլումը բարդ ռեֆլեքսային գործողություն է։ Երբ սննդագնդիկը շփվում է քիմքին,լեզվի հիմքին և ըմպանի հետին պատին,գրգռվում են այնտեղի ընկալիչները։ Գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հասնում է կլլման կենտրոն,որը տեղադրված էերկարավուն ուղեղում։ Կենտրոնաձիգ նյարդերով ազդակներ են հաղորդվում բերանի խոռոչի,ըմպանի,կոկորդի մկաններին,որոնց համաձայնեցված կծկումներով սննդագնդիկը հրվում է ըմպանի ստորին հատվածը,ապա՝ կերակրափող։ Սննդագնդիկը շարժման ժամանակ չի ընկնում շնչուղիներ,որովհետև փափուկ քիմքը բարձրանում և փակում է քթըմպանը,իսկ մակկոկորդը՝ կոկորդի մուտքը։
Կուլ տալիս շնչառությունը կասեցվում է,իսկ սրտի կծկումները հաճախանում են,որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպի ստամոքս։

Մարսողությունը ստամոքսում

Սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս,որտեղ շարունակվում է սննդի մեխանիկական,քիմիական մշակումը,և առաջացած սննդախյուսն աստիճանաբար անցնում է 12-մատնյա աղիք։ Ստամոքսը պահեստատեղ է սննդի կուտակման և մարսման համար։ Այն մարսողական խողովակի ամենալայնացած հատվածն է,որի վերին բացվածքը կոչվում է ստամոքսամուտք,իսկ ստորինը՝ ստամոքսաելք և տեղակայված է որովայնի ձախ կողմում՝ ստոծանու տակ։
Չափահաս մարդու ստամոքսի տարողությունը 2-3 լ է,ընդ որում՝ տղամարդկանցն ավելի մեծ է։ Ստամոքսի լորձաթաղանթը պատված է բազմաթիվ գեղձերով,որոնք օրվա ընթացքում արտադրում են մինչև 2 լ ստամոքսահյութ։ Ստամոքսում սննդանյութը մնում է 4-6 ժամ,որի ընթացքում այն վերափոխվում է կիսահեղուկ կամ հեղուկ շիլայանման սննդախյուսի,և միաժամանակ տեղի է ունենում մարսման գործընթացը։

Ստամոքսահյութ

Ստամոքսահյութն անգույն,անհոտ,թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է,անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ,աղաթթու,սուլֆատներ,իսկ օրգանականից՝ լորձ,ամինաթթու,ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտըպեպսինն է,որը բարդ սպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։Աղաթթուն ոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները,ուչեցնում սպիտակուցները,հեշտացնելով հետագա ճեղքումը,բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։
Ստամոքսի պատի միջին շերտը կազմված է հարթ մկանաթելերից,որոնց կծկումների շնորհիվ սնունդը շարունակվում է շաղախվել ստամոքսահյութով։ Բացի այդ,մկանների պարբերաբար կծկման շնորհիվ ստամոքսահյութով շաղախված սնունդը տեղաշարժվում է բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի։ Ստամոքսում ածխաջրերը ճեղքող ֆերմենտ չկա։ Սակայն սննդագնդիկի խորքում թքի ազդեցությամբ շարունակվում է ածխաջրերի ճեղքումն այնքան ժամանակ,մինչև այն ամբողջապես ներծծվի ստամոքսահյութով։ Ստամոքսահյութը պարունակում է նաև կաթի ճարպը ճեղքող ֆերմենտ։ Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։

Ստամոքսի պաշտպանական ռեֆլեքսներ

Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ,առաջանում է փսխման ռեֆլեքս,և ստամոքսի պարունակությունը թափվում է դուրս։ Փսխումը կարելի է առաջացնել նաև լեզվի հիմքը գրգռելու միջոցով։

