Հայոց պատմություն

Արհեստների պատմություն:
Օտար  հեղինակները հին և միջնադարյան  հայաստանի  արհեստների մասին:
1.Հույն  նշանավոր պատմիչ  Հերոդոտոսի վկայությունը  Հայաստանի արհեստների մասին  հետևյալն  է:Հայ  արհեստավորները արտադրում  էին  զանազան  արհեստագործական արտադրանք, հատկապես ոսկերչական իրեր, կավից պատրասստված անոթներ, արծաթե զարդեր և հատկապես մետաղից պատրաստված  աշխատանքային  գործիքներ:Հայ  արհեստավորները իրենց  արտադրանքը  վաճառականների  օգնությամբ  կաշվե ծալված նավերը  բացում  էին  ամրացնում  ուռենու ճյուղերի  վրա  և  Եփրատի հոսանքով տեղափոխում Բաբելոն:

2.Արաբ  հայտնի  հեղինակ Մասուդին  վկայում է, որ հայկական գործվածքների նման գործվածքներ  աշխարհի  մի  ծայրից  մյուս ծայրը  գնալով  այդքան  որակով գործվածքներ  ոչ մի տեղ  չես  հանդիպի:Մասուդին հատկապես  ավելացնում  է, որ մեծ պահանջարկ ունեին  հայկական  գորգերը, որոնք  սպառվում  էին  Բյուզիանդիայի կայսրությունում, Արաբական  խալիֆայությունում, Ոլգյան  Բուլղարների մոտ:

3.Հույն  նշանավոր մատենագիր  Ստրաբոնը  վկայություններ ունի Փոքր Հայքի և Ծոփքի արհեստների մասին:Սոփենն (Ծոփք) գտնվում  էր  միջազգային  առևտրական  ճանապարհների խաչմերուկում:Հայ  արհեստավորները  մասնագիտացել  էին  գրեթե բոլոր արհեստների մեջ, հատկապես  ոսկերչության  և  կաշվեգործության  մեջ:

 Ստրաբոնի վկայության մեջ պաշտպանվում է հին աշխարհի մեծագույն  մայրուղիներից  մեկը 2400 կմ երկարություն ունեցող  արքայական ճանապարհի մասինորը  ձգվում  էր Պարսից  պետության  մայրաքաղաքից  Պերսեպոլսից  մինչև Էգեյան ծով:Այդ  ճանապարհի 330կմ-ը անցնում  էր Հայաստանի հարավ  արևմուտքով:Այդ  ճանապարհի  վրա  գործում էին 15 կայարաններ: Բոլոր  կայարաններում  կային արհեստանոցներ, որտեղ  հայ  արհեստավորները արտադրում  էին  տարբեր  տեսակի  կենցաղային իրեր, զարդեր  և  այլն:

4.Քսենեփոն Հույն  նշանավոր պատմիչը,  իր նշանավոր  <<Անաբասիս>> աշխատության  մեջ  հարուստ  տեղեկություններ  է   պահպանել  Հայաստանի արհեստների  մասինհատկապես  հայ  գինեգործ վարպետների մասին:<<Հայերը  խմում  էին  փրփրուն գինի, տակառների  միջից  և այդ  գինու  երեսին  լողում  էին  գարու  հատիկներ>>:
Հայաստանի  արհեստների մասին  վկայություններ  են արել  բազմաթիվ այլ  հեղինակներ  Արամը,  պատմիչներ  Բարաձորին, Յակուբին, ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը և ուրիշներ:
Հեղինակ` Քոլեջի  2-րդ կուրսի 
Ուսանողուհի՝ Մերի Մարտիրոսյան
Խորհրդատու  Ա. Գալստյան:



Տիգրան  երկրորդ Մեծ

Տիգրան  II-իր
 գահակալությունը:Հայաստանը աշխարհակալ տերություն:Հռոմեացի պատմագիր Տրոդոսի
վկայությամբ Պարթևստանի դեմպատերազմում Մեծ Հայքի պարտության հետևանքով Արտավազդ I-ի   գահաժառանգ եղբորորդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթև Արշակունիների արքունիք:Պատանդության երկարամյա տարիներին Տիգրանը մտերիմ հարաբերություններ հաստատեց Արշակունյաց արքունիքի հետիր դուստր Արիոզատ Ավտոմային կնության տվեց Պարթևաց արքայից արքա Միհրդատ II Մեծին (մոտ 123 87), ուսումնասիրեց պարթևաց կառավարման համակարգըդիվանագիտական փորձըռազմական արվեստըմարտավարությունըբարքերըկենցաղըմեծապես հարստացրեց իր գիտելիքներն ու կենսափորձը:
 Ք.ա. 95 թ., հոր մահից հետոՏիգրան II-ը (Ք. ա, 95-55) որպես փրկագին Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի որոշ տարածքներ («70 Հովիտներ»)՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը: Նրա 40-ամյա գահակալման տարիները նշանավորվեցին Մեծ Հայքի աննախադեպ ռազմաքազաքական, տնտեսական և մշակութային վերելքովհայկական հելլենիստական պետության հեղինակության և միջազգային դերի բարձրացմամբ:
 Հռոմեական և պարթևական գերհզոր տերությունների զավթողական նկրտումներին դիմակայելու և Մեծ Հայքի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմա֊քաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի արքա, երևելի զորավար Միհրդատ VI  Եվպատորի  հետ: Այդ դաշնագրությամբ կողմերը պայմանավորվեցին իրենց ազդեցության ոլորտների և տիրակալության սահմանների ծավալման շուրջ. Միհրդատ VI-ն իր ռազմական գործողությունները և նվաճումները կատարելու էր դեպի արևմուտք, այսինքն Հոոմի դեմ, իսկ Տիգրան II-ը ՝ դեպի հարավ, հարավ արևմուտք և հարավ-արևելք, այսինքն՝ Սելևկյանների և Պարթևաց տերությունների դեմ: Նրանք պարտավորվեցին նաև, որ Կապադովկիայի դեմ համատեղ պատերազմի հաղթական ելքից հետո այդ երկրի տարածքն անցնելու է Պոնտոսի թագավորությանը, իսկ շարժական հարստությունները և քաղաքային բնակչությունը՝ Մեծ Հայքի թագավորությանը: Երկու արքաները պայմանավորվել էին նաև անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց տալ միմյանց: Դաշնադրությունն ամրապնդվեց խնամիական կապերով. Միհրդատ VI-ի 16-ամյա դուստր Կլեոպատրան կնության տրվեց 46-ամյա Տիգրան II -ին:
 Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմակալեց Ծոփքը, տապալեց Արտանես  թագավորին  և այդ հայկական «աշխարհը» վերամիավորեց Մեծ Հայքին: Ք.ա. 93 թհայ-պոնտական միացյալ ուժերը գրավեցին Կապադովկիան, փախուստի մատնեցին Հռոմի դրածո թագավոր Արիոբարզանեսին և այդ երկրամասի գահին բազմեցրին Միհրդատ VI-ի մանկահասակ որդի Արիարաթես VIII-ինՔ .ա. 92 թ. Արիոբարզանեսը Հռոմի օգնությամբ թեև վերականգնեց գահը, սակայն Ք.ա. 91 թ. հայ զորավարներ Միթրասը և Բագաոսը վերստին գրավեցին Կապադովկիան և փախուստի մատնեցին նրան: Ք.ա. 89 թ. Արիոբարզանեսը դարձյալ փորձեց Հռոմի ուժերով վերականգնելգահը, բայց Միհրդատ VI-ը պարտության մատնեց նրանց և ամրապնդեց Արիարաթես VIII-ի իշխանությունը:
 Այդ նույն ժամանակահատվածում Տիգրան II-ը գրավեց Իբերիան և Աղվանքը՝ հյուսիսում ապահովելով թիկունքը, և նախապատրաստվեց Սելևկյանների ու Պարթևստանի դեմ պատերազմների: Տիգրան II-ի փեսա Միհրդատ II Արշակունու մահից (87 թ. ) հետո Տիգրան II -ը 87-85 թթ. Պարթևստանի դեմ հաղթական մարտերում նախ ազատագրեց և Մեծ Հայքին վերամիավորեց Հայոց Միջագետք (Միգդոնիա) և Կորդուք «աշխարհները», ինչպես նաև «70 հովիտներ» կոչվողհողերը, ապա պարթևներին դուրս մղեց Օսրոյենե (Եդեսիա), Ադիաբենե և Ատրպատական երկրամասերից, որոնք հռչակվեցին Մեծ Հայքի դաշնակից փոխարքայություններ: Երբ հայկական զորքերըգրավեցին Պարթևստանի ամառային գահանիստը՝ Եկբատանը, պարթևաց թագավոր Գոտարքը հարկադրված եղավ կնքել հաշտության պայմանագիր, ճանաչեց Տիգրան II-ի նվաճումներըև նրան զիջեց պարթև Արշակունիների «արքայից արքա» տիտղոսը; Այնուհետև Տիգրան II-ի գլխավոր հակառակորդներից մեկը՝ Պարթևստանի թագավորությունը, երկար տարիներ միջազգային ասպարեզում դադարեց վճռական դեր խաղալուց:
 Ք.ա. 88-84 թթ. Հոոմը ներքաշվելով 
Միհրդատ VI-իդեմ աոաջին պատերազմի մեջ՝ չկարողացավ խոչընդոտել Տիգրան II-ի աոաջխադացումը դեպի հարավ-արևմուտք: Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքիհելլենիստական երկրներըհակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության աղղեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան:
 Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվումէր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծովԿովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, դյուրությամբկաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էինհավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին: Հայոց Միջագետքի, Օսրոյենեի և հարակից հարավային շրջանների կուսակալ կարգվեց Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը. որը նստում Էր Մծբին քաղաքում, իսկ Կոմմագենեի. Կիլիկիայի և Հյուսիսային Ասորիքի կուսակալ կարգվեց զորավար Բագադատեսը (Բագարատ), որի նստավայրն էր Անտիոք քադաքը:
 Ք.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել էշինարարական աշխատանքներովհատկապես քաղաքներիհիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաք
Տիգրանակերտը, որի ապարանքների, փողոցներիհրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրանակերտ անվանումով քաղաքներհիմնադրվեցին նաև Արցախում, Ուտիքում և այլուր: Բարեկարգվեցին ճանապարհներն ու առևտրական մայրուղիները, կառուցվեց Արտաշատ ֊Տիգրանակերտ «Արքունի պողոտան»: Խթանելով և հովանավորելով քաղաքների, արհեստների, առևտրի ևհելլենիստական մշակույթի զարգացումը՝ Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրներիհելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված»մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, ՏիգրանակերտումԴամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: Ընդունելով «Աստված» պատվանունը՝ Տիգրան II Մեծը պարտադրեց իր անձի պաշտամունքը:


Հելլենիստական մշակույթը Հայաստանում



Միջերկրական ծովի արևելյան ավազանի և Առաջավոր Ասիայի երկրների պատմական զարգացման մեջ տեղի ունեցած բեկումըորը նշանավորվեց հելլենիզմի ձևավորմամբիր արտահայտություններն ունեցավ նաև Հայաստանում։ Երկիրը գտնվում էր հելլենիստական աշխարհի ոլորտում։ Հայկական պետությունը Արտաշես Ա-իմանավանդ Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի օրոքհելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջացավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականըունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառներում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մթ. IV դարը։ Զգալի թվով քաղաքների հիմնադրումըորն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էրկատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկզբունքների համադրությամբ։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատականտաճարային սյունազարդ շենքերբաղնիքներորոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են ԱրտաշատումՎաղարշապատում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ էիսկ Գառնիի հեթանոսական տաճարըորը կանգնած է բարձր հարթակի վրաչորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներովհելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։ Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։ Պատերի շարվածքում քարերն իրար հետ միացնելու համար օգտագործվեցին մետաղե կապերաղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղախովիսկ սվաղի և այլ նպատակներով օգտագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառնուրդով շաղախը։ Հելլենիստական շըրջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջրմուղի կառուցումը քաղաքներում ու ամրոցներումըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը։ Գառնիումվաղարշապատում և Արտաշատում հայտնաբերված բաղնիքներն ունեն կրկնակի հատակ և տաքացվել են հատակի տակից։ Զրմուղները կառուցվել են կավե խողովակներով։ Շենքերն սկսել են ծածկել կղմինդրով։ Կատարյալ նորույթ էր նաև շենքերի հարդարումը անտիկ բնույթի քանդակներովգունագեղ որմնանկարներով ու խճանկարներով։ Գառնիի բաղնիքի հատակին հայտնաբերված խճանկարը կատարված է հունա-հելլենիստական բովանդակությամբ ու արվեստով։ Քարի բազմերանգ հատիկներով ծովի մակերեսին պատկերված են հունական առասպելաբանության մեջ հայտնի աստվածություններառասպելական արարածներձկներ ու ձկնորսներկազմելով մի հարուստ հորինվածքորն արտահայտում է կյանքի առաջացումը ծովումսերամուսնություն և սերունդների հարատևության կենսահաստատ գաղափարը։ Քանդակագործության բնագավառում երկար պահպանվել են քանդակների կերտման ավանդական կանոններն ու պայմանական ձևերըսակայն դրանք կրել են նաև զգալի փոփոխություններ՝ կապված հայ ժողովրդի կրոնապաշտամունքային պատկերացումների մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Հայկական հեթանոսական աստվածությունները համադրվել են հունականներիԱրամազդը՝ ԶևսիԱնահիտը՝ ԱրտեմիսիՏիրը՝ Ապոլլոնի-ՀելիոսիՎահագնը՝ ՀերկուլեսիՄիհրը՝ ՀեփեստոսիՆանեն՝ ԱթենասիԱստղիկը՝ Աֆրոդիտեի հետ։ Դրսից՝ հունա-հելլենիստական երկրներից բերվեցին այդ աստվածությունների բազմաթիվ արձաններորոնք դրվեցին հայկական տաճարներում։ Մեզ են հասել Արտեմիս-Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխըորը պահվում է Բրիտանական թանգարանումԱֆրոդիտե-Աստղիկի մարմարե արձանըորը գտնվեց Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի ավերակներում։ Հունա-հելլենիստական բնույթի արձաններ պատրաստվել են նաև տեղում՝ Հայաստանում։ Քաղաքները դարձել էին տնտեսական և մշակութային խոշոր կենտրոններորտեղ նշանակալից զարգացում ունեցան արհեստներըառաջացան արհեստային արտադրության նոր ճյուղեր՝ կղմինդրիանտիկ տիպի ջնարակած խեցեղենիապակեղենի արտադրությունը։ Արհեստային արտադրանքիմանավանդ կիրառական արվեստի շատ տեսակներ՝ մետաղիցքարիցկավից և այլ նյութերից պատրաստված առարկաներզարդեր ստացան հելլենիստական կամ անտիկ ժամանակներին բնորոշ ձևավորում։ Առաջացավ արվեստի մի բոլորովին նոր բնագավառ՝ անտիկ բնույթի կավե արձանիկների արտադրությունը՝ կորոպլաստիկան։ Արտաշատում գտնված կավե արձանիկները հելլենիստական բնույթի ենբայց և աչքի են ընկնում տեղական ինքնատիպությամբ։ Հելլենիստական արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան հարստության թագավորների՝ Տիգրան Բ-իԱրտավազդ Բ-ի և նրանց հաջորդների կտրած արծաթե և պղնձե դրամները։ Սեփական գրեր ստեղծելուց առաջ հայերը օգտագործեցին հին աշխարհում տարածված արամեականմանավանդ հունական գրերըծանոթացան հունա-հելլենիստական գիտությանն ու գրականությանը։ Հայաստանում ևսհելլենիստական արվեստի ձևավորման ու զարգացման ընթացքի վրա որոշակի ազդեցություն է ունենում դիցաբանությունը։ Որպես անմիջական-զգայական և զգացմունքային արտացոլումայնըստ էության ու գոյաբանորեն կապված էր արվեստի հետ և ընդգրկում էր իրականության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքի ու գեղագիտական գործունեության ընդգծված տարրեր։ Պահպանված արվեստի գործերի մեծամասնությունը արտացոլում են դիցաբանական գաղափարներկերպարներթեմաներսիմվոլներ։ Բացի դիցաբանությունիցորը ժամանակաշրջանի