Ֆիզիկական դաստիարակության տեսությունը և <<մեթոդիկան>>:
Առարկա,
որպես մասնագիտական դասընթաց:
Ֆ.Դ.Տ պրակտիկայացումը ընդունված
է որպես հատուկ գիտական դասընթաց, որը պարզաբանում է ֆիզիկական դաստիարակության երևույթները և ծառայում է մասնագիտական ուսումնահաստատություն:
Որպես գիտություն
Այն ուսումնասիրում
է մարդու ֆիզիկական դաստիարակության
հետ կապված երևույթները հիմնավորումը այն գտնող ուղիները
ավելի արդյունավետ աշխատանքի համար:
Որպես առարկա
Այն ունի իր կիրառական նշանակությունը և ուսուցանում է ֆիզիկական կուլտուրա ինստիտուտներում, ուսումնարաններում և այլ ուսումնական
հաստատություններում:Իրենից ներկայացնում է գիտությունների համագումար, որովհետև թե ձևավորման և թե այսօրվա
վիճակում այն կախված է հումանիտար
ճշգրիտ կենսաբանական գիտությունների հետ:Գիտությունը սկսել է ձևավորել
մանկավարժական բնույթ:Ֆ.Դ.Տ գիտություն
է մարդու ընդհանուր օրինաչափությունների մասին, իսկ
որպես առարկա գումարվում է հետևյալ
բաժիններում:
1.Տեսության ընդհանուր հիմունքներ:
2.Տեսության և մեթոդիկայի
հիմնական ուղղություններ:
3.Հիմնական տարիքային
կոնտիգենտների ֆիզիկական մեթոդիկա:
Պատմականորեն առարկան ձևավորվել
է երեք փուլերով:
1.Մինչև քսաներորդ դարի քսանական թվականները,
երբ հիմնվել է առարկան հիմնականում
բժիշկների և մանկավարժների միջոցով:
2.Մինչև քսանական
թվականի վերջը կրել է մեթոդական
ուղղվածություն, որովհետև այդ ժամանակաշրջանում անհրաժեշտ
է ծանոթացնել մարդկանց
ֆիզիկական դաստիարակման ձևերի հետ:Քառասուն թվի վերջերից, երբ ՍՍՀ-ում ստեղծվեց
սպորտային բացման պարբերական
տեսությունը անցնում է գիտական հիմունքներին:
Կատարվոմ են լուրջ հետազոտական
աշխատանքներ տեսության բոլոր բաժիններից:Դաստիարակության, ֆիզիկական
դաստիարակության հասկացությունները:Դաստիարակությունը դա նպատակաուղված անընդհատ գործընթաց է անձի ձևավորման համար նախապատրաստելով նրան ակտիվ հասարակական և
մշակութային կյանքին:Այն իրականացվում
է համատեղ կազմակերպված,
ընտանիքի, դպրոցի այլ կրթական հիմնարկների
միջոցով:Կրթությունը կապված է դաստիարակության հետ:Ուսուցման
ընթացքում լուծվում է նաև դաստիարակչական խնդիրները:Դաստիարակության ներգործությունը մարդու
վրա ուղղակի ազդում
է հասարակական կյանքի,
գիտության, տեխնիկայի և այլ միջոցների վրա:Անձի
զարգացման որոշակի մակարդակին
առաջանում է պահանջ
ինքնակատարելագործման, որից կախված
է ինքնադաստիարակումը:Դաստիարակության հիմնական
ձևերից են ընտանեկան
և հասարակությունը դաստիարակության առաջին
պահանջը դրվում է ընտանիքի
վրա:Իսկ ընդհանուր դաստիարակման
համար պատասխանատվություն է կրում հասարակությունը:Դաստիարակության համընդհանուր և անհրաժեշտ կարևորագույն
է հասարակական կյանքում
և զարգանալու համար հասարակարգը պարտավոր
է պարտադրել, որ արտադրել նյութական
և հոգևոր արժեքներ,
իսկ աճող սերունդը
պետք է պատրաստ
լինի այն իրականացնելու
