Հասարակագիտություն


Ես  կարողանում  եմ  անել

Ես  այս  տարվա  ընթացքում  հասարակագիտությունից  սովորեցի,  թե  ինչ  է  գեղեցիկը,  նաև  իմացա  փիլիսոփաների` Սոկրատեսի,  Պլատոնի,  Արիստոտելի,  Դիդրոյի  կարծիքները   գեղեցիկը  դիտելու,  որպես  օգտակարն  ու  նպատակահարմարը:Իմացա,  թե  ինչ  է  մոդա  գեղագիտական  տարրը  և  ազգային  հագուստը, սովորեցի  նաև  գեղեցիկը  արվեստում  իմացա  գեղագիտական  իդեալի  և  ճաշակի  մասին,  սովորեցի, թե  ինչ  է  <<բարոյագիտություն>> հասկացությունը,  թե  այն  որտեղ  է  ծագել,  այն  հունարեն  բառ  է  ethos,  որը  նշանակում  է  ավանդույթ  բնավորություն: Իմացա  նաև,  թե  մարդկանց  քանի  խառնվածքի  տիպեր  գոյություն  ունեն,  դրանք  չորսն  են`  Սանգվինիկ,  Ֆլեգմատիկ,  Մելանխոլիկ  և  Խոլերիկ:

1. ինչ ենք հասկանում գեղեցիկ ասելով

Պատասխանը ակնկալում է 3-5 նախադասություն:

Մեր  ամենօրյա  կյանքի  բազմազան  երևույթներն  ու  գործընթացները, այսինքն` այն  ամենը  ինչ  առկա  է  ու  տեղի  է  ունենում  մեր  շրջապատում,  մեր  կողմից,  ի թիվս  այլ  գնահատակնների ,  արժանանում է  ևս  մեկ  գնահատականի`  գեղեցիկ  է  արդյոք:
Գեղեցիկի  տեսանկյունից  մենք  գնահատում  ենք  մարդկանց  արտաքինը, վարվելակերպը, շարժուձևը, միջավայրը,  առավել  ևս  արվեստի  գործը  և  բազմազան  այլ  երևույթներ:
Ամեն  մարդ  ունի  գեղեցիկի  իր  պատկերացումը  և շատ  արագ  կարող  է  տարբեր  երևույթների  ու  իրադարձությունների  մասին  դատողություններ  անել  գեղեցիկի  տեսանկյունից:
2. ինչ ենք հասկանում ճաշակ ասելով

Ճաշակը  մարդու  հոգևոր  կերտվածքի  այնպիսի բնութագիր  է, որի  շնորհիվ  վերջինս  կարողանում  է  գեղեցիկը, վեհը,  ներդաշնակը  զանազանել  ոչ   գեղեցիկից, աններդաշնակը-անհամամասնականից:
3. ինչ ենք հասկանում բարի և չար ասելով: Բերել օրինակներ

Այն  ամենը,  ինչը  հակադիր  է  բարուն  չար  է:<<Չար >> բառը  նույնացվում է  հակամարդկայինի,  բռնության,  խաբեության հետ:Բարի մարդը  բարոյապես  առողջ  է ,  չար  մարդը ` բարոյապես  հիվանդ:
Օրնակներ` Գերմանացի  փիլիսոփա  Նիցշեն  մարդուն  համարում  էր  չար  էակ:
Ֆրանսիացի  փիլիսոփա  Ժան-Ժակ  Ռուսոն  կարծում  էր, որ  մարդն  ի  բնե  բարի  է:Նրան  չար  է  դարձնում  հասարակությունը:
4. ինչ ենք հասկանում երջանկություն ասելով:

Առաջին  հայացքից  թվում  է, թե  երջանկության  հարցը  բարոյական  չէ, քանի  որ այն  վերաբերում է  անհատներին  և  չունի  հասարակական  նշանակություն:Բայց  երջանկությունը  պատասխանն  է  այն հարցին, թե  որն  է  լավ  կյանքը,  և  մարդը  ինչի  պետք  է  ձգտի:

5. մարդու հոգեկան խառնվածքի տիպերը:

Սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ, մելանխոլիկ:


Ճանաչիր ինքդ քեզ:

1.ինչ է ուսումնասիրում հոգեբանությունը, և որոնք են նրա խնդիրները: Մի խոսքով, պետք է հասկանալ հետևյալը, որ մարդուն միշտ հետաքրքրել է իր և շրջապատի մեջ տեղի ունեցող իրադարձությունները:

Օրինակ՝
Ա. Ո՞վ եմ ես:
Բ. Ինչպե՞ս եմ նտածում:
Գ. Ի՞նչ եմ ցանկանում և ինչի՞ եմ ձգտում:
Դ. Որո՞նք են իմ կյանքի նպատակները:
Ե. Ինչու՞ են մարդիկ այսքան տարբեր միմյանցից:

2.Տալ հոգեբանության սահմանումը.

Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը,նրա ներաշխարհը, իսկ ավելի կոնկրետ, հոգեբանության խմդիրն է ուսումնասիրել մարդու ներաշխարհում  ընթացող երևույթները, հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները:
3.Բացատրել հոգեբանություն բառի իմաստը:
Հունարեն հոգեբանություն նշանակում է փսիխոլոգիա: Փսյուխե նշանակում է հոգի,իսկ Լոգոս նշանակում է խոսք:

4.Նշանավոր մարդիկ ինչ են ասել հոգեբանության մասին:

Ա. Պլատոն
Ըստ նրա, հոգին Աստվածային սկիզբ ունի, որը ժամանակավորապես մտնում է մարդում մարմնի մեջ և ղեկավարում է նրա ողջ կյանքը: Հոգին անմարմին է և անհասանելի:

Բ. Դեմոկրիտ
Նա ասել է, որ հոգին նյութական է: Գոյություն ունի, սակայն ենթարյվում է փոփոխության: Բնական պատճառների հետևանքով:

Գ. Արիստոտելը հոգեբանությունը համարում է գիտելիքների յուրահատուկ բնագավառ և առաջ է քաշում հոգու և մարմնի անբաժանելիության գաղափարը:

Ի տարբերություն կենդանիների, մարդու հոգին մտածող է ու խելամիտ:
Հոգեբանությունը բաղկացած է 3 փուլերից: Առաջին փուլը դա հոգեբանությունը համարում է որպես գիտություն:


Հոգեբանության երկրորդ փուլը սկսում է 17րդ դարից: Այս փուլում հայտնի գործիչ է եղել գերմանացի հոգեբան Վունդտը, որը ստեղծեց առաջին հոգեբանական փորձարարական լաբորատորիան: Երկրորդ փուլում հոգեբանությունը սկսեց զարգանալ և սահմանեց որպես գիտություն գիտակցության մասին:


1. Նշված փիլիսոփաներից ո՞վ է ասել, որ գեղեցիկը դիտվում է որպես օգտակարն ունպատակահարմարը:

ա)Պլատոն
բ )Արիստոտել
գ)Դավիթ անհաղթ
դ)Սոկրատես

2. Նշված փիլիսոփաներից ո՞վ է համարել գեղեցիկը որպես ֆիզիկական, բնականգեղեցկություն, որը ցավոք ժամանակավոր է ,կամ անցողիկ:

ա)Պլատոն
բ) Դիդրո
գ) Դավիթ Անհաղթ
դ)Արիստոտել

3.Նշված փիլիսոփաների ո՞վ էր համարում, գեղեցիկը այն է, ինչը չափավոր է:

ա)Արիստոտել
բ)Պլատոն
գ)Եզնիկ Կողբացի
դ)Դիդրո

4. Ձեր կարծիքով նշվածներից ո՞րը կհամարվի գեղեցիկ:

ա) ձեռքով սնունդը ափսեից բերանը տանելը
բ) որովայնի վրայի սպին
գ) հոնքերը սափրած կին
դ) դուրս ցցված շրթունքներ

5. Ին՞չ ենք հասկանում գլոբալացում ասելով:

ա) համահարթեցում
բ) ներդաշնակություն
գ) սովորութային իրավունք
դ) կրթական աստիճան

6. Ի՞նչ է դիզայնը:

ա) հարթության վրա պատկերված արվեստի նմուշ
բ) ստեղծագործության մի ձև, որը իրերին տալիս է որոշակի արտաքին տեսք
գ) ստեղծագործության մի ձև, որը իրերին տալիս է ներքին տեսք
դ) ստեղծագործություն, որը իրականացվում է բեմական արվեստի բնակավառում

7. Մոդա բառը ծագել է ո՞ր լեզվից:

ա) իսպաներենից
բ) իտալերենից
գ) գերմաներենից
դ) ֆրանսերեն

8. Խորհրդավոր ընթրիք կտավի հեղինակը ո՞վ է եղել:

ա) Անդրեյ Ռուբլիո
բ) Լեոնարդո Դա Վինչի
գ) ՄիքելԱնջելո
դ) Այվազովսկի

9. Բնութագրեք ստի և կեղծիքի հետևանքները:

Սուտն ու կեղծիքն արդեն ինչ-որ բանի հետևանքներ են, բայց դրանք նույնպես ունենիրենց վատ հետևանքները: Սուտն ու կեղծիքն ինձ համար ամենավատ բաներն ենկյանքում, և դրանց հետևանքները լավը լինել ուղղակի չեն կարող: Մերժամանակներում հիմնականում ստում են դեռահասները: Դեռահաս աղջիկներըհիմնականում ստում են ծնողներին, տղաները՝ աղջիկներին, և այդպես շարունակ:Արդյունքում ստացվում է, որ մեծանում է մի սերունդ, որն ապրում է և կապրիկեղծիքի մեջ:

10. Նշված արվեստի ճյուղերից ո՞րն է հաճույք պատճառում մարդու աչքին:

ա) երաժշտությունը
բ) ճարտարապետությունը
գ) բանստեղծությունը
դ) ընթերցանությունը

11. Արվեստի ո՞ր ճյուղն է համարվում կիրառական:

ա) երաժշտությունը
բ) պարը
գ) գորգագործություն
դ) գրականություն

12. Արշիլ Գորկին ի՞նչ մասնագիտության է տիրապետել:

ա) բանաստեղծ
բ) դերասան
գ) երաժիշտ
դ) նկարիչ

13. Ի՞նչ է իդեալը:

ա) գիտակցություն
բ) նպատակ
գ) բովանդակություն
դ) պատասխանատվություն

14. Ի՞նչ ենք հասկանում կիրթ անձնավորություն ասելով:

Կիրթ անձնավորություն ասելով ես հասկանում եմ, որ մարդն ունի տարրականգիտելիքներ, և ճիշտ դաստիարակություն:

15. Բնութագրեք կիրթ և կրթված մարդուն:

Մարդն իմ կարծիքով կարող է լինել կրթված, բայց ոչ կիրթ, կամ հակառակը:Օրինակ՝ եթե մարդը չի ստացել կրթություն դպրոցում, բուհում, կամ նմանատիպայլ վայրում, բայց ստեցել է կրթություն ընտանիքում, այսինքն ստացել էդաստիարակություն, ուրեմն նա կրթված չէ, բայց կիրթ է: Իսկ եթե մարդը ստացել էկրթություն բուհում, ունի կարմիր դիպլոմ ասվածը, բայց չգիտի ճիշտ օգտվելսեղանից, ինչպես դրսևորել իրեն հասարակական վայրերում, չգիտի ճիշտ խոսելմարդկանց հետ, նա կրթված է, բայց կիրթ չէ: Իհարկե լինում են շատ դեպքեր, երբմարդու միջից ի սպառ բացակայում է և' կրթությունը, և' կրթվածությունը, բայցլինում են նաև հակառակ դեպքերը, երբ մարդն ունի երկուսն էլ: Եվ դա, իհարկեշատ լավ է:


6. ինչ ենք հասկանում ընտանիք ասելով:

Ընտանիքը  ամուսնության  կամ  ազգակցության  վրա  հիմնված  մարդկանց  փոքր  սոցիալական խումբ  է,  որի  անդամները  միմյանց  հետ  կապված  են  կենցաղի  ընդհանրությամբ, փոխադարձ  օգնությամբ  և  բարոյական  պատասխանատվությամբ:


Հարց 1
Ինչ՞ է տնտեսագիտությունը:
Գիտություն  է  տնտեսության մասին, որը իր մեջ ընգրկում է բարիքների արտադրություն:
Հարց 2
Ինչ՞ է բարիքը :
Բարիքը մարդու պահանջմունքների բավարարման անհրաժեշտ միջոց է :
Հարց 3
Քան՞ի տեսակի է լինում բարիքները:
2 տեսակի ` անձնական և արտադրական սպառման բարիքներ:
Ինչ՞ Է անձնական սպառման բարիքը:
Անձնական սպառմանը բարիքը դա մարդու առօրյա պահանջմունքների բավարարումն է:
Սնունդ,հագուստ,բնակարան, ավտոմեքենա,կրթական,առողջապահական, տուրիստական ծառայություններից օգտվելը:
Արտադրական սպառման բարիք  ասելով հասկանում ենք ռեսուրսները դրանք են` սարքավորումները,տեխնալոգիաները,մեքենաները,գիտելքիները և այլն:
Ուրիշ ին՞չ ռեսուրսներ գոյություն ունեն:
Բնական ռեսուրսները դրանք են ` հողը, ջուրը,  օգտակար   հանածոները. Անտառները, բուսական և կենդանական աշխարհը:
Ինչ՞պես է որոշվում ապրանքի գինը:
Հաշվարկների միջոցով: Նախ և առաջ որոշվում է տվյալ ապրանքի ինքնարժեքը, այսինքն այդ ապրանքի վրա որքան գումար է ծախսվել:
Կոստյում- ծախսվել է հետևյալ ապրանքի տեսակները ` կտոր, թել կոճակներ, դերձակի աշխատանք, սարքավորումններ, էլեկտրականություն  և այլն :
Այսպես ձևավորվում է ցանկացած ապրանքի ինքնարժեքը:
Այս փուլից հետո պատրաստի արտադրանքը տեղափոխվում է շուկա և շուկայում այդ ապրանքը վաճառվում է ինքնարժեքից ավելի բարձր գնով:


Արվեստի տեսակները Դեկորատիվ կիրառական արվեստ - Դա այն է, որ մարդը ստեղծում է կենցաղի համար որևէ առարկա, որը նաև գեղեցիկ է: Օրինակ` գորգ, գոբելեն, ոսկերչական իրեր, արծաթյա առարկաներ և այլն... Ճարտարապետություն – Այս արվեստի նպատակը որևէ տարածության վրա կառույցի ստեղծումն է: Օրինակ` Թատրոնի շենքի կառուցում, կամուրջ, եկեղեցի և այլն... Գեղանկարչություն – Հարթության վրա իրական աշխարհի պատկերումն է: Երաժշտություն – Ամենաբարձր արվեստի տեսակներից է: Այն մարդուն հասնում է ձայնի միջոցով, որ մարդը ընդունում է լսողության միջոցով: Երաժշտություն ստեղծում է` դաշնամուր, ջութակ և այլն... Պար – պարը լինում է երաժշտության ռիթմի տակ, երբ մարդը որևէ երաժշտության ազդեցության տակ կատարում է մարմնի շարժումներ: Թատրոն – Թատրոնը դա արվեստի այն տեսակն է, երբ որ մարդը աշխարհը ընկալում է և ցուցադրում է բեմական գործողության միջոցով: Կինո – Հունարեն բառ է, որը նշանակում է շարժել, կամ շարժվել: Առաջին կինոն ստեղծել են Լյումեր եղբայրները: Գրականություն – գրականությունը խոսքի գեղարվեստական վերարտադրությունն է:
Հարց1.
Ինչ է ասել Սոկրատեսը գեղեցիկի մասին:
Կարճ պատ.Այնինչն օգտակար է և նպատակահարմար դա գեղեցիկ է:
2.Ինչ է ասել պլատոնը գեղեցիկի մասին:
Ֆիզիկականը, բնականը,ամեն ինչ գեղեցիկ է բայց ցավոք անցողիկ է:
3.Ինչ է ասել Արիստոտելը գեղեցիկի մասին:
Ամեն ինչ գեղեցիկ է բայց չափի մեջ:
4.Ինչ  ենք  հասկանում մոդա ասելով:
Ֆրանսերեն մոդ բառից է որը նշանակում է չափ եղանակ,կանոն:
5.Ինչ է նշանակում ազգային հագուստ ասելով:
Ցանկացաց ունի իր ազգային հագուստը որը կոչվում է տարազ:Տարազը նաև բնորոշում է տվյալ ազգի պատմությունը ինչպես նաև, թե տարազ կրող մարդու բնավորությունը,կենցաղը:
6.Արվեստ ինչ տեսակներ գիտենք
Ա.դեկորատիվ կիրառական արվեստի այս տեսակի նպատակն է ստեղծել կենցաղի առարկաներ և ձևավորել մարդու միջավայրը  գեղեցիկի կանոններով:
Բ.Ճարտարապետություն այս արվեստի նպատակը որևէ տարածության վրա կառույցի ստեղծումն է:
Գ.գեղանկարչություն հարթության վրա իրական աշխարհի պատկերումն է:
Դ.երաժշտություն ամենաբարձր արվեստի տեսակներից է: Այն մարդուն հասնում է ձայնի միջոցով, որ մարդը ընդունում է լսողության միջոցով:Օրինակ դաշնամուր ջութակ գիթառ և այլն:
Ե.պար ռիթմիկ մեղեդու ազդեցությամբ մարդկային մարմնի շարժումների ամբողջությունը,որը բացահայտում է մարդկանց բնավորությունները,հոգեվիճակները,զգացմունքներն ու մտքերը և այլն:
Զ.թատրոն արվեստի այնպիսի տեսակ է,որում աշխարհի գեղարվեստական յուրացումն իրակնացվում է բեմական գործողության միջոցով:
Է.լուսանկարչության հիմնադիրը եղել  է ֆրանսիացի գյուտարար Դագերը 1839թ.
Ը.Կինո արվեստի նոր տեսակներից է,որն առաջացել է նախանցյալ դարավերջին:<<Կինո>>բառը ծագում է հունարեն <<կինեո>>`շարժել,շարժվել բառից:  Առաջին կինոն ստեղծել են Լյումեր եղբայրները:
Հեռուստատեսսությունն իրականության վերարտադրումն է ու դրա փոխանցումը բավական մեծ հեռավորությունների վրա:

Գրականությունն իրականության վերարտադրումն է խոսքի միջոցով:

Մարդու  խառնվածքի  տիպերը

Խառնվածքը  մարդու  հոգեկան  հատկանիշների   զուգորդումն  է, որոնք  որոշում  են  մարդու  հոգեկան  գործունեության  շարժընթացը:Տարբերվում  է  խառնվածքի  չորս  տիպ`Սանգվինիկ, Ֆլեգմատիկ, Խոլերիկ  և  Մելանխոլիկ:Այս   խառնվածքի  տիպերի  հիմքում  ընկած  է  մարդու  նյարդային  համակարգի  հատկությունները:Սանգվինիկ  խառնվածքի  տեր  մարդիկ  աչքի  են  ընկնում  արագ,  գործունյա,  համառ,  շարժուն   պրոցեսներով:Նրանց  զգացմունքները  տրամադրությունները  և  հետաքրքրությունները  շուտ  փոփոխվում  են:Այս  տիպի  երեխաները  խոսում   են   բարձր,  արագ,  սահուն  ունեն  հարուստ  բառապաշար  և   մտավոր  ընդունակություններ:Ֆլեգմատիկ  կամ  հանգիստ  տիպին  պատկանող  մարդիկ  լինում  են  ուժեղ  հավասարակշռված,  սառնարյուն,  դանդաղաշարժ  և  համբերատար:Երեխաները  որպես  կանոն  աչքի  են ընկնում  հանգիստ  բնավորությամբ, լավ  վարքով, աշխատասիրությամբ,  ջանասիրությամբ:Հանձնարարությունները  կատարում  են  դանդաղ,  բայց  բարեխղճորեն:Խոլերիկ  կամ անզուսպ  տիպ:Նյարդային  համակարգության   ընդհանուր  տիպը` ուժեղ  անհավասարակշռված, չափի  զգացում  չունեցող,  համառ,  հաղորդակցվող, դրդման  երևույթների  գերիշխումով:Բնորոշ  են  բարձր  գրգռելիությունը:Այսպիսի  երեխաները  շատ  շարժուն  են,  չափից  դուրս  դյուրագրգիռ, վատ  են  ենթարկվում կարգապահությանը, հեշտությամբ  են  դառնում  իրենց  բնազդների  ստրուկը,  որոնց  հագուրդ  տալու  համար  ոչնչի  առաջ  կանգ  չեն  առնում:Մելանխոլիկ  կամ  թույլ  տիպ:Նյարդային  համակարգության  ընդհանուր  տիպը`  թույլ, սրանք  տրտնջացող  են, դժգոհ,  քիչ  շարժունակ,  անվստահ  իրենց  անձի  նկատմամբ, երկչոտ,  ամաչկոտ  ունեն  դժվարությունները  չափազանցնելու  հակում  և  գերզգայուն  են:Դրդման  և  արգելակման  պրոցեսները  թույլ  են արտահայտված:Այս  տիպին  դասվող  երեխաներին  ուժեղ  ու  երկարատև  գրգռումներին  չեն  դիմանում:Իմ  կարծիքով  ես  պատկանում  եմ  ֆլեգմատիկ   խառնվածքի  տիպին,  որովհետև  ունեմ  հանգիստ  բնավորություն, բարեխիղճ  եմ,  կարգապահ եմ  և ուժեղ  հավասարակշռված իներտ:




Комментариев нет:

Отправить комментарий