Մարդու Անատոմիա


Աղեստամոքսային տրակտի անատոմիա  ֆիզիոլոգիական
առանձնահատկությունները  երեխաների  շրջանում:
Ընդհանուր  մորֆոլոգիական առանձնահատկությունները:

1.Աղեստամոքսային  տրակտի օրգանների  լորձաթաղանթները  բարակ  է  և նուրբ, համեմատաբար  չոր  է  և  հեշտ  վնասվող:
2.Ենթալորձային  շերտը  կազմված  է հիմնականում  փուխր  բջջանցքից, առատ  անոթավորված:
3.Մկանային  և  էլաստիկ  հյուսվածքները  թերի  են  զարգացած:
Կերակրափողը  ձագարաձև  է : Նորածնի  կերակրափողի  երկարությունը  կազմում  է  10 սմ է, տրամագիծը  7-8մմ:
Ստամոքսը: Նորածնի  ստամոքսն  ունի  հորիզոնական  դիրք, ծավալը  մոտ  30-35մլ  է,  1  տարեկանից  ուղղաձիգ  դիրքի  է, ծավալը  250-300մլ, 8 տարեկանում ` 1000մլ:
Ենթաստամոքսային  գեղձը: Նորածնի  ենթաստամոքսային  գեղձը փոքր  է  (5-6սմ,տեղակայված  է  X  կրծքային-I  գոտկային  ողի  շրջանում:
Լյարդը: Համեմատաբար  մեծ  է , կազմում է  նորածինների  մարմնի զանգվածի  4-6%-ըիսկ  մեծահասակների  օրգանիզմում` 2-3%-ը:
Աղիքները. սկսվում են ստամոքսի պիլորուսիցվերջանում   հետանցքով:Բարակ  աղիքը  բաժանվում   է` 12 մատնայաաղեճ  աղիքի, զստաղիքի, հաստ աղիքը` կույրժապավենաձև  և ուղիղ  աղիքի:Աղիքների  հիմնական  ֆունկցիաներն  են.`մարսողականներծծմանպատնեշային, շարժողական:Ի  տարբերություն  մեծահասակների` երեխաների  մոտ  լավ  է  արտահայտված  ներծծման  ֆունկցիան:

Մարսողության  պրոցեսը  սկսվում  է  բերանի խոռոչում և ստամոքսում, շարունակում բարակ  աղիքներում` լեղու  և  ենթաստամոքսային  գեղձի հյութերի մասնակցությամբ  և  աղիքների  հյութի  միջոցով:Նորածնի աղիքներում  հյութում  առկա  են նույն ֆերմենտները, ինչ մեծահասակների օրգանիզմում:


Վիտամիններ
A վիտամին, կամ Ռետինոլ, ճարպալույծ վիտամին է, մաքուր վիճակում անկայուն է, և հանդիպում է միայն կենդանական ծագում ունեցող մթերքներում. այդ իսկ պատճառով նրա յուրացման համար մարսողական տրակտում պահանջվում են նաև ճարպեր, ինչպես նաև հանքային աղեր։

Մարդու օրգանիզմում A վիտամինի պաշարները մնում են երկար։
Գոյություն ունի A վիտամինի 2 ձև.
A վիտամինռետինոլ

A նախավիտամին - կարոտին

A նախավիտամինը՝ կարոտինը դեղնանարնջագույն պիգմենտ է կարոտինոիդների խմբից, որը մարդու օրգանիզմում վերածվում է ռետինոլի, այդ իսկ պատճառով նրան կարելի է համարել A վիտամինի բուսական տեսակը և նախավիտամինը։

A վիտամինն ունի բաց դեղին գույն, որը պայմանավորված է բուսական, կարմիր β-կարոտին պիգմենտով։

