Էկոլոգիայի դաստիարակության հիմունքներ

Եթե  չլիներ  ջուրը 

Եթե  չլիներ  ջուրը  չեր  լինի  նաև  կյանքը: Ջուրը  բնության  մեծագույն  պարգևն  է: Ջուրը  մարդու  օրգանիզմում  զբաղեցնում  է  60-70%:Մարդը  և իր  գործունեությունը  կախված  է  բացառապես  ջրից:Եթե  չլիներ  ջուրը  ապա  երկրի վրա  թթվածին  չէր  լինի, քանի  որ  ֆոտոսինթեզ  տեղի  չէր  ունենա: Ջուրը  ուղեկցում  է  մեր  կյանքի  ամեն  մի  ակնթարթը:
Ամենա  աղտոտ  գետերը
Գիտնականների կատարած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ աշխարհի ամենակեղտոտ գետերը համարվում են Հնդկաստանի, Չինաստանի և Կենտրոնական Աֆրիկայի գետերը: Ոչ բարվոք վիճակում է նաև Պերուի, Իրաքի, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի մի շարք պետությունների գետային ցանցը: Գետերի աղտոտումը սպառնում է բազմաթիվ բուսատեսակների և կենդանատեսակների ոչնչացմանը: Սա հատկապես տարածված է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
Աշխարհի ամենաաղտոտված գետերից մեկը` Սիտարումը, գտնվում է Ինդոնեզիայի Յավա կղզում: Տասնամյակներ առաջ մարդիկ այստեղ զբաղվել են ձկնորսությամբ, ծովային թռչունները կարողացել են կեր հայթհայթել, իսկ այժմ գետի էկոլոգիական դրությունն ուղղակի սարսափելի է: Այն ամբողջությամբ ծածկված է միլիոնավոր մարդկանց կողմից արտանետված կենցաղային աղբով, գործարանային հարյուրավոր մնացորդներով ու առաջին հայացքից դժվար է կռահել, որ աղբակույտի տակ ջրային տարածություն կա:
             Հայաստանի ամենաաղտոտ գետերը
Տավուշի մարզի Հաղարծին գյուղում աղբահանություն չի կատարվում: Գյուղի կենցաղային աղբն ամբողջությամբ մնում է գյուղում, որի արդյունքում այն վերածվում է աղբանոցի:
Հաղարծինը գտնվում է անմիջապես Դիլիջան-Իջևան գլխավոր ճանապարհի վրա, և առաջին հպանցիկ հայացքից տպավորություն է, թե այդպիսի խնդիր չկա. ամեն օր այդ ճանապարհը մաքրվում է: Սակայն սայլով հավաքված աղբը լցվում է գյուղի միջով հոսող Աղստև գետը:
Աղստևը դարձել է աղբի վերջին հանգրվաններից մեկը: Քանի որ աղբահանություն չի կատարվում, բնականաբար, չկան նաև աղբամաններ, և դա էլ հենց պատճառ է դառնում աղբի առկայությանը գյուղի տարբեր մասերում:

Աղբը հավաքում են պարկերով ու թափում գետը, կամ մոտիկ ձորերը, կամ էլ ուղղակի լցվում է ճանապարհներին: Գյուղամիջում ՝ աչքից հեռու, ճանապարհներ կան, որոնք վերածվել են աղբանոցի: Հարցին, թե վերջին անգամ երբ է մաքրվել գյուղը և աղբահանվել, գյուղացիներից ոչ ոք չկարողացավ պատասխանել: Նրանք նույնիսկ չգիտեին, թե երբևէ կատարվել է արդյոք:
Հաղարծինը գնալով վերածվում է աղբանոցի, իսկ այդ մասին մտածող չկա: Եվ ոչ ոքի չի անհանգստանում, որ իր շուրջը ամբողջությամբ աղբ է, և ինքը ապրում է «աղբի մեջ»:


Комментариев нет:

Отправить комментарий