Ստամոքսի հյութազատության նյարդային և հումորալ կարգավորում

Սնունդը բերանի խոռոչ ընկնելուց մի քանի րոպե հետո սկսվում է ստամոքսի հյութազատումը։ Բերանի խոռոչի ընկալիչներից գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ՝ հյութարտադրության կենտրոն,որտեղից թափառող նյարդի հյութազատիչ թելերով ազդակները հաղորդվում են ստամոքսի գեղձերին,և տեղի է ունենում հյութազատում։
Ստամոքսի հյութարտադրության ռեֆլեքսային բնույթն ապացուցելու նպատակով Ի.Պ. Պավլովը ստամոքսի խուղակ ունեցող կենդանու կերակրափողը հատել է և հատված մասերը դուրս բերել պարանոցի մաշկի վրա ու կարել։ Կենդանուն կերակրելիս սնունդը հատված կերակրափողի անցքից թափվում է,սակայն ստամոքսում սկսվում է հյութազատում։ Այդպիսի կերակրումը կոչվում է կարծեցյալ սնուցում։
Բերանի խոռոչի ընկալիչների գրգռման դեպքում ստամոքսի հյութազատումը ոչ պայմանառեֆլեքսային է։
Ստամոքսի հյութազատումն ավելի հուսալի է դառնում,եթե սնունդը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթի մեխանաընկալիչները։ Այդ ընկալիչներից գրգիռները թափառող նյարդի զգացող թելերով հասնում են երկարավուն ուղեղ,այնտեղից նույն նյարդի հյութազատիչ թելերով պատասխանը հաղորդվում է ստամոքսի գեղձային բջիջներին և ապահովում հյութազատման նյարդային փուլը։ Ստամոքսի պայմանառեֆլեքսային հյութազատում տեղի է ունենում սննդի տեսքից,հոտից,սննդի ընդունմանն ուղեկցող այլ գրգիռներից։ Ի.Պ. Պավլովն այդ հյութն անվանել է ախորժաբեր,այն ստամոքսը նախապատրաստում է մարսողության համար։
Ստամոքսի հյութազատումը կատարվում է նաև հումորալ ճանապարհով։ Հումորալ գրգռիչներից են սպիտակուցների ճեղքումից առաջացած նյութերը,մսի և ձկնեղենի արգանակը,բանջարեղենի հյութերը,մրգահյութերը և այլն,որոնք ներծծվում են արյան մեջ և ուժեղացնում ստամոքսի գեղձերի ակտիվությունը։ Որոշ հումորալ գործոններ ճնշում են հյութազատումը (ադրենալին,սննդի ճարպը և ուրիշ)։
Ստամոքսի գեղձերի վրա թունավոր ներգործություն ունեն նիկոտինը,ալկոհոլի չարաշահումը։ Դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնում բորբոքումներ։ Հաճախ նիկոտինի ազդեցությամբ սեղմվում են ստամոքսի արյունատար անոթները,խանգարվում է արյան շրջանառությունը և առաջանում է խոց։ Ստամոքսի խոցով հիվանդների 90 %-ը ծխողներ են։ Ալկոհոլի ներգործությունից վնասվում են նաև լյարդը։ Առաջանում է ցիռոզ հիվանդություն։

Ենթաստամոքսային գեղձի,լյարդի և աղիքային գեղձերի դերը մարսողության գործընթացում

Ստամոքսահյութով շաղախված և մասնակի մարսման ենթարկված սննդախյուսը ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ առանձին բաժիններով անցնում է մարսողական խողովակի հաջորդ բաժին՝ տասներկումատնյա աղիք։ Այստեղ այն ենթարկվում է ենթաստամոքսային գեղձի մարսողական հյութի,լեղու և աղիքահյութի ազդեցությանը։

Ենթաստամոքսային գեղձ

Ենթաստամոքսային գեղձը տեղակայված է ստամոքսի հետևում՝ գոտկային երկրորդ ողի մակարդակում։ Այն կազմված է գլխիկից,մարմնից և պոչից։ Նրա գլխիկը շրջապատված է 12-մատնյա աղիով,իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին։ Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը,միանալով լեղածորանին,բացվում է 12-մատնյա աղիքի մեջ։ Գլխավոր ծորանից բացի կարող է ունենալ հավելյալ ծորան,որն առանձին է բացվում 12-մատնյա աղիքի մեջ։ Ենթաստամոքսային հյութն արտադրվում է սնունդը ընդունելուց 3-5 րոպե հետո և կարող է շարունակվել 6-14 ժամ։