Հայտնաբերվել է 1913 թվականին երկու գիտնականների խմբերի կողմից (Մակ-Կոլլուտ - Դեվիս և Օսբորն)։ Սա դարձավ առաջին հայտնաբերված վիտամինը, ուստի նրան տվեցին լատինական այբուբենի առաջին՝ A տառի անունը։
Ֆունկցիաները
A վիտամինը մասնակցում է օքսիդավերականգնման ռեակցիաներին, սպիտակուցների սինթեզի կարգավորմանը, խթանում է նորմալ նյութափոխանակությանը, բջջային և միջբջջային մեմբրանների նորմալ ֆունկցիաներին, մեծ դեր է խաղում ոսկրերի և ատամների ձևավորմանը, ինչպես նաև ճարպային ավելցուկների քայքայմանը (օգտագործմանը), անհրաժեշտ է նոր բջիջների առաջացման և նրանց աճի համար, դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։

A վիտամինն աջակցում է գիշերային տեսողությանը՝ ռոդոպսին պիգմենտի շնորհիվ, որը ընդունակ է բռնել (տեսնել) մինիմալ, չնչին լույսը, որը շատ կարևոր է գիշերային տեսողության համար և հենց A վիտամինի (մասնավորապես ռոդոպսինի) բացակայության կամ զգալի պակասի ժամանակ է առաջանում հավկուրություն։

Այն նաև նպաստում է աչքի խոնավացմանը, հատկապես անկյուններում, պաշտպանելով դրանց չորացումից և ցանցաթաղանթի հետագա վնասումներից։
A վիտամինն անհրաժեշտ է նաև իմունային համակարգի նորմալ գործունեությանը և հանդիսանում է ինֆեկցիաների դեմ պայքարի պրոցեսի անբաժանելի մի մաս։

Ռետինոլի ընդունումը մեծացնում է լորձաթաղանթի պատնեշային ֆունկցիան, բարձրացնում է լեյկոցիտների ֆագոցիտար ակտիվությունը և ոչ սպեցիֆիկ իմունիտետի այլ գործոններ։
A վիտամինը պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից, գրիպից և շնչառական, մարսողական համակարգերի և միզուղիների ինֆեկցիաներից։

Վիտամին A-ի առկայությունը արյան մեջ հանդիսանում է այն գլխավոր գործոններից, պայմաններից մեկը, որոնք պատասխանում են այն հարցին, թե ինչու զարգացած երկրներում բնակվող երեխաները ավելի հեշտ տանում այնպիսի ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպիսիք են կարմրուկը, ջրծաղիկը, մինչդեռ ավելի ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում ավելի բարձր է մահացությունը, այդ վիրուսային վարակներից։
A վիտամինի առկայությունը երկարացնում է կյանքը, նույնիսկ ՁԻԱՀ-ով հիվանդների։

Ռետինոլը անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների առողջ պահպանման և վերականգնման համար։
Եվ իրոք, հենց այնպես չէ, որ գրեթե բոլոր ժամանակակից կոսմետիկ միջոցների պարունակության մեջ մտնում են ռետինոիդները և նրանց սինթետիկ անալոգները։
A վիտամինն օգտագործվում է մաշկի գրեթե բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ (պսորիազ, պզուկներ և այլն), մաշկի վնասվածքների ժամանակ (վերքեր, արևայրուկներ)։

A վիտամինն արագացնում է ապաքինման գործընթացը, ինչպես նաև խթանում կոլլագենի սինթեզը, բարելավում նորաստեղծ հյուսվածքների որակը և նվազեցնում ինֆեկցիաների վտանգը։

A վիտամինը լորձաթաղանթների և էպիթելային բջիջների հետ ունեցած իր սերտ կապի շնորհիվ, շահավետ ազդեցություն է թողնում թոքերի գործունեության վրա, ինչպես նաև հանդիսանում է կարևոր լրացում աղեստամոքսային որոշ հիվանդությունների բուժման կոմպլեքսում (խոց, կոլիտ)։

Ռետինոլը չափազանց կարևոր է նորմալ սաղմնային զարգացման, պտուղի սնման և հղիության բարդությունների նվազեցման համար, ինչպիսիք են նորածնի ցածր քաշ, փոքր չափսեր և այլն։
A վիտամինը մասնակցում է ստերոիդալ հորմոնների սինթեզին (այդ թվում պրոգեստերոնը), սպերմատոգենեզին, հանդիսանում է վահանաձև գեղձի հորմոնի՝ թիրոքսինի թշնամին։