համար:Փոխադարձ կապը սերունդների
միջև ապահովում է դաստիարակությունը:Դաստիարակությանը տրվում
է ղեկավարվող դերը՝ բարոյական, մտավոր,
ֆիզիկական:Նոր մարդու ձևավորումը
գլխավոր խնդիրն է յուրաքանչյուր հասարակարգում, որը զարգանում է անձի մոտ համոզմունքները, վարվելակերպի
կանոնները, գեղագիտական ընդունակությունները և այլն:Այս բոլորը
չի կարող լինել առանց ֆիզիկական
դաստիարակության, որի տակ պետք
է հասկանալ գիտելիքների,
ունակությունների և ֆիզիկական
ընդունակությունների զարգացումը:Ֆիզիկական
դաստիարակության անձի ձևավորման
գործում զբաղեցնում է մեծ
դեր, որովհետև երկրագնդի
ազգաբնակչության 2/3-ը այս կամ այն չափով զբաղվում է ֆիզիկական դաստիարակության:
Հայ
ժողովրդի ծագումն ու զարգացումը:
<<ֆիզիկական դաստիարակության մասին>>:
Ծագումն և զարգացումը էվոլյուցիա:
Հայ ժողովրդի
բախտ է վիճակվել ապրելու խիստ կլիմայական
պայմաններում:Հնագույն ժամանակներից մինչև
մեր օրերը շատերն
էին փորձել գրավելու
այդ երկիրը և դա նրանց հաջողվել
է ոչ
մեկ անգամ:Սակայն հայոց ժողովուրդը անխաղտ
մնաց:Դաստիարակության գործը պատմության ընթացքում հայ ազգի գոյատևման
առաջնային գործոններից
մեկն է եղել:Դաստիարակության կարևոր կողմերից
է եղել ֆիզիկական դաստիարակությունը:Գերմանիայի հայտնի գիտնական, պատմաբան
և ազգագրագետ Մ.Նեյմանը 1899թ. գրել
է, որ հայերը
տիրապետում էին հզոր բնական
ուժին, ունեին ուղիղ կեցվածք, ատլետիկ կառուցվածք, հպարտ քայլվածք:
Եղած տեղեկությունները վկայում են, որ Հայաստանի
տարածքում պալեոանրոպ մարդիկ վարում էին որսորդական տնտեսություն և զբաղվում էին տարբեր պտուղների հավաքմամբ:Ընդ որում՝ նրանք օգտագործում
էին տարբեր գործիքներ, որոնց կիրառումը պահանջում
էր գրեթե բոլոր շարժողական ընդունակությունները դրսևորումը՝ մկանային ուժ, դիմացկունություն, շարժումների
ճշգրտություն կորդինացիա և այլն:Այդ շրջանում
հայկական մարտակարգը փառավորվեց ամբողջ
աշխարհում:Հին աշխարհում Հայաստանը ձիասպորտի և
ձիավարության զարգացման կարևոր կենտրոններից էր:Առաջին համաշխարհային ռեկորդը ձիերով հեռացատկում սահմանվեց
հենց Հայաստանում՝ 2800 տարի առաջ (11 մետր, 33սմ):Որը գերազանցվեց միայն
1875թվականին:Երբ մ.թ.ա. 7-րդ դարում Վանի թագավորության տեղում ստեղծվեց Երվանդունիների թագավորությունը, իսկ ավելի ուշ՝
Արտաշեսիաների և Արշակիրների նկատելիորեն ուժեղացավ
ռազմաֆիզիկական պատրաստակամության մակարդակը:Այդ ժամանակաշրջանում հայ ատլետները սկսեցին
մասնակցել հին օլիմպիական խաղերին:Վկայում
է, որ Տիգրան մեծը մասնակցել
է 170-րդ օլիմպիական խաղերին:Առաջին դարում
Արշակ առաջինը՝ 203-րդ օլիմպիական խաղերին:Տրդատ
երրորդը՝ 265-րդ օլիմպիական խաղերին:Իսկ Վարազդատ թագավորը դարձել
է օլիմպիական խաղերի չեմպիոն:Նախնադարյան հասարակարգին եկավ փոխարինելու ստրկատիրականը, ինչը արտահայտվեց ֆիզիկական դաստիարակության և սպորտի տարրերի զարգացման վրա:Սրանք դարձան գերիշխող դասակարգի արտոնյալները:Այս խավերի ներկայացուցիչները