բանահյուսության կրոնականացված ձևն էրՀայաստանում տարածված է եղել նաև բանահյուսության մի այլ ձևորը կրոնականացված չէ և հայտնի է որպես հին հայկական վեպ՝ «վիպասանք»։ Այդ երկերը ունեն գրականգեղարվեստական պատմագիտական ու իմաստասիրական արժանիքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առաջացման ու ամրապնդմանժամանակաշրջանի կենցաղի մասին։ Այդտեղ պատկերված է ցանկալի թագավորի ու ղեկավարի իդեալը։ Դիցաբանականից դեպի տեսական-տրամաբանական մտածողությունը կատարված անցումով Հայաստանում ձևավորվում ու զարգանում են իմացության տարբեր ճյուղեր։ Այդ ընթացքինբացի բանահյուսությունիցնպաստում են նաև հույն հեղինակների գործերի տարածումըհայ և օտարազգի թափառաշրջիկ մտավորականներըհայ գահակալներն ու պալատականներըուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա քրիստոնեական և աղանդավորական շարժումները։ Հելլենիստական Հայաստանում ավելի զարգացած էին հումանիտար և հասարակական գիտությունները։ Արտաշես Ա թագավորըորն արդյունավետ բարեփոխումներ մտցրեց երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարման ասպարեզումօրենքի ուժ տվեց մի շարք սովորույթների և նորմերիստեղծեց գիտությունների և արվեստների զարգացումն ապահովող պայմաններ։ Նախնիների պաշտամունքի ուժեղացման ճանապարհով Տիգրան Բ Մեծը ավարտին հասցրեց քաղաքական կրոնի կերտման գործը։ Նա Հելլենիստական մշակույթի տարբեր կենտրոններից հրավիրեց գիտնականներպատմաբաններդերասաններ ու պետական գործիչներ։ Հայաստանում Աղոնիս Թամուզ Արագիսանի պաշտամունքում առկա ողբերգության և կատակերգության վերջնական բաժանումը իրականացել է հայկական հելլենիզմի ժամանակաշրջանում։ Տվյալ ընթացքի և հատկապես հայկական հելլենիստական ողբերգության զարգացման վրա ազդել է հունական դասական ողբերգությունը։ Արմավիրի տաճարին կան վիմագիր հատվածներ (մթա. III դարՀեսիոդոսի և Եվրիպիդեսի երկերից։ Մթա. 53 թվականին Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Թատրոն կար նաև Տիգրանակերտ քաղաքում։ Այդ դարաշրջանի հայ ողբերգության երախտավորներից է Արտավազդ Բ թագավորը։ Ուշ հելլենիզմի շրջանում հասարակական մտքի վրա ազդող գահակալներից էր Տրդատ Ա-ն (մթ. I դար), որիցըստ Պլինիոս ԱվագիՆերոն կայսրը շատ բան է սովորել։ Նա պաշտպանել է այն տեսակետըոր պետական իշխանությունը հիմնված է ուժի վրա և չունի բարոյական արդարացում։ Մթ. IT դարի Սոհեմոս-Տիգրան թագավորը Հայաստան է հրավիրել Ցամբլիքոսինորն այնտեղ գրել է «բաբելոնականի» ֆանտաստիկ պատմագրության տիպին պատկանող երկը։ Անիի Արամազդ-Զևս տաճարի քուրմ Ողյումպըորի երկից օգտվել է Մովսես Խորենացիննկարագրել է Երվանդյանների ու Արտաշեսյանների հակամարտությունը և վերջիններիս հաղթանակը։ Մար Աբաս Կատինանհայոց թագավորի պատվերով գրած պատմության մեջհայ ժողովրդի ծագումնաբանությունը լուսաբանում է քաղդեականասորա-բաբելական և հունական աղբյուրների հիման վրա և դիցաբանության մակարդակով։ Նա պաշտպանում է սոցիալական իրականության աստիճանական վերընթաց զարգացման գաղափարը։ Իր գործունեության նախաքրիստոնեական շրջանում Տրդատ Դ (մթ. Ill-IV դարերպաշտպանում է այն տեսակետըոր ենթական պարտավոր է պաշտելու այն աստծունորին երկրպագում է իր տերը։ III-IV դարերում ընդարձակվում է հայ մտավորականների գործունեությունը ՀռոմումԱթենքումԱնտիոքումԱլեքսանդրիայում և մշակութային այլ կենտրոններում։ ճարտասանության և փիլիսոփայության ասպարեզում նշանավոր է Պարույր Հայկազնըորը Աթենքում ուսանել է Հուլիանոս Եդեսացու մոտ և դարձել է նրա դպրոցի ղեկավարը։ Նրան աշակերտել են Բարսեղ ԿեսարացինԳրիգոր ՆազիանզացինՀուլիանոս ՈւրացողըԵվնափիոսըԼիբանիոսը և ուրիշներ։ Լիբանիոսի հայ աշակերտները (մոտ 20) մշակութայինկրթական և քաղաքական աշխատանք են ծավալել Միջին Արևելքում և Կովկասում։ Այդ նեոպլատոնականների տեսակետների քննական վերլուծությունը տվել է Եզնիկ Կողբացին։ Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա էր նաև քրիստոնեական մշակույթի ազդեցությունը։ II-III դարերում նկատելի են վաղ ջատագովությանը և հակագնոստիցիզմին բնորոշ մի շարք դրույթներ ու գաղափարներ։ Բարդածան Եդեսացինորն ըստ Հիպոլիտի հայ էհայոց պատմությանը նվիրված և «ճակատագրի կամ Երկրների օրենքների մասին» երկասիրության հեղինակըՀայաստանում ստեղծել է իր անունով աղանդը (բարդածանականությունը), որն ունեցել է հակամարկիոնական և հակաճգնավորական ուղղվածություն։ Այդ աղանդըկապված լինելով նեոպլատոնական փիլիսոփայության հետորոշ դեր է խաղացել իմաստասիրական այդ դպրոցի տարածման գործում։ Բնագիտական միտքը հելլենիստական Հայաստանում ունեցել է երկու հիմնական ուղղություն՝ մոգական և կիրառական։ Առաջինը կապված է եղել առավելաբար աստղաբաշխության ու թվերի տեսության հետիսկ երկրորդը՝ գործնական բժշկությանդեղաբանությանկառուցողական մաթեմատիկայիֆիզիկայի և ռազմավարության հետ։ Հայաստանում Հելլենիստական մշակույթը ակնառու հաջողություններ ունեցավ։ Հին Հայաստանի մշակույթը կապվեց հին աշխարհի երկրների մշակույթների հետյուրացրեց նրանց նվաճումները և ընթացավ զարգացման այդ դարաշրջանին բնորոշ ուղիներով։ Հայ ժողովուրդը կերտեց հելլենիստական կամ անտիկ բնույթի իր սեփականինքնատիպբարձր զարգացած մշակույթը և կանգնեց հին աշխարհի առաջավոր ժողովուրդների շարքում։