B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)

Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի սինթեզման գործում։

Վերջին երկուսը նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն են կազմում։ Եվ այսքանով հանդերձ` վիտամին B9-ը կարևորագույն դեր ունի հյուսվածքների զարգացման և աճի գործընթացում։ Ֆոլացինը նաև էմբրիոգենեզի և արյունագոյացման խթանիչ գործոններից մեկն է։ Վիտամին B9-ը դրականորեն է ազդում մարսողական համակարգի կենսագործունեության վրա։

Օրգանիզմում վիտամին B9-ի պակասը հանգեցնում է արյունագոյացման գործընթացի արգելակմանը, իսկ նրա բացակայության պարագայում օրգանիզմում կարող են զարգանալ այնպիսի բարդ ախտաբանական վիճակներ, ինչպիսիք սակավարյունությունն ու մարսողական համակարգի ախտահարումն են։
Սննդի մեջ ֆոլացինի մեծ պաշարներ կան հատիկավոր բույսերում, խոշոր աղացվածքի ալյուրում և բանջարեղենում (մաղադանոս, սպանախ, հազար, սոխ, մատղաշ կաղամբ, կանաչ սիսեռ), չպահածոյացված սնկերում, կերակրի խմորիչներում։ Ֆոլացինով հագեցած են նաև կաթնաշոռը, պանրի բոլոր տեսակները, ձուկը և միսը։

Որպես կանոն, մարդու լյարդում կան ֆոլացինի որոշ պաշարներ, որոնք 3-6 ամսվա ընթացքում կարող են օրգանիզմը պաշտպանել ֆոլաթթվի քաղցից։ Սա, իհարկե, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով այն կերակրի միջոցով չի հասցվում օրգանիզմին։ Չափահաս մարդու օրգանիզմը մեկ օրվա համար պահանջում է վիտամին B9-ի մոտ 200մկգ. քանակություն, հղի կանանանցը` 400-600 մկգ., իսկ մինչև մեկ տարեկան երեխայինը` 40-60 մկգ։ Աղիների նորմալ միկրոֆլորայի պայմաններում օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն սինթեզել ֆոլաթթու։
Վիտամին B9-ը թերմիկ ազդեցությունների հանդեպ շատ զգայուն է։



Վիտամին E
E վիտամին, պատկանում է ճարպալույծ միացություններին, որի մեջ են մտնում տոկոֆերոլներն ուտոկոտրիենոլները[1]: E վիտամինի շատ տարբեր տեսակներից γ-տոկոֆերոլն ամենատարածվածն է Հյուսիսային Ամերիկայի դիետներում [2]: γ-տոկոֆերոլ պարունակում են եգիպտացորենի, սոյայի ձեթը, մարգարինը և աղցանները:[3][4] α-տոկոֆերոլը` E վիտամինի կենսաբանորեն ամենաակտիվ տեսակը, հաջորդ տարածված տեսակն է Հյուսիսային Ամերիկայի ռացիոնում: E վիտամինի այս տարբերակով հարուստ են ցորենի սաղմը, արևածաղիկը և արևածաղկի ձեթը:[4][5]Որպես ճարպալույծ անտիօքսիդանտ, այն կասեցնում է թթվածնի ռեակտիվ տեսակների արտադրությունը, որոնք գոյանում են ճարպի թթվեցման ժամանակ:

Ֆունկցիաները
E վիտամինն ունի բազմաթիվ կենսաբանական ֆունկցիաներ: E վիտամինի ֆունկցիաներից ամենակարևորն անտիօքսիդանտն է և դրանով է E վիտամինն առավել կարեւոր եւ հայտնի:[9] Լինելով ճարպալույծ, այն պարուրված է բջջային մեմբրանով, որը և պաշտպանում է նրան թթվեցման վտանգից: Սակայն կան այլ ֆունկցիաներ ևս, որ նույնպես կարևոր են համարվում: α-Տոկոֆերոլն ունի կարգավորող ներգործություն էնզիմային ռեակցիաների վրա: Օրինակ, C պրոտեինկինասը(PKC), որը կարեւոր է մկանների աճի համար, կարող է արգելակվի α-տոկոֆերոլի կողմից: α-Տոկոֆերոլն ունի խթանիչ ազդեցություն դեֆոսֆորիլացիոն էնզիմի վրա:

Ազդեցությունը առողջության վրա
Վիտամին E-ն մահացելիությունը չի նվազեցնում, նույնիսկ մեծ չափաբաժիններով,[11] և կարող է չնչին ավելացնել այն:[12] Այն չի լավացնում շաքարի պարունակությունը արյան մեջ շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ [11]կամ իջեցնում ռիսկի գործոնը:[13] Վիտամին E-ի ամենօրյա հավելումը չի նվազեցնում շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը, այլ կարող է այն բարձրացնել:
Անբավարարություն
E վիտամինի անբավարարությունը կարող է առաջացնել`

սպինացերեբելյար ատաքսիա
մյոպատիա` մկանների հիվանդություն
պերիֆերային նևրապատիա
ատաքսիա
կմախքային մյուրապատիա
ռետինապատիա
իմունային համակարգի խանգարում




Վիտամին K (ֆիլլոխինոն, պրենիլմենախինոն)

Վիտամին K-ն մի քանի նյութերի միացություն է։ Գոյություն ունեն վիտամին K1 (ֆիլլոխինոն) և վիտամին K2(պրենիլմենախինոն)։ Վիտամին K-ի կենսաբանական դերը պայմանավորված է վերջինիս արյան մակարդելիության գործում ունեցած նշանակությամբ։ Հակաբիոտիկներով և աղիների միկրոֆլորայի վրա ներազդող այլ միջոցներով բուժման պարագայում վիտամին K-ն անհրաժեշտ է լյարդում պրոթրոմբինի և արյան մակարդելիությունն ապահովող այլ նյութերի սինթեզման համար։ Առողջ օրգանիզմը վիտամին K2ինքնուրույն է սինթեզում։
Վիտամին K-ն հիմնականում արտադրվում է աղիների միկրոֆլորայի միջոցով։ Օրգանիզմն այն ստանում է նաև սննդամթերքի միջոցով։
Օրգանիզմում վիտամին K-ի բացակայության կամ դեֆիցիտի պայմաններում կարող են զարգանալ հեմոռագիկ երևույթներ։ Քանի որ վիտամին K-ն ճարպերի ազդեցության տակ լուծվում է, աղիքային պատի ճարպերի ներծծման խանգարումների ժամանակ վերջինիս ներթափանցումը օրգանիզմ դժվարանում է։ Այս հանգամանքը հեմոռագիկ դիաթեզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Հեմոռագիկ դիաթեզը մի հիվանդություն է, որը բնութագրվում է արտահայտված արյունահոսությամբ։ Դրա պատճառ կարող են դառնալ վնասվածքները, արյունահոսությունները (ենթամաշկային, միջմկանային, միջանոթային և այլն)։ Հեմոռագիկ դիաթեզը արյան մակարդելիությունն ապահովող պրոթրոմբինի պակասի արգասիք է, որի սինթեզմանը մեծապես նպաստում է վիտամին K-ն։
Վիտամին K-ով առանձնակի հարուստ է բուսական աշխարհը։ Դրանից շատ է պարունակվում հատկապես սպանախի, շագանակի, եղինջի և հազարաթերթիկի տերևներում, մասուրի պտուղներում, կաղամբի զանազան տեսակներում, ստեպղինում, լոլիկում և ելակում։
Չափահաս մարդկանց օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին K-ի օրական պահանջը ստույգ սահմանված չէ, սակայն այն մոտավորապես կազմում է 70-140 մկգ։
Ջերմային մշակման ժամանակ վիտամին K-ն քայքայվում է։