զբաղվում էին ձիավարությամբ, ըմբշամարտով, նիզականետությամբ և այլն:Այդ խավը մեծ
ուշադրություն էին դարձնում իրենց երեխաների ռազմաֆիզիկական դաստիարակությանը, որ սկսվում էր վաղ
հասակից:Երեխային սովորեցնում էին զենքի հետ վարվելու
ձևը և այլն:Նման
կրթություն էին ստացել
Տիգրան Մեծը, Վարազդատը, Վահան Մամիկոնյանը:Ֆլոդազատական կարգերի ժամանակահատվածում (4-17-րդ դ.) զարգացում ստացավ ազգաբնակչության մանկավարժական միտքը՝ ֆիզիկական դաստիարակության մասին:Այդ
ժամանակ ի հայտ են գալիս պրոֆեսիոնալ
սպորտի տարրերը Հայաստանում:11-14-րդ դարերում
հատկապես Կիլիկիայում, առավելագույն զարգացում
ստացավ ասպետական դաստիարակումը (ըմբշամարտը,
սուսերամարտ, նիզակ, կռփամարտ, ձիավարություն):
Հայ առաջադեմ
մտավորականները ֆիզիկական դաստիարակության մասին:
Հայաստանի զարգացման պատմության ֆիզիկական դաստիարակության մասին տեսական
մտքի զարգացումը սկսվել է ավելի
ուշ ժամանակներում:Իրական ազդեցություն այստեղ
ունեցան Ռուսաստանի և Եվրոպական
այլ երկրներ, ուր ֆիզիկական դաստիարակությունը դրված էր ամուր հիմքերի վրա:Հայ առաջադեմ մանկավարժները դաստիարակության նպատակը համարում
են անձի ներդաշնակ զարգացումը:Նրանք ասում էին, որ առողջ մարմնում պետք
է լինի առողջ հոգի:
Հայ մանկավարժական
մտքում 1840-ական թվականներին
Խաչատուր Աբովյանը առաջիններից էր, ով բարձրացրեց ֆիզիկական դաստիարակության հարցը դպրոցներում:Հայկական ժողովրդական խաղերի պրոպագանդիստ հայերից
առաջինն էր, որ հաղթահարեց
մեծ Արարատի գագաթը 1829թ.-ին:Նրա
մտքերը շարունակեց Ս. Մանդիրյանը:Մանդիրյանը դաստիարակությունը համարում
էր այն բոլոր ուժերի համակեցությունը, որոնք ներգործում էին փոխելու նրա կյանքը:Ֆիզիկական դաստիարակության գործում
մեծ ներդրում ունեցան նաև գրողները, անձի ձևավորման շահերից
ելնելով:Ղ. Աղայանը առաջիններից էր, որ մշակեց և ձևավորեց
աշխատանքային դաստիարակությունը:Ֆիզիկական դաստիարակության գործում
հայ գրող մանկավարժների մեծ ուշադրություն
էին տալիս ընդհանուր
զարգացած վարժություններին խաղերին,
լողին: Անցյալ դարի
70-ական թվականները Ռաֆին ասել էր, որ ամեն
մի հայ պետք է լինի ուժեղ, ճարպիկ, սրամիտ, հնարամիտ, կարողանա
տիրապետել զենքին, մենամարտել, զբաղվել
հողագործությամբ և այլն:Այսպիսով, հնագույն ժամանակներից այդ իրականությունում ամենալուրջ
ուշադրություն դարձվում էր ռազմաֆիզիկական դաստիարակությանը:Հայ առաջադեմ գործիչների
սպասումնները իրագործվեցին ավելի ուշ, իսկ այսօր այդ հարցերը
նոր զարգացում են ստանում
անկախ Հայաստան:
Ֆիզիկական վարժությունները
որպես հիմնական հասկացություն:
Գոյություն ունի ֆիզիկական դաստիարակության տեսության մեջ մոտ 300-ից ավել հիմնական հասկացություններ, որոնցից գլխավորը հանդիսանում է ֆիզիկական
վարժությունները, առանց որի ֆիզիկական
դաստիարակություն չի կարող լինել:Քանի որ,