Հայկական դիցաբանություն


Համաշխարհային դիցաբանության մեջ ուրույն տեղ ունի նաև հայկական դիցաբանությունը։ Դարեր գոյատևած հայկական դիցաբանությունը իր կնիքն է թողել մարդկանց մտածողությանաշխարհայացքի ձևավորման վրա։ Այդ իսկ պատճառով հայերի դիցաբանական ըմբռնումները գոյատևել են նաև քրիստոնեության շրջանում։ Բացառիկ արժևք ունեն հայկական դիցաբանությանը վերաբերող այն կցկտուր տեղեկություններըորոնք պահպանվել են ԱգաթանգեղոսիՄովսես ԽորենացուԶենոբ ԳլակիՓավստոս Բուզանդի և ուրիշ հայ ու օտար (ՄտրաբոնՊլուտարքոսմտածողների ու պատմիչների աշխատություններում։ Հայերի կոսմոգոնիականդիցաբանական հնագույն պատկերացումների մասին գաղափար է տալիս նաև «Սասունցի Դավիթ» էպոսը։ Ըստ Մ Աբեղյանի և Հ ՕրբելուԾովինարիՍանասարիՔուռկիկ ՋալալիիՄեծ ու Փոքր Մհերների և Դավթի կերպարներում առկա ևն կոսմոգոնիական տարրերնրանք երկնային երևույթներիամպրոպի (կայծակիաստվածության տարբեր մարմնավորումներն են։ 19-րդ դարից սկսվել է հայկական դիցաբանության ուսումնասիրությունը (Ղ ԻնճիճյանՄ ԹաղիադյանՂ ԱլիշանՄ ԷմինԿ ԿոստանյանՏ ԳելցերԱ ԿարիերՖ Վինդեշման և ուրիշներ)։ Մ էմինըհետագայում նաև Գ ՂափանցյանըՄ Աբեղյանը ն այլ մտածողներ հայկական դիցաբանության ծագումն ու զարգացումը բացատրել են բուն Հայաստանի և Առաջավոր Ասիայի ժողովուրդների հոգևոր մշակույթի և դիցաբանական ըմբռնումների զարգացման ընդհանուր օրինաչափությամբ։
Նպաստող հանգամանքներ
Համահայկական դիցաբանությյան սաղմնավորման ու ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել նախնադարյան Հայաստանի հավատալիքներն ու պաշտամունքը՝ մայրական տոհմական համայնքի ժամանակներում ձևավորված տոտեմիզմն ու ոգեպաշտությունըբնապաշտությունն ու կախարդանքըկրոնադիցաբանական բնույթի գաղափարնևրը։ Նախնադարյան մի շարք ժայռապատկերներում խորհրդանշված են մարդկանց աշխարհըմբռնումները՝ արտահայտված մարդակերպ աստվածներիզանազան երևակայական ու իրական կեդանիների և նշանների ձևով։ ժայռապատկերներում արտաևայտված դիցաբանական-կոսմոգոնիական բնույթի գաղափարները զարգացել են հայկական դիցաբանության մեջ։ Իսկ Առաջավոր Ասիայում և Եգեյան երկրնևրում տարածված մայրաստվածության գաղափարը առավել զարգացում է ապրևլ հայկական ամենասիրված դիցուհու՝ Անահիտի պաշտամունքում։ Հայաստանի հնագույն ժամանակներին են վերաբերում նաև ձկնակերպ քարակոթողները՝ «Վիշապները», որոնք արտահայտել են կամ ջրի ու ոռոգման (գուցե նաև հողագործության ու պտղաբերությանգաղափարկամըստ Մ Աբեղյանինվիրված են եղել ջրի աստվածությանը՝ Աստղիկ դիցուհուն։
Ուրարտական դիցաբանություն
Նախնադարյան կրոնական հավատալիքներըպաշտամունքն ու դիցաբանական ըմբռնումների զարգացումը նպաստել են ուրարտական սեփական դիցաբանի ու մարդակերպ աստվածների պաշտամունքի ձևավորմանը։ Գերագույն աստված Խալդիի գլխավորությամբ Թեյշեբա և Շիվինի աստվածները կազմել են ուրարտական դիցաբանի գերագույն աստվածների եռյակը։ Արձանագրություններում հիշատակվում է նաև այլ աստվածների (աստվածուհիներիմասին։ Կրոնապաշտամունքային և դիցաբանական այսպիսի ավանդույթների և հայ ժողովրդի կազմավորմաև ու հայ պետականության առաջացման պայմաններում աստիճանաբար ձևավորվել է հայկական դիցաբանըծնվել է առասպելական պատկերացումը ցեղային և վաղ հայկական աստվածների՝ ՀայկիԱրայիՎահագնիՏորք Անգեղի մասին։ Հայկը ձեռք է բերել նույնիսկ կոսմոգոնիական հատկություններնույնացվել Օրիոն համաստեղությանը (Հայկ-Օրիոն)։ Աքեմենյան տիրապետության ընթացքում հայկական դիցաբանը մասամբ ենթարկվել է իրանականի ազդեցությանը։ Հետագա էվոլյուցիայի ընթացքում (մթա մոտ 4-րդ դարի վերջ-3-րդ դարհայկական դիցաբանուրյունն ավելի է ամբողականացել և համակարգվելիսկ դիցաբանի աստվածևերը (ԱրամազդԱնաևիտԱստղիկՎահագնՄիհրՆանեՏիրմիավորվել են ազգակցական ընդհանուր կապերով ն նվիրապետության ուրույն սկզբունքով։
Հայկական դիցաբանության աստվածները
Հայկական սատկածներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն տեղև ու դերըմարմնավորել բնության և հասարակության այս կամ այն երևույթը։ Այսպեսեթե Արամազդը հայկական դիցաբանի գերագույն աստվածն է» աստվածների (ԱնահիտիՆանեիՄիհրիհայրըերկնքի և երկրի արարիչըլիությունբարություն ու արիություն պարգնողըապա Անահիտը արգասավորության և պտղաբերությաև աստվածուհին է,- <... փառք ազգիս մերոյ և կեցուցիչզոր և թագաւորք ամևնայն պատուեն,․․․ որ է մայր ամենայն զգաստութեանցբարերար ամենայն մարդկան բնութեան․․․» (ԱգաթանգեղոսՊատմութիւն ՀայոցՏփխիս, 1909, էջ 31), Վահագնը աստվածն է ամպի և ամպրոպի (կայծակի), Տիրը՝ գրի ու դպրության։ Որոշ ուսումնասիրողներ հիշատակում են նաև Ամանորի՝ Նոր տարվա աստծոասորական ծագում ունեցող Բարշամի և անհայտ ծագմամբանորոշ նշանակությամբ աստվածների՝ Գիսանեի ն Դեմետրի մասին։ Հելլենական մշակույթի տարածման և դրա հետ ուևեցած փոխազդեցության շնորհիվ հայկական դիցաբանը հելլենացվել է հայոց թագավոր Արտաշեսը Ասիայից և Հելլադայից Հայաստան է ուղարկել Արևելքի , ՀերակլեսիԱպոլլոնիԴիոսի (Զևսի), Արեսի և հունական այլ աստվածների արձաններ։ Կատարվել է հելլեն և հայկական աստվածների համադրում։ Արամազդը նույնացվել է հուն ԶևսինԱնահիտը՝ ԱրտեմիսինՄիհրը՝ ՀեփեստոսինՎահագնը Հերակլեսին (նաև Ապոլլոևին), Աստղիկը՝ Աֆրոդիտեին։ Հունական աստվածների արձանները տեղադրվել են հայկական համապատասխան աստվածներին նվիրված մեհյաններում (Զևսի արձանը կանգնեցվել է Անի ամրոցումԱրտեմիսինը՝ Երիզայոլմ և այլն)։ Սակայն հայկական և հունական աստվածներն իրենց դերով ու նշանակությամբ չէին կարող կատարելապես նույնացվել և չնույնացվեցին։ Հայկական աստվածներն իրենց զարգացման ընթացքում ձեռք էին բևրել ազգայինպաշտամունքային յուրօրինակ ու ինքնուրույն հատկանիշներ։ Հեթանոս հայերն աստվածներին նվիրել եև հատուկ տոներնրանց համար կառուցել տաճարներզոհաբերել կենդանիներ։ Նրանց անուններով են կոչվել որոշ տեղանուններ և հայկական հեթաևոսական տոմարի ամիսներ ու օրեր (6-րդ ամիսը կոչվել է Արաօրերից 8-րդը՝ Միհր, 15-րդը՝ Արամազդ, 19-րդը՝ Անահիտ և այլն)։ Հայաստանումքրիստոնեության տարածման շրջանումդիցաբանության հոգևոր և նյութական արժեքները ոչնչացվել են։ Այդ պատճառով հայկական աստվածներին նվիրված արձանները և քանդակներընրանց պատկանող այլ արժեքներ (բացի Անահիտին վերագրվող պղնձաձույլ արձանի գլխից և նրա պատկերով հելլենիստական շրջանի մի մեդալիոնից), ինչպես նաև տաճարներըբագինները (բացի Գաոնիի վերականգնած ևեթանոսական տաճարիորը հավանաբար նվիրված է եղել Միհրինչեն պահպանվել։ Այսպիսի պայմաններում մեծ նշանակություն է ստանում համեմատական մոտեցումը։ Ուսումնասիրողնեբի կարծիքով Կոմագենեի Նեմրութ լեռան սրբաանդրիները և աստվածների արձաններըորոնք պահպանվել ենկարող են գաղափար տալ հայկական սրբատեղիների և սատկածների մասին։ ԱյսպեսԿոմմագենեի՝ գլխավոր աստվածը՝ Օրոմազդը (հայկ Արամագդը), Համադրված է հունական ԶևսինԱրտագենսը (հայկական Վահագնը)՝ Հերակլեսին։ Հայկական առասպելներումզրույցներում և գրավոր աղբյուրներում բացի անձնավորվածմարդակերպ ասէովածներից հիշատակվում ևն նաև զանազան մտացածիներևակայական էակներ՝ հրեշներ (ՎիշապՇահպետՇուտիկՊայՊարիկՏուշկապարիկ), բանական և հոգեղեն էակներչար ու բարի ոգիներ (ՀարալեզՔաջՀավերժահարսԹուխսԽաժակԱլԱռնակ), որոնք անշուշտ մտել են հայկական դիցաբանական ըմբռնումների մեջ։