Սննդային  անվտանգություն
Սննդային թունավորումններ
Սննդային  տոկսիկո  ինֆեկցիա` բոտուլիզմ
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։
Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։
ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։
ՆՇԱՆՆԵՐԸ
սրտխառնոց, փսխում,
լուծ,
ընդհանուր թուլություն,
գլխացավ, գլխապտույտ,
որովայնային ցավեր,
մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր ։
Ահազանգեք շտապ օգնություն։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Արհեստական փսխում.
Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ
տուժածն անգիտակից վիճակում է,
տուժածը հղի կին է,
տուժածը սրտային հիվանդ է,
տուժածի մոտ լինում են ցնցումներ։
Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։
ԲՈՏՈՒԼԻԶՄ
Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։
Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։
Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։
ՆՇԱՆՆԵՐԸ
Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.
թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
կլման դժվարացում,
շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
որովայնի փքվածություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։
Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ
Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորում­ների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:
Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։
ՆՇԱՆՆԵՐԸ
հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
փսխում,
երկարատև լուծ,
ոտքերի մկանների ջղաձգություններ,
ընդհանուր թուլություն,
ջերմաստիճանի անկում,
արյունազեղումներ,
գրգռվածություն,
զառանցանք,
անգիտակից վիճակ։
Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։
ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Ահազանգեք շտապ օգնություն։
Առաջացրեք արհեստական փսխում (տես վերը նկարագրվածըՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ բաժնում )։
Ձեռնարկեք լուծի և փսխման հետևանքով առաջացած ջրազրկումը կանխարգելող քայլեր
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Սննդային թունավորումները կանխելու համար՝
Պահպանեք խոհանոցի կարգուկանոնը, մաքրությունը և հիգիենան։
Մի՛ օգտագործեք փքված կափարիչով պահածոներ և ցանկացած կասկածելի տեսք, հոտ կամ համ ունեցող սննդամթերք։
Պահպանեք կերակրի պատրաստման և պահպանման կանոնները։
Օգտագործեք գործարանային արտադրության պահածոներ։
Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խա­նութներից և սննդի կետերից։
Խուսափեք անծանոթ սնկեր օգտագործելուց։

Շնչառական  համակարգ

Մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը կոչվում է շնչառություն։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշարառանց որի բջիջները մահանում ենապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք մարմին։
Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնիցքանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչքթաըմպանըմպանկոկորդշնչափողբրոնխներև թոքերը ։ Շնչուղիներով օդը հասնում է թոքերորտեղ իրականանում է գազափոխանակությունը։
Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում էխոնավանումմաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպանըմպանիսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերըորոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն։ Կոկորդով օդն անցնում է շնչափողորը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառորի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի ։ Թոքաբշտերը (ալվեոլներըմանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն ենորտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։
Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման զույգ օրգաններ ենորոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։
Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզըպատելով յուրաքանչյուր թոքըանցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։
Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր էկրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղլայնանում են նաև թոքերըորի հետևանքով օդն անցնում է այնտեղ ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանները թուլանում ենև օդը դուրս է գալիս թոքերից:
Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջովներթափանցում է օդից արյունիսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։
Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է՝
չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժումծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում։
Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։

Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքներիշնչառական հիվանդություններիալերգիկ վիճակներիշնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգիորը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։