ֆիզիկական վարժությունները համարվում են ֆիզիկական դաստիարակության բջիջները, տարրերը և մասնիկները:
Ֆիզիկական
վարժությունների բնորոշ գիծը հանդիսանում է այն,
որ նրանք կապված են մարդու շարժողական գործունեության հետ:Նրանք ստեղծվել
են այն ժամանակ,
երբ սկսվել է կատարվել աշխատանքային
գործունեությունից դուրս հանդես
գալով որպես ֆիզիկական
դաստիրակության առարկա և օբյեկտ:Ֆիզիկական վարժություն տերմինը
օգտագործվում է երկու իմաստով
՝ որպես ֆիզիկական դաստիրակության միջոց և որպես
ֆիզիկական դաստիարակության մեթոդ:Եվ
այսպես ֆիզիկական
վարժությունները նպատակաուղված հատուկ շարժողական
գործողություններն են, որոնց միջոցով
լուծվում են ֆիզիկական դաստիրակության խնդիրները:
Ֆիզիկական վարժությունները տարբերվում են աշխատանքային շարժողական գործոններից այն բանով,
որ դրանք լուծում են մանկավարժական դաստիարակության
խնդիրները, տալիս է հնարավորություն ազդելով
մարդու բոլոր օրգան համակարգերի վրա:Ֆիզիկական վարժությունները ունեն իրենց՝
1.նպատակը՝ այսինքն
կատարել շարժողական գործողություններ
տարածության և ժամանակի մեջ:
2.տեխնիկա՝ վարժությունների
կատարման արդյունավետ ընձեռումն է:
3.Վարժությունները պետք է ունենան
հաճախականություն և կանոնավորություն:
4.ֆիզիկական վարժությունները
պարապմունքի ժամանակ պահանջում է բեռնվածության կարգավորումը հանգստի
հետ:
Ֆիզիկական զարգացումն որպես հասկացություն:
Ֆիզիկական զարգացումն դա բնական աճի պրոցեսում
օրգանիզմի ձևի ֆունկցիանների, չափերի կատարելագործումնն է:Օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարողությունների
փոփոխությունն է:
Ինչ է նշանակում մորֆոլոգիական և ֆունկցիոնալ զարգացում:
1.Դա մարդու մարմնի քաշի ոսկրային և մկանային համակարգերի վերին, ստորին, վերջույթների, կրծքավանդակի
շրջագծի և այլ չափերի
ցուցանիշների փոփոխությունն է:Օրգանիզմի
ներքին օրգանների և նրանց ֆունկցիաների
զարգացումն է:
Ֆիզիկական
զարգացումն օնտոգենեզի ընթացքում մարդու
մոլֆոֆունկցիոնալ հատկությունների առաջադիմական փոփոխությունն է կյանքի
ընթացքում:Օնտոգենեզը դա մարդու ֆիզիկական
զարգացվածությունն է ծնված օրվանից մինչև մահ:Ֆիզիկական դաստիրակությունը կառավարում
է ֆիզիկական զարգացմանը:Ֆիզիկական զարգացման ցուցանիշների վրա ազդում
է արտաքին և ներքին գործոններով:
Ներքին գործոններն
են՝
Ժառանգականությունը և ներքին
օրգանների աշխարհունակությունը:
Արտաքին գործոններն
են՝
Բնակլիմայական պայմանները,
միջավայրը և սոցոլոգիական
պայմանները:Ֆիզիկական զարգացման պարապողների մոտ մկանային ուժի ցուցանիշը ավելի բարձր է:Մարդու ֆիզիկական զարգացման
ցուցանիշները փոխվում են տարիքի և մասնագիտության
հետ:Ֆիզիկական զարգացման աճի ամենամեծ տեմպը նկատվում է օրգանիզմի աճի ժամանակ
մինչև 18-20տարեկան:
Ֆիզիկական դաստիրակություն
Տարբեր երկրի մասնագետներ
տարբեր են գնահատել
ֆիզիկական դաստիրակություն էությունը, միաժամանակ
նրանք նշել են, որ ֆիզիկական դաստիարակությունը մարդու դաստիարակության հնագույն
