Նախադպրոցականի հոգեբանություն



ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ


ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ-Հոգեկանի ակտիվության ամենակարևոր մակարդակը գիտակցությունն է։Մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Գիտակցությունը բնորոշ է միայն մարդկանց։ Կենդանիները գիտակցություն չունեն, որովհետև նրանց հոգեկան գործընթացները անգիտակցական են։ Գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ:
Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր.
1)    Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետևաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։
2)    Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման:  "Ես"-ի առանձնացումը "Ոչ ես"-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։
3)    Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։
4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերի, զգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։
Գիտակցությունը մարդու հոգեկան ակտիվության կարևորագույն մակարդակն է, որը փոփխական է։ Այն կարող է ժամանակավորապես անհայտանալ, օրինակ, քնած վիճակում։ Այն կարող է թուլանալ շատ հոգնած և լարված վիճակում, կամ լրիվ անհայտանալ ուշակորույս վիճակում։
ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՄարդիկ արտաքին և ներքին աշխարհից ստացած բազմաթիվ ազդակներ են արտացոլում, սակայն գիտակցության մեջ արտացոլվում է դրանց մի փոքր մասը։ Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են վարքի և գործունեության կարգավորման համար, իսկ գիտակացական ոլորտից դուրս մնացած բազմաթիվ ազդակները նույնպես օգտագործվում են հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց արդեն ենթագիտակցական մակարդակում։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սովորաբար մարդկանց գիտակցական ոլորտում են հայտնվում այն առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի և գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։  Այդ գրգռիչները  ուշադրություն են գրավում մարդկանց կողմից և հայտնվում են գիտակցական մակարդակում, որպեսզի մարդիկ գտնեն նոր ռեժիմ, խնդիրների լուծման նոր եղանակներ, և երբ այլևս խոչընդոտներ չկան կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։
Ենթագիտակցությունը հոգեկան ակտիվության կարևոր մակարդակ է, որի մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց մատչելի են գիտակցության համար։

ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ- Մարդու անգիտակցական ոլորտը փոխանցվում է ժառանգաբար։ Այն մարդու հոգեկան հատկությունների և բովանդակությունների միասնությունն է։ Օրինակ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները և այլն։

ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Ինքնագիտակցությունը գիտակցության կարևորագույն բաղադրիչն է։Ինքնագիտակցությունը անձի պատկերացումներն են ինքն իր մասին, որոնք ուղեկցվում են ինքնագնահատականով։ Ինքնագիտակցությունը բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ես-պատկերներից։
Իրական ես։ Այստեղ արտահայտվում են մարդու պատկերացումները իր մասին, թե ինչպիսին է ինքը իրականում, ինչ չափանիշներ և առանձնահատկություններ ունի։


Իրադրական ես։ Մարդու պատկերացումները տվյալ իրադրության մեջ իր անձի մասին։
Իդեալական ես։ Իդելական եսը պատասխանում է ինչպիսին կցանկանայի լինել հարցին։
Ֆանտաստիկ ես։ Այն շատ նման է իդեալական եսին, սակայն այս դեպքում մարդու պատկերացումները հեռու են իրականությունից և երբեք իրականություն չեն դառնա։
Դինամիկ ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին որ իր անձը հոգևոր և ֆիզիկական տեսակետներից փոփոխական է և անկայուն։
Հայելային ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին, թե ինչ են մտածում այլ մարդիկ իրենց մասին։
Էթնիկական ես։ Բոլոր մարդիկ ունեն պատկերացումներ այն մասին, թե ով են իրենք որպես որոշակի ազգի ներկայացուցիչ։









Անձի հոգեբանության խնդիրները

Զարգացան փուլեր.

ԱՆՀԱՏ- Յուրաքանչյուրս ի ծնե անհատ ենք:
ԱՆՁ- Մեր ունեցած հատկությունների հետ միասին, ձեռք բերած գիտելիքների և հմտությունների համագումարի արդյունքում ձևավորվում ենք որպես անձ:
ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Յուրաքանչյուր մարդ իր վարքով, բնավորությամբ:

Ուղղվածություն

Դրսևորվում է պահանջմունքներով, հետաքրքրություններով, իդեալներով, համոզմունքներով, աշխարհայացով:

Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ:

Ձեռք է բերվում կյանքի ընթացքում:

Անհատականություն

Դրսևորվում է մեր խառնվածքի, բնավորության, ընդունակությունների միջոցով:


ԱՆՁԻ  ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ  ՀԻՄՆԱԿԱՆ  ՁևԵՐԸ
Համոզմունքներ, աշխարհայաց, իդեալներ, հակումներ, հետաքրքրություններ, ցանկություններ, դիրքորոշումներ:

Մարդուն ակտիվ գործունեության են մղում նրա ներքին հատուկ վիճակները, պահանջմունքները:
Պահանջմունքի ակտիվացած վիճակը անվանում են ակտիվության կամ գործունեության դրդապատճառ:

Ունի 3 ուղղվածություն.