Հրդեհային անվտանգության կանոններ

Գիտական և ուսումնական  հաստատություններ
Ուսումնասիրություններգիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողըպարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով։
Լաբորատորիաներում եւ այլ սենյակներում պահվող այրվող եւ դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը։
Դյուրավառ հեղուկները պետք է աշխատանքային օրվա վերջում լցվեն հատուկ փակ տարայի մեջ եւ լաբորատորիայից տեղափոխվեն։ Չի թույլատրվում այրվող եւ դյուրավառ հեղուկները թափել կոյուղի։
Դասասենյակներում եւ աշխատասենյակներում դպրոցական նստարանների (սեղաններիքանակը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանվածից։
Պարապմունքների ավարտից հետո բոլոր պայթյունահրդեհավտանգ նյութերը աշխատասենյակներիցլաբորատորիաներից եւ արհեստանոցներից պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված սենյակներ։
Մանկական նախադպրոցական  հիմնարկներ
Մանկական ամառանոցների շենքերը պետք է ունենան երկուսից ոչ պակաս տարահանման ելք։
Կարկասային եւ վահանային շենքերը պետք է սվաղված լինեն եւ ունենան չայրվող տանիքածածկ։ Դրանց ջերմապահպանիչը պետք է լինի անօրգանական նյութերից։
Արգելվում է՝
աերեխաներին տեղավորել շենքերի ձեղնահարկային սենյակներումինչպես նաեւ երկու տարահանման ելք չունեցող շենքերում,շինություններումհարկերում.
բերեխաների բնակեցման շինություններում օգտագործել նավթավառեր եւ էլեկտրաջեռուցիչ սարքեր։
Մանկական ամառանոցները պետք է ապահովված լինեն հեռախոսային կապով եւ տագնապի ազդանշանային սարքով։
Մշակութային հիմնարկներ
Հյուրախաղերիներկայացումներիցուցահանդեսների կազմակերպման եւ անցկացման ժամանակ պետք է պահպանվեն հակահրդեհային անվտանգության պահանջները։
Թանգարաններումպատկերասրահներում պետք է մշակված լինի ցուցանմուշների եւ ապրանք անյութական այլ արժեքներիիսկ կրկեսներում եւ կենդանաբանական այգիներում՝ կենդանիների տարահանման սխեման։

Հանդիսադահլիճների եւ տրիբունաների յուրաքանչյուր կարգի բոլոր բազկաթոռները եւ աթոռն երը պետք է հատակին պինդ ամրացվեն։ Այն դեպքումերբ օթյակների տեղերի քանակը 12-ից չի գերազանցում եւ դրանք ունեն առանձին ելքբազկաթոռները (աթոռներըկարող են չամրացվել։ Պարային երեկոների համար օգտագործվողմինչեւ 200 նստատեղ ունեցող հանդիսադահլիճներումաթոռները հատակին կարելի է չամրացնելբայց շարքերում դրանք պետք է պարտադիր կերպով իրար միացված լինեն:


   Բնակելի շենքեր

- Չի թույլատրվում բնակելի շենքերի բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում ստեղծել արհեստանոցներ, պահեստներ, որտեղ օգտագործվում եւ պահվում են պայթյունահրդեհավտանգ նյութեր, բացառությամբ  նախագծման նորմերով նախատեսված դեպքերի։ Բնակարաններում, բնակելի սենյակներում թույլատրվում է պահել 20 լիտրից ոչ ավելի այրվող կամ դյուրավառ հեղուկներ (այրվող գազեր)։ Չի թույլատրվում այրվող կամ դյուրավառ հեղուկները, այրվող գազի բալոնները պահել փակ պատշգամբներում եւ խորշապատշ-գամբներում, եթե օդափոխության համակարգ չկա։
- Խոհանոցային սալօջախները գազով մատակարարելու համար նախատեսված գազաբալոնային սարքերը (բալոններ 12 լ-ից ավելի տարողությամբ) պետք է տեղադրվեն արտաքին խուլ պատին կից չայրվող շինությունում (պահարանում), որից մինչեւ մուտքն ընկած հեռավորությունը 5մ-ից պակաս չպետք է լինի։ Կից շինությունում (պահարանում) պահվող բալոնների քանակը 3-ից ավելի չպետք է լինի։
- Հյուրանոցների, մոթելների, կեմպինգների, հանրակացարանների համարներում (միջանցքներում) պետք է փակցված լինեն հրդեհի դեպքում տարահանման ուղղությունը ցույց տվող նշագծեր, սլաքներ։
- Հրդեհի դեպքում բնակիչների տարահանումը հաջող կազմակերպելու համար հյուրանոցի աշխատակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով (շնչառական դիմակներ, հակագազեր եւ այլն)։

- Սոցիալական ապահովության կազմակերպություններում` (ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ) պետք է կազմակերպվի սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն։ Հերթապահը պարտավոր է իր մոտ ունենալ bտարահանման բոլոր ելքերի դռների μանալիները, իսկ մյուս օրինակը պետք է պահվի հերթապահի սենյակում։

Комментариев нет:

Отправить комментарий