Ենթաստամոքսային հյութ

Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։ Ենթաստամոքսային հյութն անգույն,հիմնային ռեակցիա ունեցող հեղուկ է,պարունակում է բոլոր սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։ Այն պարունակում է սպիտակուցները ճեղքող տրիպսին ֆերմենտը,որը ճեղքում է մինչև ամինաթթուների։Ամիլազ և մալթազ ֆերմենտները ավարտվում են բերանի խոռոչում սկսված ածխաջրերի ճեղքումը։Լիպազ ֆերմենտները ճեղքում են ճարպերըճարպաթթուների և գլիցերինի։ Նրանում կա նաև նուկլեինաթթուները ճեղքող նուկլեազ ֆերմենտը։

Ենթաստամոքսային գեղձի հյութազատման կարգավորում

Ենթաստամոքսային հյութազատման գրգռիչ է համարվում ինչպես սննդի տեսքը,հոտը,այնպես էլ ծամելը,կլլումը։ Հյութազատման հզոր խթան է ստամոքսից ներթափանցող աղաթթուն։ Օրական ենթաստամոքսային գեղձն արտադրում է 1,5-2 լ հյութ։ Տասներկումատնյա աղիքում սնունդը ենթարկվում է նաև լեղու ազդեցության,որն արտադրվում է լյարդում։

Լյարդ

Մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձը լյարդն է։ Այն տեղակայված է աջ կողատակում՝ անմիջապես ստոծանու տակ։ Չափահաս մարդու լյարդը մոտավորապես 1500 գ է։ Կազմված է աջ և ձախ բլթերից,որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը։ Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը,անոթները և լեղածորանը,որոնք պատված է ամուր շարակցահյուսվածքային թաղանթով։ Խոշոր անոթով (դռներակ) լյարդի մեջ է մտնում աղեստամոքսային ուղուց դուրս եկող ամբողջ երակայինարյունը։ Լյարդում լեղի արտադրվում է անընդհատ և կուտակվում լեղապարկում,ուր ջրի ներծծման հետևանքով խտանում է։

Լեղապարկ

Լեղապարկը տանձաձև օրգան է,նրա ծորանը,միանալով լյարդի ծորանին,կազմում է ընդհանուր լեղածորան,որը բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Օրվա ընթացքում արտազատվում է 1-1,5 լ լեղի։

Լեղի

Լեղին հիմնային ռեակցիայով դեղնավուն հյութ է,որը պայմանավորված է բիլիռուբին գունանյութով։ Լեղին պարունակում է լեղաթթուներ,լեղագունակներ,օրգանական,անօրգանական աղեր,ամինաթթուներ,ճարպեր։ Լեղագունակներն առաջանում է էրիթրոցիտների քայքայման հետևանքով անջատված հեմոգլոբինի վերափոխումից։ Հետագայում լեղագունակներից առաջանում են մեզի և կղանքի գունակները։
Լեղին կարևոր դեր է կատարում մարսողության գործընթացում։ Այն չի պարունակում մարսողական ֆերմենտներ և հիմնային միջավայր է ստեղծում տասներկումատնյա աղիքում գործող ֆերմենտների համար,ակտիվացնում է ճարպը ճեղքող ֆերմենտը,խթանում աղիների շարժողական ակտիվությունը և արգելակում նեխման գործընթացները,ունի մանրէասպան հատկություն։ Լեղին նպաստում է ճարպալույծ վիտամինների ներծծմանը։ Լեղին տասներկումատնյա աղիք է մղվում սնունդ ընդունելուց 7-10 րոպե հետո։

Լեղաատության կարգավորում

Լեղու մուտքը տասներկումատնյա աղիք իրականանում է լեղապարկի և լեղածորանի սեղմանի համաձայնեցված գործունեությամբ։ Թափառող նյարդի գրգռումը նպաստում է լեղամղմանը,իսկ սիմպաթիկ նյարդերինը՝ դադարեցնում լեղու մուտքը տասներկումատնյա աղիք։ Լեղամղման հումորալ խթանիչ են 12-մատնյա աղու լորձաթաղանթից արտադրվող քիմիական որոշ նյութեր,ինչպես նաև ճարպը,կաթը,ձվի դեղնուցը,նաև՝ լեղին։