Կիլիկիայի հայկական իշխանություն




Կիլիկիայի հայկական իշխանություն (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։
Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկասակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերիցորոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էրիսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսըորը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերելԽաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէոր նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակկաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։

Պատմություն

Իշխանապետության հիմնադրումը և հզորացումը
Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնադրումը Կիլիկիայում արդյունք էրԿիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռությանինչպես նաև քաղաքականտնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով։ 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենըամրացավ ԲարձրբերդԿոպիտառ և Կոռոմզոլ բերդերումհամառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա (1080-1095)։ Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100)։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։ 1098-1099 թվականներին Կիլիկիայի իշխանը օգնել էր խաչակիր ասպետներին՝ ԵդեսիայիԱնտիոքի և Երուսաղեմի գրավման ժամանակորի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով։ Կոստանդին Ա-ն դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինինփոխօգնության դաշինք կնքեց նրա հետ։ Ռուբեն Ա-ի և Կոստանդին Ա-ի աճյուններն ամփոփված են Կաստալոնի վանքում։
1100 թվականին իշխանությունը ժառանգում է Կոստանդինի որդի Թորոս Ա-ն (1100-1129)։ 1104 թվականին նա պարտության մաանեց բյուգանդական զորքերինաատագրեց Սիս և Անազարբա քաղաքներըիր իշխանապետությանը միացրեց հայաբնակ դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ 1107 թվականին Թորոս Ա-ն հայ իշխանԳող Վասիլի (Վասիլ Կամսարականաջակցությամբ Բերդուս բերդաքաղաքի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերր և ամրապնդեց երկրի հյուսիսային սահմանները։ Թորոսը ևս իր դստերը (Արտակնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին II-ին և դաշնակցեց նրա հետ՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ 1111 թվականին Թորոս Ա-ն մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որդիներինորոնք սպանել էին Գագիկ Բ արքայինբռնագրավեց նրանց կալվածքները և Կիզիստրա բերդը։ Նա Անագարբա քաղաքում կառուցեց ապարանքներ և սուրբ Զորավարաց եկեղեցին։ Սսի մոտ հիմնեցԴրազարկի և Մաշկևորի վանքերը, որոնք դարձան մշակույթի և ուսման խոշոր կենտրոններ։ Թորոս Ա-ի աճյունն ամփոփվեց Դ՚րազարկի վանքում, որն այնուհետե դարձավ Ռուբինյանների տոհմական դամբարանը։
Թորոս Ա-ին հաջորդեց կրտսեր եղրայրը՝ Լևոն Ա-ն (1129-1137)։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի և խաչակիրների միջև եղած հակասություններընա առանձին֊-առանձին ջախջախեց նրանց և արտաքսեց երկրից։ 1132 թվականին Լևոն Ա-ն բյուգանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները՝ ՄամեստիաԱդանաՏարսոն և այլ քաղաքներով։ 1135-1136 թվականներին նա իր քրոջորդու՝ Եդեսիայի կառավարիչ Ջոսլինի և Հալեպի Զանգի ամիրայի դաշնակցությամբ հաղթական կռիվներ մղեց Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության դեմընդլայնեց հայկական իշխանապետության սահմանները դեպի հարավ-արևելք։ Զարգացնելով իր ռազմական հաջոզություններր՝ Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիան լիովին ազատագրեց բյուզանդացիներիցհասավ քարուտ Կիլիկիա և պաշարեց Սելևկիա բերդաքաղաքը։ Բյուզանդական կայսրությունը զրկվեց ոչ միայն Կիլիկիայում ունեցած իր տիրույթներից, այլև ցամաքային ուղիով Ասորիքին կապվելու հնարավորությունից։