Հոգևոր- Անձի զարգացման մակարդակը բնորոշող:
Նյութական- Ապահովում է մարդու կենսագործունեությունը:
Սոցիալական- Հասարակական կյանք:

Հույզ  և  Զգացում
Հույզերը  այն  հոգեկան  գործընթացներն են,  որոնք  արտահայտում  են  մարդու  սուբյեկտիվ  վերաբերմունքը  երևույթների  նկատմամբ:Հույզերը  լինում  են  իրենց  հերթին  հաճելի,  տհաճ, երկարժեք, սթենիկ-ակտիվացնող  և  ասթենիկ-թուլացնող:

Հիմնական  հույզեր
Ուրախություն, համակրանք, վախ, զարմանք, տխրություն, զզվանք,  զայրույթ, կանխազգացում:
Երկրորդային  հուզական  վիճակն  է:
Լավատեսություն, ենթակայություն, սարսափ, հուսախաբություն, խղճի  խայթ, ագրեսիվություն,  առհամարանք:
Զգացմունքները  կայուն  հուզական  վիճակներն  են  հանդեպ մարդկանց  առարկանների  կամ  երևույթների:
Բարձրագույն  զգացմունքներն  բնորոշ  են  մարդկանց, մշակութային  արժեքների,  որոնք  բնութագրում  են  բարոյական  արժեքները,  վարքը:

Բարձրագույն  զգացմունքների  մեջ  մտնում են:
Բարոյական ( ինտելեկտուար), բանական,  գեղագիտական զգացմունքներ:


Հոգեբանության  ուսումնասիրության առարկան:

Մարդու  ուշադրությունը և իմացական գործընթացները, զգացմունքները  և  փոխհարաբերությունները, խառնվածքն ու բնավորությունը և հոգեկան կյանքի բազմաթիվ  այլ երևույթներ:
Խնդիրները

Ուսումնասիրել  այն  օրենքները  ու  օրինաչափություններըորոնք  ապահովում են անձի ձևավորումը, սոցիալականությունը, հասարակության  լիարժեք  անդամ դառնալը, որոնցով ձևավորում  են, մարդու  վարքն  ու  հարաբերությունները , վերաբերմունքը  շրջապատի, մարդկանց, արժեքների, բարօյական  և  իրավական նորմերի  նկատմամբ, որոնք  ընկած  ենմարդու աշխատանքային  գործունեության  արդյունավետ  կազմակերպման  հիմքում:

Ուշադրություն
Ուշադրությունը  մարդու  հոգեկան  գործունեության  ուղվվածությունն է  դեպի  առարկաները  կամ  երևույթների  մասին:Արտաքին, ներքին, կամածին, ոչ  կամածին  և  հետ կամածին:
Ուշադրության  առանձնահատկությունները:
1.Կենտրոնացում-Սա  ցույց  է  տալիս  մեր  կենտրոնացվածության  աստիճանը  օբյեկտի  վրա:
2.Ծավալ-Սա  արտահայտում  է  մեր  առարկանների  քանակըորոնց  վրա  պետք  է  մեր ուշադրությունը   և  ընկալվել:
3.Տեղափոխելիություն- Երբ   որ  գիտակցությունը  տեղափոխում  ենք  մի  օբյեկտից   մեկ այլ  օբյեկտի  վրա:
4.Բաշխում-Միաժամանակ  մի  քանի  օբյեկտներ  պահելու  և  մի  քանի  գործ  միաժամանակ  կատարելու  հնարավորություն:
5.Կայունություն-Արտահայտվում  է  օբյեկտի  վրա  ուշադրություն,  կենտրոնացվածության  տևականություն:
6.Ցրվածություն- Ուշադրությունը  որևէ  օբյեկտի  վրա  կենտրոնացնելու  դժվարությունը  կամ  անկարողությունը:

Զգայություն


Արտաքին աշխարհն ու ինքն իրեն մարդն արտացոլում է այն հոգեկան գործընթացների օգնությամբ, որոնք կոչվում են իմացական: Այս հասկացությամբ ընդգրկվում են զգայությունները, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և երևակայությունը:
Իմացությունը սկսվում է զգայություններից: Ե՛վ կենդանական աշխարհի զարգացման մեջ, և՛ երեխայի հոգեկան օնտոգենեզում զգայություններն օբյեկտիվ իրականության արտացոլման գենետիկական առաջին ձևերն են:
Զգայությունը հոգեկան արտացոլման տարրական մակարդակն է և առաջանում է զգայարանների վրա արտաքին աշխարհի կամ օրգանիզմի ներքին միջավայրի ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցության տակ: Զգայությունների շնորհիվ մարդը գիտելիքներ է ստանում առարկայի առանձին հատկությունների մասին:
Դեռ հին հույներն են տարբերել հինգ զգայարանները և դրանց համապատասխանող՝ տեսողական, լսողական, շոշափելիքի, հոտառական և համի զգայությունները: Ժամանակակից գիտությունը զգալիորեն լայնացրել է պատկերացումը մարդու զգայությունների մասին: Ներկայումս  հաշվվում են մոտ երկու տասնյակ տարբեր անալիզատորական համակարգեր, որոնք արտացոլում են օրգանիզմի վրա արտաքին և ներքին միջավայրի ունեցած ներգործությունները:

Զգայությունը` տարրական իմացական գործընթաց է, առարկաների առանձին հատկանիշների արտացոլումը մարդու հոգեկան աշխարհում։

               Զգայությունների դասակարգումը

էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
. կոնտակտային` 
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
Հոտառական  
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։


Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։


Ընկալում
Ընկալումը  առարկանների  և  երևույթների  արտացոլումն  է  մարդու  հոգեկանում  զգայարանների  վրա  անմիջական  ներգործության  շնորհիվ:
1.ապեռցեպցիա-Սա  ընկալման  գործընթացի  և  դրա  արդյունքի  կախվածությունն  է  գիտելիքներից,  հոգեվիճակից,  դիրքորոշումից:

Ամբողջականություն  ու  կառուցվածքայնություն:
Ցանկացած  լիարժեք  ընկալում արտացոլվող  առարկայի  լիարժեք  պատկերն է և  կազմված  է  որոշ  տարրերից:
Կոնստատություն-Այս  այն  է  ընկալման  պայմանական  փոփոխության  դեպքում  մարդու  հոգեկանում  առարկայի  պատկերը  չի  փոխվում:
Իմաստավորություն-Ստացած  ինֆորմացիան  խոսքի  և մտածողության  միջոցով  ընկալում:



Հիշողություն
Հիշողությունը  ընկալված  է  մտապահելու, պահպանելու  և  հետագայում  վերարտադրելու  ընդունակություններն  են:
1.մտապահում
2.վերարտադրում
3.մոռացում
Հիշողության  տեսակները
Ըստ  ծագման – ֆիզիոլոգիական –օնտոգենետիկական

Ըստ  մարդու  գործունեության  մեջ  գիտակցական
կամքի  ու  նպատակադրման մասնակցության: -ոչ  կամածին- կամածին

Ըստ  հոգեկանում  ընկալված  ինֆորմացիայի 
պահպանման   տևողության:- ակնթարթային-կարճատև- տևական- օպերատիվ

Ըստ  զգայարանների  աշխատանքի:-տեսողական-լսողական- շոշափելիքի-համի-հոտի

Ըստ  հոգեկան  ակտիվության  տեսակի:-շարժողական-խոսքային  տրամաբանական-հուզական

Մտածողություն
Մտածողությունը  իմացական  գործընթաց  է, որի միջոցով  իրականությունը  արտացոլվում  է  ընթարացված  կամ  խոսքով  միջնորդավորված  ձևով:
Մտածողության  տեսակնները
Ակնառու-գործնական  այս  մտածողությունը իրագործվում  է  առարկանների  հետ կոնկրետ  գործողություններ կատարելու  ընթացքում:
Ակնառու  -պատկերավոր-այս  մտապատկերների  հետ  կատարվող  գործողությունների  միջոցով:
Խոսքային-Տրամաբանական  այս  այն  դեպքն է  երբ  խոսում  ենք:
Վերարտադրական-մեր  հիշողության  վրա  է  հիմնված:
Ստեղծագործական-դա  քո  ստեղծագործական  միտքն է:
Գործառույթները
Վերլուծություն
Վերացարկում
Համեմատություն
Համադրություն
Ընթանրացում:

Երևակայություն
Երևակայությունը  մտապատկերների  հետ  կատարվող  գործողությունն  է, որի  արդյունքում  ստացվում են  դրանց  նոր  զուգորդությունները:
Երևակայության  տեսակները
1.ոչ  կամածին
2.կամածին
3.ակտիվ- լինում է  3 տեսակ  վերարտադրական, ստեղծագործական,  երազանք:
4.պասիվ-լինում  է  3 տեսակ  անուրջներով,  ցնորքներով, երազանքոց:

Ընդունակություն
 Ընդունակությունները  մարդու  անհատական, հոգեբանական առանձնահատկություններն  են, որոնք  արտահայտվում են  նրա  գործունեության  մեջ  և  հանդես  են  գալիս,  որպես  այդ  գործունեության  արդյունավետությունը  ապահովող  պայմաններ:
Ընդունակության  տեսակները
1.Պոտենցիալ-բնածին  կարողություն
2.իրական-դրսևորված օգտագործվող
3.ընդհանուր-բոլորս  ենք  տիրապետում
4.հատուկ

Комментариев нет:

Отправить комментарий