Լյարդի ֆունկցիաներ

Լյարդը մասնակցում է սպիտակուցների,ածխաջրերի,հորմոնների փոխանակությանը,ունի պատնեշային ֆունկցիա։ Գլյուկոզը փոխակերպվում է գլիկոգենի,որը որպես պահեստային ածխաջուր կուտակվում է և աստիճանաբար քայքայվում՝ դրանով իսկ ապահովելով գլյուկոզի հարաբերական կայուն խտությունն արյան մեջ։ Գլյուկոզի կայուն քանակն անհրաժեշտ է բոլոր բջիջների և առաջին հերթին նյարդային բջիջների բնականոն կենսագործունեության համար։ Լյարդում սինթեզվում ենֆիբրինոգեն և պրոթրոմբին սպիտակուցները։ Այդ սպիտակուցների բացակայությունն ուղեկցվում է արյան մակարդելիության խանգարմամբ։ Սննդի հետ աղիներ մտած վնասակար նյութերը,հաստ աղիքում սպիտակուցների քայքայման արգասիքների նեխման հետևանքով առաջացած թունավոր նյութերը վնասազերծվում են լյարդում և վերափոխվում է միզանյութի,որը սակավ թունավոր է և հեռացվում է մեզի միջոցով։
Տասներկումատնյա աղիքում սնունդը ենթարկվում է նաև աղիքահյութի ազդեցությանը։ Այն ունի հիմնային ռեակցիա,պարունակում է բոլոր սննդանյութերը ճեղքողֆերմենտներ։ Տասներկումատնյա աղիքում սնունդը կարճատև է մնում և տեղաշարժվում է բարակ աղիքի մնացած բաժիններ։

Մարսողությունը բարակ աղիքում

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ,որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5-6 մ)։ Բարակ աղիի սկզբնամասը կոչվում էտասներկումատնյա աղի,որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը։ Բարակ աղիի լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ,որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը։ Այստեղ են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը,ճարպերն ու սպիտակուցները։ Բարակ աղիում սպիտակուցները քայքայվում են՝ վերածվելով ամինաթթուների,ճարպերը՝ գլիցերինի և ճարպաթթուների,ածխաջրերը՝ գլյուկոզի։ Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով՝ խոռոչային,առպատային մարսողություն և ներծծում։
Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցության տակ.սննդի խոշոր մասնիկները մտնում են աղիքի խոռոչ,որտեղ կատարվում է մարսողությունը։Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում,որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն։
Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մասրված սննդանյութերը տեղաշարժվում են վերևից ներքև։ Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ։ Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասն կծկվում են,իսկ հարևան տեղամասում թուլանում,և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը։ Աղիների մկանների կծկումը դրդում և արգելակվում է կենտրոնականնյարդային համակարգից հաղորդվող ազդակներով։ Թափառող նյարդի գրգռումն ուժեղացնում,իսկ սիմպաթիկ նյարդերինը՝ արգելակում է աղիների կծկումները։

Ներծծում

Ներծծումը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է։ Դա նյութերի փոխադրումն է մարսողական օրգաններից միջբջջային տարածություն,ապա արյուն և ավիշ։
Մարսողական օրգաններում ներծծումը տեղի է ունենում տարբեր արագությամբ և քանակով։ Բերանի խոռոչում ներծծվում են միայն որոշ դեղանյութեր,ստամոքսում՝ որոշ քանակով ջուր և նրանում լուծված հանքային աղեր,գլյուկոզ,ալկոհոլի թույլ լուծույթ։ Տասներկումատնյա աղիքում ներծծումն աննշան է,քանի որ սնունդ այնտեղ երկար չի մնում։ Ներծծումը հիմնականում կատարվում է բարակ աղիքի մնացած բաժիններում։
Բարակ աղիքի լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ,որոնք մեծացնում են ներծծման մակերեսը։ Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է,որի պատի ծածկված է միաշերտ էպիթելով,իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ,նյարդաթելերով։1 սմ2վրա կա մոտավորապես 2500 թավիկ,որոնք մեծացնում են ներծծման մակերեսը։ Թավիկների ֆունկցիան սննդանյութերի ներծծումն է։ Եթե լորձաթաղանթի թավիկները թունավորենք,ապա ներծծումը կդադարի։ Ջրում լուծելի ամինաթթուները և գլյուկոզը ներծծվում են երակային արյան մեջ։ Գլիցերինը և ճարպաթթուները թափանցում են թավիկների էպիթելային բջիջների մեջ։ Հենց այստեղ էլ սինթեզվում են մարդու օրգանիզմին բնորոշ ճարպեր և մանրագույն կաթիլների ձևով ներծծվում ավշային անոթներ,ապա անցնում արյան մեջ։ Ճարպերի առկայության պատճառով աղիներից հոսող ավիշը կաթնագույն է։ Գլյուկոզ և ամինաթթուներ պարունակող արյունը հոսում է լյարդ,ուր տեղի է ունենում ածխաջրերի կուտակում։
Թավիկները կատարում են նաև պաշտպանական ֆունկցիա՝ արգելում են աղիներում բնակվող մանրէների թափանցումն արյան և ավշի մեջ։
Ներծծման գործընթացը ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային,այնտեղ էլ հումորալ մեխանիզմով։