ձևերից է, որոնց հիմքում ընկած է մարդու շարժողական գործողությունները օգտագործելով
տարբեր ֆիզիկական վարժություններ:Ֆիզիկական դաստիարակության անբաժանելի
մասն է:Ֆիզիկական դաստիարակությունը դա երկարատև մանկավարժական գործընթաց
է նպատակաուղված մարդու առողջությանն ամրապնդմանը
օրգանիզմի կոփմանը, օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, օրգանիզմների և հմտությունների
ձևավորմանը և տարբեր շարժողական մշակմանը:
(Սահմանում), որպես մանկավարժական գործնթաց
ֆիզիկական դաստիարակությունը կապված
է մտավոր, բարոյական, գեղագիտական աշխատանքի գործունեության հետ:
Ֆիզիկական կուլտուրա
Դա հասարակության նվաճումնների միասնությունն է ֆիզիկական
կուլտուրայի ասպարեզում, որը օգտագործվում
է տվյալ հասարակարգի
զարգացման համար:Դա նշանակում է ֆիզիկական կատարելագործման հատուկ միջոցների,
մեթոդների, պայմանների ստեղծման և նրանց ռացիոնալ օգտագործման
ողջ միագումարը:
Ինչպես
կուլտուրան ընդհանրապես ֆիզիկական կուլտուրան
հոգևոր արժեքների և նյութական արժեքների միագումար է:Նյութական
արժեքները ֆիզիկական վարժություններ
կատարողների կամ պատրաստողների համար հատուկ
կառույցներ են:
Հատուկ գույք,
սարքավորումններ, ֆինանսավորում և այլն:Հոգևոր արժեքները դա հատուկ գիտական
այն նվաճումներն են, որոնք ապահովում են ֆիզիկական դաստիարակության համակարգի առաջընթացը:Ֆիզիկական կուլտուրան տարբերում ենք 3 կողմեր՝
1.գործնական
2.առարկա արժեքային
3.արդյունքային
Ֆիզիկական կրթություն
Այս հասկացությունը գիտամանկավարժական գործածության
է մտցրել Ի.Գ.Պեստալուցին (1746-1827թթ.), որի տակ նա հասկանում էր, հենց չակերտներում
<<կերպարների>> ձևավորում:Ըստ
էության կրթությունը <<անձի ձևավորում
և հասկացություն>> հոմանիշն է:Այսօր մանկավարժական գրականության մեջ <<կրթություն>>բառի
տակ հասկանում ենք գիտելիքների, կարողությունների, հմտությունների որոշակի գումարի տիրապետում և աշխարհայացքի ձևավորում, ինչպես նաև մարդկային
փորձի որոշակի ուղղվածության տիրապետում:Մասնագիտական
կրթության և դաստիարակության կողմերից մեկը ֆիզիկական կրթությունն է:Այն առաջին անգամ կյանքի է կոչել
Պ.Ֆ. Լեզգաֆտը (1837-1909թթ):
Որպես մանկավարժական
գործընթաց ֆիզիկական կրթությունը ունի իր յուրահատուկ սկզբունքները:
1.Ֆիզիկական ու մտավոր
կրթության միասնությունն է:
2.Ֆիզիկական կրթության ինտեգրումը:Այն նշանակում
է, որ գիտելիքները,
կարողությունները և ընդունակությունները պետք է
զարգանան և կատարելագործվեն սերտորեն:
3.Դա ֆիզիկական կրթության ընդհանուր կրթական բնույթն է տարբեր օղակներում:Ճշգրիտ է մի դեպքում դա ֆիզիկական
կուլտուրա է, մյուսում՝ ֆիզիկական դաստիրակություն:երրորդում
ֆիզիկական պատրաստակամության, չորրորդում՝ ֆիզիկական կուլտուրայի ռեակրեացիա և այլն:Չորրորդը դա ֆիզիկական
կրթության գործընթացի կառավարելիությունն է:
Комментариев нет:
Отправить комментарий