Բյուզանդական արշավանքները
1137 թվականին գարնանը Բյուզանդիայի կայսր Հովհաննես II Կոմնենոսը Հայոց իշխանապետությունը կործանելու և արևելքում կորցրած տիրույթներր վերանվաճելու ծրագրով ներխուժեց Կիլիկիա։ Հայկական զորքերը Լևոն Ա-ի գլխավորությամբ հարկադրված եղան դադարեցնել Սելևկիայի պաշարումը, ամրանալ Վահկա բերդում և Անազարբա քաղաքում, համառ մարտեր մղել թշնամու գերակշիռ ուժերի դեմ։ 35-օրյա հերոսական պաշտպանությունից հետո Լևոն Ա-ն ճեղքեց թշնամու պաշարման օղակը և դուրս եկավ Անարզաբայից, բայց շուտով րնկավ նոր շրջապատման մեջ և անձնատուր եղավ։ կայսրը նրան, կնոջը, նաև Ռուբեն և Թորոս որդիներին շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Լևոն I-ի մյուս երկու որդիները՝ Ստեփանեն և Մլեհը զերծ մնացին գերևարումից, քանի որ ապաստանել էին իրենց ազգականի՝ Եդեսիայի կոմս Ջոսլին II-ի մոտ։
Բյուզանդական զորքերն այնուհետև համառ կռիվներից հետո գրավեցին նաև Վահկա բերդը, որի պաշտպանությունը գլխավորում էր Կոստանդին սպարապետը։ 1137թվականին րնթացքում Բյուզանդիան լիովին ռազմակալեց Կիլիկյան Հայաստանը, որի քաղաքներում և բերդերում զետեղեց 20 հազար զինվոր։ 1138 թվականին Լեռնային Կիլիկիայի մի զգալի հատվածր զավթեցին Դանիշմանյան թուրքերը, իսկ 1140 թվականին` Իկոնիայի սուլթանությունը։
1139 թվականին Կոստանդնուսլոլսում խոշտանգումներից մահացավ Ռուբենը, իսկ 1141 թվականին վախճանվեց նաև Լևոն Ա-ն։ Նրա մյուս որդուն՝ Թորոսին, հաջողվեց փախչել գերությունից և 1145 թվականին ժամանել Կիլիկիա ու հռչակվել Հայոց իշխան (1145-1169)։ Նա աստիճանաբար իր շուրջը համախմբեց հայրենասեր ուժերին և եղբայրներ Ատեփանեի ու Մլեհի եռանդուն համագործակցությամբ ձեռնամուխ եղավ Կիլիկյան Հայաստանի ազատագրմանը։ Ազատագրական մարտերը ծավալվեցին հատկապես 1147-1148 թվականներին, երբ արդեն սկսվել էր Խաչակրաց երկրորդ արշավանքը, իսկ Բյուզանդիան, զբաղված լինելով Սիցիլիայի նորմանների և սերբերի դեմ պատերազմներով, չէր կարող նոր ուժեր կենտրոնացնել Թորոս Բ-ի դեմ։ 1147-1151 թվականներին սելջուկյան թուրքերի և բյուզանդացիների դեմ ձեռնարկած մարտերում հայկական զորքերն ազատագրեցին Կիլիկիայի Լեռնային և Դաշտային մասերը, լայնածավալ մի շարք ուրիշ տարածքներ՝ ԱմուտաՎահկաՍիմանկլա,Առյուծբերդ, Անազարբա, Մամեստիա, Թիլ Համտուն բերդերով ու քաղաքներով հանդերձ, ձերբակալեցին Կիլիկիայում բյուզանդացի կառավարիչ նշանակված Թովմաս դքսին։
1151 թվականին աշնանը խոշոր ուժերով Կիլիկիա ներխուժեց Անդրոնիկոս Կոմնենոսը։ Նա 12 հազարանոց զորաբանակով պաշարեց Մամեստիա բերղաքաղաքր, որտեղ պաշտպանական դիրքեր էին գրավել հայկական զորքերր՝ Թորոս Բ-ի գլխավորությամբ։ Անդրոնիկոս Կոմնենոսի զորքերին միացել էին նաև բյուզանդամետ մի շարք հայ իշխաններ՝ Լամբրոնի տեր Օշին Հեթումյանը, Պապեռոնի տեր Սմբատ Հեթումյանր, Բարձրբերդի տեր Վասիլը և նրա եղբայրը՝ Պառականի տեր Տիգրանը, ինչպես նաև Ասկուռասի տեր Նաթանիլյանը։ Չնայած բյուզանզական ուժերի գերազանցությանը՝ Թորոս Բ-ը վաղ լուսաբացին, հորդառատ անձրևի ժամանակ, անսպասելիորեն դուրս եկավ բերդաքաղաքից և ուժգին գրոհով հարվածելով՝ Խուճապի մատնևց թշնամուն ու ջախջախեց նրան։ Անդրոնիկոս Կոմնենոսը լքեց մարտադաշտը և ճողոպրեց Անտիոք։ Մամեստիայի ճակատամարտում բյուզանգացիները կորցրին երեք հազար մարտիկ, գերի ընկան մեծաթիվ զինվորներ ու զորահրամանատարներ, որոնք զինաթափվեցին և ազատ արձակվեցին ղրամական խոշոր փրկագնով։ Մարտադաշտում սպանվեց Պապեռոնի տեր Ամբատը, գերևարված մյուս հայ իշխանները նույնպես ազատվեցին դրամական փրկագին վճարելով և Լամբրոնի տեր Օշինի Հեթում որդուն պատանդ թողնելով։
1153-1154 թվականներին Թորոս Բ-ն հակահարված հասցրեց Բյուզանդիայի դրդմամբ Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթան Մասուդի զորքերին։ Իսկ Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեն, Տաճարական խաչակիր ասպետների զինակցությամբ, Ասորվոց դրունք լեռնանցքում շրջապատեց և գլխովին ոչնչացրեց սելջուկյան զորապետ Յաղուբի զորախումբը։ 1155 թվականին Իկոնիայի նոր սուլթան Կիլիջ Արսլան II-ր հարկադրված եղավ դադարեցնել հակամարտություններր և Թորոս Բ-ի հետ կնքել հաշտության պայմանագիր։
1158 թվականին աշնանր բյուգանդական 50 հազարանոց զորաբանակը` Մանուել Կոմնենոս կայսեր գլխավորությամբ, ռազմակալեց Դաշտային Կիլիկիան։ Խուսափելով թշնամու գերակշիռ ուժերի դեմ բաց ճակատամարտից՝ Թորոս Բ-ի գորքերր դիրքավորվեցին Կիլիկյան Տավրոսի դժվարամատույց լեոնաբազուկներում։ Բայց շուտով Երուսաղեմի թագավոր Բոլդուին III-ի միջնորդությամբ կայսրը հաշտվեց Թորոս Բ-ի հետ, ճանաչեց նրա ինքնիշխանությունր։
1162 թվականին Բյուզանդական կայսրությունը վերստին զավթեց Դաշտային Կիլիկիան և այնտեղ կառավարիչ նշանակեց Անդրոնիկոս Ֆերրենոսին։ Նա խաբեությամբ Ստեփանեին հրավիրեց Համուս բերդը և սպանեց։ Թորոս Բ-ն և Մլեհը Դաշտային Կիլիկիան ազատագրելու և իրենց եղբոր վրեժբ լուծելու վճռականությամբ դիմեցին հակահարձակման, ջախջախեցին բյուզանդացիներին և ետ գրավեցին Տարսոն քաղաքից մինչև Թիլ Համդուն րնկած տարածքները։
1165 թվականին Թորոս Բ-ն բյուզանդացիներին դուրս մղեց ամբողջ Քարուտ Կիլիկիայից և սահմանակից Իսավրիա երկրամասից։ Այնուհետև նա պաշարեց Լամբրոն բերդը և փորձեց ընկճել վերստին րմբոստացած Օշին իշխանին։ Ներսես Շնորհալու միջնորդությամբ շուտով կոդմերը հաշտվեցին՝ Օշինի հնազանդության պայմանով։ Նույն թվականին Թորոս Բ-ի դեմ րմբոստացավ Մլեհը, որը դժգոհ էր եղբոր վարած արտաքին քաղաքականությունից։ Այդ պատճառով Թորոս Բ-ը Մլեհին նախ բանտարկեց, ապա արտաքսեց երկրից։ Մլեհը ռազմական ծառայության մտավ Մոսուլի և Հալեպի աթաբեկ Նուր ալ-Դինի զորաբանակում՝ փոխարենն ավատ ստանալով Կիլիկիային հարավ-արևելքից սահմանակից Կուրիս բերդաքաղաքր՝ համանուն գավառով։
1166-1167 թվականներին Թորոս Բ-ը հաջողությամբ ետ մղեց Բյուզանդիայի նոր հարձակումներր, խափանեց նրա զավթողական փորձերը և ամրապնղեց Հայոց իշխանապետության սահմանները։ 1168 թվականին նա մտավ վանք և դարձավ կրոնավոր, իսկ գահը Թովմաս պայլի խնամակալությամբ թողեց իր անչափահաս որդի Ռուբեն Բ-ին (1168-1169)։ Նույն թվականին վախճանվեց Թորոս Բ-ն, որի աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքի տոհմական գերեզմանոցում։