Միզային համակարգ
Միզային օրգաններն են երիկամները,որոնք արտադրում են մեզըմիզապարկըմիզածորանները և միզուկը,որոնք հավաքում և դուրս են բերում մեզը:
Երիկամներ-զույգ,լոբաձև,մուգ կարմիր գույնի օրգաններ ենէտեղավորված որովայնի խոռոչի հետին պատին:Երիկամները գտնվում են ողնաշարի աջ և ձախ կողմերում:Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից:Քաշը 200-250 գ ,երկարությունը`10-12 սմ,լայնությունը`3-4 սմ,հաստությունը`5-6 սմ:                                                                                                                       Երիկամն ունի վերին և ստորին բևեռներ,վերին բևեռներին նստած են մակերիկամներըԵրիկամը բարդ խողովակավոր օրգան է,որի միջուկային և կեղևային մասերը պարունակում են մեծ քանակությամբ միզային խողովակներ,որոնք կազմում են երիկամի հիմնական նյութը`պարենխիման:
Երիկամի ներքին կառուցվածքը 
Երիկամի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորը կոչվում է նեֆրոն,որը կազմված է մալպիգյան մարմնիկներից և միզատար խողովակներից:Երիկամում զարկերակը 2 անգամ վեր է ածվում մազանոթի,ինչից արյան ճնշումը դառնում է ավելի բարձր,ինչով և պայմանավորված է միզագոյացումըՄալպիգյան մարմնիկները,1ին և 2րդ կարգի ոլորուն խողովակները գտնվում են կեղևային նյութում:Հավաքող խողովակներից առաջանում են բուրգերը,որոնց գագաթներում գտնվում են
 պտկիկներըՅուրաքանչյուր երիկամում կա մոտ 1մլն նեֆրոն:
Երիկամի արյան շրջանառությունը
Երիկամները ստանում են արյան առատ մատակարարում:
1ր-ում երիկամներով անցնում է մոտ 1200մլ արյուն,կամ օրական  1100-1500լ արյուն:Երիկամային զարկերակը սկսվում է որովայնային աորտայից`ուղիղ անկյան տակ:
Երիկամի դրունքից մտնելով երիկամի մեջ,այն բաժանվում է միջբլթային զարկերակների,որոնք կեղևային և միջուկային նյութի սահմանում վերածվում են աղեղնաձև զարկերակների,որոնցից սկսվում են միջբլթակային զարկերակները:
Միզագոյացման մեխանիզմը 
Միզագոյացումը տեղի է ունենում նեֆրոնում արյունից և ընթանում է 3 փուլով.
1.թորում կամ ֆիլտրացիա
2.հետներծծում կամ ռեաբսորբցիա
3.սեկրեցիա կամ սինթեզ
Թորումը տեղի է ունենում մալպիգյան մարմնիկում:Քանի որ անոթային կծիկի մեջ ավելի շատ արյուն է մտնում,քան դուրս գալիս,արյան հիդրոստատիկ ճնշումը կծիկում բարձրանում է և առաջանում է ճնշումների տարբերություն կծիկի և պատիճի միջև,որը կոչվում է ֆիլտրացիոն ճնշում:Օրական թորվում է 150-180լ առաջնային կամ նախնական մեզ:Եթե պատիճի թափանցելիությունը բարձրանա,ապա սպիտակուցները կանցնեն և կառաջանա սպիտամիզություն կամ պրոտեինուրիա:                                                                                                       Առաջնային մեզի մեջ գտնվում են ջուր,գլյուկոզա,ամինոթթուներ,վիտամիններ,հանքային աղեր և այլն,որոնք հետ են ներծծվում միզատար խողովակներից արյան մեջ:Արտատար խողովակներով հոսում է վերջնական մեզը`1-1.5լ:                                                                                         Երիկամները կարգավորում են արյան հոսքը,արտադրում են ռենին նյութը,որը բարձրացնում է արյան ճնշումը:
Միզագոյացման կարգավորումը
Երիկամների աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով,որի շնորհիվ երիկամի անոթները լայնանում և սեղմվում են,որի հետևանքով թուլանում կամ ուժեղանում է միզագոյացումը:Երիկամները նյարդավորվում են սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդերով:Հորմոնները նույնպես մեծ ազդեցություն ունեն երիկամների ֆունկցիայի վրա:
Մեզ 
Բաց դեղնավուն,թափանցիկ հեղուկ է,1010-1020 տեսակարար կշռով,թույլ թթվային ռեակցիայով,որը կարող է փոփոխվել:Մեզի մոտ 95%-ը ջուր է,մնացածը`պինդ նյութեր:                  Առողջ մարդու մեզում կարող են լինել հատուկենտ սպիտակ գնդիկներ և քիչ քանակությամբ էպիթելային բջիջներՕրվա մեզի արտադրանքը կոչվում է դիուրեզ`մոտ 1.5լ:                              Եթե մեզում լինում են սպիտակուցներ,դա կոչվում է սպիտամիզություն կամ ալբումինուրիա,եթե լինում է շաքար`շաքարամիզություն կամ գլյուկոզուրիա,եթե լինում է արյուն`արյունամիզություն կամ հեմատուրիա:Մեզի գույնը պայմանավորված է ուրոբիլինով:
Միզածորան
Զույգ խողովակներ են`մոտ 30 սմ երկարությամբ:Միզածորանի պատն ունի 3 շերտ`ներքին լորձաթաղանթ,միջին մկանային շերտ`կազմված հարթ մկաններից,օղակաձև ու երկայնակի թելերից,որոնց կծկման շնորհիվ պերստալտիկ շարժումներով մեզն իջնում է միզապարկ:Արտաքին շերտը շարակցահյուսվածքային թաղանթն է`ադվենտիցիա:
Միզապարկ
Մկանակազմ,սնամեջ օրգան է,գտնվում է փոքր կոնքի խոռոչում`սիմֆիզից հետ:Կանանց մոտ միզապարկից հետ գտնվում է արգանդը,իսկ տղամարդկանց մոտ`սերմնաբշտերըՄիզապարկի տարողությունը  500-700 մլէ,դատարկ ժամանակ այն բռունցքի չափ էՄիզապարկի պատը կազմված է 3 շերտից`ներսից լոթձաթաղանթն իր ենթալորձային շերտով,միջինը մկանային շերտն է,և երրորդը`շճաթաղանթը,որը ծածկում է նրա հետին պատը և գագաթը դրսից:
Միզուկ
Միզուկը դուրս է գալիս միզապարկից,որի միջոցով մեզն արտահանվում է արտաքին աշխարհ:Միզուկն ունի 2 սֆինկտեր`ներքին կամ ոչ կամային և արտաքին կամ կամային,որը գտնվում է միզասեռական ստոծանու շրջանում:Միզուկի պատը կազմված է հետևյալ շերտերից`միզուկային գեղձերով հարուստ ներքին լորձաթաղանթայինենթալորձայինմկանային և շարակցահյուսվածքային արտաքին շերտից:Տղամարդու միզուկն ունի 18 սմ երկարություն,այն դուրս է բերում նաև սերմնահեղուկըՈւնի շագանակագեղձայինթաղանթային և սպունգային մասերԿանացի միզուկը 
լայն է,կարճ,ունի 3-3.5սմ երկարություն:Ունի նույն շերտերը:
Միզարձակում
Միզարձակման ակամա կենտրոնը գտնվում է ողնուղեղի սրբոսկրային բաժնում:Լիքը միզապարկից զգացող նյարդերով գրգիռները գնում են ողնուղեղ`միզելու կենտրոնինորտեղից շարժիչ նյարդերով պատասխան գրգիռներ են գալիս դեպի միզապարկսֆինկտերներին և մկաններին,որոնք կծկվում են,թուլանում և տեղի է ունենում միզարձակում:Երկու տարեկան երեխաների մոտ արդեն միզարձակումը դառնում է կամային:




Комментариев нет:

Отправить комментарий