Իշխանության հզորացում
1169 թվականին հայրենիքից արտաքսված Մլեհր Նուր ադ-Դինի ռազմական օգնությամբ ներխուժեց Կիլիկիա և բռնատիրեց հայոց Մեծ իշխանի գահը։ Թովմաս պայլր Ռուբենին ուղարկեց Հռոմկլա՝ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ։ 1170 թվականին Ռուբեն II-ը մահացավ կասկածելի հանգամանքներում։
Մլեհ Ռուբինյանը (1169-1175) որդեգրեց կենտրոնախույս ուժերին և իր քաղաքական հակառակորդներին սանձելու, բարձրաստիճան հոգևորականության իրավունքներն ու արւոոնություններր սահմանափակելու, վանքերում կուտակված մեծաքանակ հարստություններր հօգուտ պետական գանձարանի բռնագրավելու և կենտրոնական իչխանությունր հզորացնելու քաղաքականություն։ Նա կտրուկ փոխեց նաև իր նախորդների վարած արտաքին քաղաքականության ավանդական շավիղր. Նուր ադ-Դինի դաշնակցությամբ իր զենքն ուղղեց բյուզանդացիների և խաչակրաց իշխանությունների դեմ։ 1170 և 1173 թվականներին Մլեհը պարտության մատնեց բյուգանդական զորքերին, կանխեց Դաշտային Կիլիկիայի նկատմամբ Կոնստանդին Կւսլամանոս զորավարի ոտնձգությունները, րնդլայնեց և ամրապնդեց Հայոց Մեծ իշխանապետության սահմանները։ Սակայն դաշնակից Նուր ադ-Դինի մահից մեկ տարի անց` 1175 թվականին, Մլեհի ներքին և արտաքին քաղաքականությունից դժգոհ իշխանները պաատական դավադրությամբ սպանեցին նրան։

Հայոց բերդատեր իշխանների խորհրդի որոշմամբ Մլեհին հաջորդեց նրա Ստեփանեի եղբոր ավագ որդին՝ 30-ամյա Ռուբեն III-ը (1175-1187)։ Ստեփանեի կինր՝ Հեթումյան իշխան Սմբատ Պապեռոնցու դուստր Ռիթան, ամուսնու եղեռնական մահից (1162) հետո իր որդիներ Ռուբենի և Լևոնի հետ 13 տարի ապրեց եղբոր՝ Բակուրանի ապարանքում։ Վերջինիս ուղեկցությամբ Ռուբեն III-ը Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում ճոխ հանդիսավորությամբ օծվեց Հայոց Մեծ իշխան։ Ռուբեն III-ը նախ պատժեց իր հորեղբոր դահիճներին և Մլեհի աճյունն ամփոփեց նրա հիմնած Մեծքար վանքում, իսկ Մլեհի այրիացած կնոջը, որն ապաստանել էր իր եղբոր՝ կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի մոտ, շնորհեց երեք բերդ ու արժանացրեց պատիվների։
Ռուբեն III-ի գահակալման սկղբնական տարիներին վերստին սրվեցին շրջակա իսլամադավան պետությունների և Կիլիկյան Հայաստանի թշնամական հարաբերությունները։ Օգտվելով իրավիճակից' բյուգանդական զորքերր գրավեցին Մամեստիա, Ադանա և Տարսոն քաղաքները, ոազմակալեցին Դաշտային Կիլիկիան, որտեղ Մանուիլ I կայսրը կառավարիչ-դուքս նշանակեց իր ազգական Իսահակ Կոմնենոսին։ Սակայն շուտով Ռուբեն III-y ջախջախեց բյուգանդական նվաճողներին, ազատագրեց Դաշտային Կիլիկիան, գերևարեց և բանտարկեց Կոմնենոսին;
Մինչև 1180 թվականին Ռուբեն III-ը վերացրեց բյուգանդական կայսրության վերջին հենակետները Կիլիկիայում, Ալեքսանդրետի ծովածոցից մինչև Սելևկիա գետր ձգվող ծովեզերքը մաքրեց օտար նվաճողներից, որով իր հաղթական ավարտին հասավ Կիլիկիայի հայերի շուրւ 100-ամյա ազատագրական պայքարը Բյուզանդիայի դեմ։

1181 թվականին Երուսաղեմի թագավոր Բոլդուին IV-ի հետ Ռուբեն III-ը կնքեց ոազմա ֊քաղաքական դաշինք, որն ամրապնդվեց Ռուբեն III-ի և խաչակրաց բարձրաստիճան իշխան Հեմֆրի III-ի դուստր Իզաբելի ամուսնությամբ։ Փորձելով րնկճել վերստին րմբոստացած Հեթում իշխանին՝ Ռուբեն III-ր Լամբրոն բերդը ենթարկեց երկարատև պաշարման ( 1182-1185)։ Հեթումի դրդմամբ 1185 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ր բարեկամություն հաստատելու պատրվակով Ռուբեն III-ին հրավիրեց Անտիոք, նենգորեն ձերբակալեց նրան, ապա խոշոր ուժերով փորձեց նվաճել Կիլիկյան Հայաստանի հարավարևելյան հողերն ու բերդերը։ Սակայն Ռուբեն III-ի կրտսեր եղբայրր՝ Հայոց զորքերի սպարապետ Լևոնը, Թիլ Համդուն բերդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախեց ներխուժողներին և Բոհեմունդ III-ին հարկադրեց բանակցություններ սկսել Ռուբեն III-ին փրկազնելու պայմանների շուրջ։ Ռուբեն III-ը բանտարկությունից ազատվեց Անտիոքի դքսությանը Սարվանդիքար, Թիլ Համդուն և ճկեր սահմանային բերդերի զինման գնով։ Բայց Ռուբեն III-ի՝ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Լևոնը ետ գրավեց ոչ միայն վերոհիշյալ բերդերը, այլև Ամանոսյան լեռնաշղթայի հարավային ստորոտին տարածվող Հռոսոս (Աբասուս) գավառը ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պադրաս (Գաստոն) բերդր։ Ռուբեն III-ը, չունենալով արու զավակ, 1187 թվականին մայիսի 6-ին Հայոց Մեծ իշխանի գահր փոխանցեց եղբորը՝ 40-ամյա Լևոնին, ինքր դարձավ կրոնավոր, բայց նույն թվականին էլ մահացավ և թաղվեց Դրազարկի վանքի տոհմական գերեզմանոցում Կիլիկյան Հայաստանը իշխանապետության ժամանակաշրջանում։

Комментариев нет:

Отправить комментарий