Իրավունքի հիմունքներ



ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ


Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

Հոդված 16. 
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Հոդված 30. 
Սույն Հռչակագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել իբրև որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ ու արարքներ կատարելով, որոնք ուղղված լինեն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը:







Հեռավար ուսուցում

Առաջադրանքներ.պատմությունից և հասարակագիտությունից: 

1.Յուրաքանչյուրտ ընտրեք քսան ժամանակագրական փաստ տարեթվեր. տարեթվերի դիմաց գրեք իրադարձությունը.
1717թ.-Մխիթարյան միաբանության հիմնադրումը:
1810թ.-Աղաբաբյան դպրոցի բացումը Աստրախանում:
1815թ.-Լազարյան ճեմարանի բացումը Մոսկվայում:
1824թ.-Ներսիսյան դպրոցի բացումը Թիֆլիսում:
1804-1813թթ.-Ռուս պարսկական առաջին պատերազմ:
1813թ.հոկտեմբերի 12- Գյուլիստանի հաշտության պայմանագիրը:
1806-1812թթ.-Ռուս թուրքական առաջին պատերազմը:
1812թ.-Բուխարեստի հաշտության պայմանագիրը:
1826-1828թթ.-Ռուս պարսկական երկրորդ պատերազմը:
1828թ.Փետրվարի 10-Թուրքմենչայի պայմանագիրը:Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին:
1828-1829թթ.-Ռուս թուրքական երկրորդ պատերազմը:
1829թ.Սեպտեմբերի 2-Ադրիանապոլսի պայմնագիրը:
1877-1878թթ.-Ռուս թուրքական երրորդ պատերազմ:
1878թ.փետրվարի 19-Սան ստեֆանոյի պայմանագրի կնքումը:
1878թ. Հունիս-Բեռլինի վեհաժողովը:Հայկական հարցի միջազգայնացումը:
1879թ.- <<Սև խաչ>> ընկերության ստեղծումը Վանում:
1881թ.-<<Պաշտպան հայրենյաց կազմակերպության ստեղծումը Էզրումում>>:
1885թ.-Արմենական կուսակցության հիմնադրումը:
1887թ.-Հնչակյան կուսակցության հիմնադրումը ժնևում:
2. Համառոտ բնութագրեք հայ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանին, Մոնթե Մելքոնյանին, Քրք Քրքոյանին:
Կարեն Դեմիրճյան -Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1961 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1954–1955 թթ. աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964–1972 թթ. եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972–1974 թթ.՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991–1999 թթ՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
Մոնթե Մելքոնյանին- Ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ումՄեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը: Լայն աշխարհաընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց Ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էրՎանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։ Այնուհետև ընդունվելով է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենին, ճապոներենինքրդերենին։
Քրք Քրքորյան- Քըրք Քըրքորյան (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) (հունիսի 61917 - հունիսի 152015[2]). ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917 թ.։ Սերում է 1890-ին ԽարբերդիցՖրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս։

3.Տվեք տեղանունների բացատրությունը. Հայք-Հայաստան, Արմենիա, Արագած, Արմավիր, Մասիս, Երասխ, Գառնի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Խոսրովակերտ:

Հայք-Հայստան- Աշխարհագրական ամեն մի անուն ունի իր պատմությունը, առաջացումն ու իմաստը։ Մարդկանց միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես է ծագել, ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել և մեզ հասել այս կամ այն տեղանունը։ Ուշադիր ուսումնասիրության դեպքում դրանք շատ բան կարող են պատմել տվյալ երկրի, ժողովրդի պատմությունից։ Հայաստան հայ ժողովրդի հայրենիքի անունն է, ուր ընթացել է նրա պատմական կյանքը։ Նրա սահմանները համընկնում են Հայկական բարձրավանդակի սահմանների հետ։
Արմենիա- Օտարները մեր երկիրը հաճախ կոչում են Արմենիա (բացի վրացիներից և կուրմանջի բարբառով խոսող քրդերից)։ Անվան ավանդական հենքով հյուսած ստուգաբանությունը մի քանի կերպ է բացատրվում։ Նախ՝ այն ծագաւծ է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից։ Երկրորդ, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից։ Այսինքն՝ «քաջ մարդիկ»։ Երրորդ, ըստ Մովսես Խորենացու կոչվել է Հայկազյան Արամ նահապետի անունով։ Եվ, վերջապես, Արմենակ Հայկազյան նահապետի՝անունով, որը Հայկի որդին էր, նրա անվան կրճատ ձևը եղել է Արմեն, որից և մեր ժողովրդի ու երկրի անվանումը։ 
Արագած- Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):
Արմավիր- քաղաքը (հետագայում Արմավիրհիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից եւ հետագայում շուրջ 200 տարի կառուցապատվել եւ ընդարձակվել է: Այն գտնվում էր Արարատյան դաշտում Արաքս գետի նախկին  հունի ձախ ափին:
Մասիս-Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն` Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ» իմաստներն ունեն: Ըստ տարածված մեկ այլ տեսակետի` «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է երկու մասից և այլն:
Երասխ-Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»:
 Գառնի-Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։
Շիրակ-Շիրակը պատմական Հայաստանի Այրարատ նահանգի գավառներից մեկն է: Այն գրավում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը և ունեցել է մոտ 3730 քառակուսի կիլոմետր տարածք: Շիրակ պատմական գավառի տարածքը բնակեցվել է դեռևս վաղ քարի դարի ժամանակաշրջանում:
Սյունիք-Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,ԳեղարքունիքըՆախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։
Գեղարքունիք-Գեղարքունիք» անվանումը ծագում է Գեղամ անձնանունից: Ինչպես հավաստում է պատմաբան Մովսես Խորենացին , Գեղամը` Հայկի որդին, և նրա ընտանիքը անցան լեռը և հաստատվեցին լճի ափին: Գեղամը տուն կառուցեց  և իր անունը տվեց լեռանն ու լճին, ինչպես նաև մարզին: Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել:
Խոսրովակերտ-Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվելու և Արտաշատի մոտակայքում ճահիճներ առաջանալու պատճառով Խոսրով 3-րդ Կոտակը բարեկարգում է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը և այնտեղկառուցում  արքունի ապարանք: Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր ենտնկում: Անտառի մի մասը կոչվում է <<Տաճար մայրի>>, իսկ մյուսը` <<Խոսրովակերտ>> (<<Խոսրովի անտառ>>) , որը մինչև Երասխ էր հասնում: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

4.Երբ և ովքեր են հիմնադրել պատմական Հայաստանի նշված մայրաքաղաքները Անի, Կարս, Դվին, Վան, Վաղարշապատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Երվանդաշատ.
Անի-961թ.հիմնադրել է Աշոտ Ողորմածը:
Կարս-9-րդ դար հիմնադրել է Աբաս Ա-ն
Դվին-336թ. հիմնադիրը Խոսրով Բ Կոտակը
Վան-մ.թ.ա 9-րդ դար հիմնադրել է Սարդուրի Ա-ն
Վաղարշապատ-մ.թ.ա 2-դար հիմնադրել է Վաղարշ Ա-ն
Արտաշատ-մ.թ.ա. 176թ.հիմնադրել է  Արտաշես Ա-ն
Տիգրանակերտը-մ.թ.ա. 78թ. հիմնադրել է Տիգրան Մեծը
Երվանդաշատ-մ.թ.ա. 3-րդ դար հիմնադրել է  Երվանդ Դ-ն:


5.Որոշեք նշված մարդկանց մասնագիտությունը, կամ գործունեության ոլորտը.  Եղիշե Թադեվոսյան,  Գևորգ Աբով, Վաղարշ Վաղարշյան, Հայկանուշ Դանիելյան, Երվանդ Քոչար, Հովհանես Ադամյան, Մարգր Առուստամյան.
Եղիշե Թադևոսյան-գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ:
Գևորգ Աբով-բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ:
Վաղարշ Վաղարշյան-դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ:
Հայկանուշ Դանիելյան-օպերային երգչուհի:
Երվանդ Քոչար-նկարիչ-արձանագործ:
Հովհաննես Ադամյան-  հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող։
Մարգր Առուստամյան- հայ արձակագիր և թարգմանիչ:

6.Նշված ֆիլմերից որ ֆիլմն է առաջին հնչյունային ֆիլմը. Գիքոր, Բարև ես եմ, Նամուս, Պեպո, Զանգեզուր:
Պեպո:
1.Պետական իշխանության ինչ մարմիներ են գործում Հայաստանում:
Դատարան, գործադիր, օրենսդիր:
2.Որոնք են պետության խորհրդանիշները:
Հիմնը, զինանշանը, դրոշը:                                                                                            
3.Հ.Հ.-ում ինչ տեսակի պետական նշանակություն ունեցող ընտրություններ են իրականացվում.
Համամասնական և մեծամասնական:
4.Փորձեք բացատրել հետևյալ հասկացությունները.  հանցագործություն, հանցակցություն, հանցակազմ, անմեղսունակ, մեղսունակ:
Հանցագործություն-  Անթույլատրելի՝ դատապարտելի արարք՝ վարքագիծ:
Հանցակցություն-հանցակից լինել:
Հանցակազմ- Քրեական օրենքով սահմանված՝ հանցագործությունը բնութագրող հատկանիշների ամբողջությունը, հանցագործություն ներկայացնող գործողությունների ամբողջությունը:
Անմեղսունակ- Մեղք՝ հանցանք գործելու անընդունակ՝ անկարող:
Մեղսունակ- Մեղք գործելու ունակ՝ ընդունակ:

Երեխաների  իրավունքը












Յուրաքանչյուր երեխա ծննդյան  պահից  ունի  անվան  և  քաղաքացիության իրավունք:
Սույն օրենքը, հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և
« Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա, սահմանում է երեխայի իրավունքները, պետության և նրա համապատասխան մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների պարտավորությունները՝ երեխայի իրավունքների պաշտպանության գործում:
Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ 18 տարեկան անձանց վրա:
 Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված համապատասխան պետական մարմինները:
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ
 անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ( որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:
Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
Պետությունը և  նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրեր:
Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցադրում է համապատասխան օգնություն:

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան  և այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից:



Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և  նրանց հետ համատեղ ապրելու իրավունք :

Բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:
Պետությունը և  նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում
Երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում և  հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը եւ դատիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Երեխայի բնակելի տարածության իրավունքը
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր երեխա ( ներառյալ որդեգրված) ծնողի մահվան , ինչպես  նաև  դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, առողջական վիճակին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին, բացառիկ դեպքերում՝ 15 տարին լրանալուց հետո:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Արգելվում է երեխայի կողմից ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքը, դրանց արտադրության եւ օգտագործման մեջ երեխայի ներգրավումը, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքի կատարումը, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և  ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի եւ ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպություների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում՝ հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության եւ հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
Ուսումնադաստիարակչական հաստություններում երեխայի ուսուցումը եւ դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություներն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
Երեխայի պատվի և  արժանապատվության դեմ ոտնձգությու կատարած յուրաքանչյու անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը եւ ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում  երաշխավորվում է երեխայի անվտանգությունը:

Երեխայի անօրինական տեղաշարժը ( այդ թվում՝ այլ պետություններ), առեւանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծնողական խնամքից զրկված երեխան ունի պետության եւ նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք:

Հաշմանդամ եւ կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որ նշանակման եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:

Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Եզրահանգում                      

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Այս դրույթը հաճախ փակուղու առաջ է կանգնում, եթե հաշվի առնենք, որ ծնողները կարող են դառնալ կրոնական արգելված կամ վնասակար խմբավորումների հետևորդներ, իսկ երեխան ակամայից դառնում է այդ հավաքների մասնակիցը: Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում՝ հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք: Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և  արժանապատվության պաշտպանության իրավունք: Երեխայի հայացքները , համոզմունքները և  կարծիքը ենթակա են նրա տարիքին և  հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Իհարկե օրենքները մեծ ծավալով անդրադառնում են երեխաների իրավունքներին, բայց եթե հասուն մարդու իրավունքների ոտնահարումը ավելի հեշտ է բացահայտել ու կանխել, որովհետև նա ազատ է իր բոլոր որոշումներում, իսկ երեխան գտնվում է այլ մարդկանց խնամակալության, կամ իշխանության տակ: Հաճախ դժվար է բացահայտել ու կանխել նման ոտնահարումը, քանի որ ծնողներից շատերը իրենց հայացքներն ու մոտեցումներն ունեն երեխայի դաստիարակության ու զարգացման, առավել  ևս՝ ազատության հարցում: Պատահական չէ, որ ազատ դեմոկրատական, զարգացած երկրներում ամենաշատն են ոտնահարվում երեխայի իրավունքները, քանի որ օրենքը, իշխանությունն ու պետական մարմինները չեն կարող կառավարել ընտանիքն ու նրա անդամների հարաբերությունները: Հասարակությունը բարոյահոգեբանական կրթության, դաստիարակության կարիք ունի: Անկախ ընտանիքի սոցիալական, ֆինանսական, կրթական մակարդակի, կան հարցեր, որոնք մնում են անլուծելի, հատկապես երեխաների դաստիարակության հարցում:
Ընտանիքն է այն միջավայրը, որտեղ երեխան ստանում է իր հենարանն ու ուժը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ընտանիքից պետք է սկսել երեխայի իրավունքների հիմքի կառուցումը: Մենք պետք է բացառենք սերունդների կորուստը մեր երկրում, ինչպես եղավ 90-ականներին:
Երբ երեխայի կրթությունն ու դաստիարակությունը մղվել էր ետին պլան, երբ հետընթացն այնպիսին էր, որ 15 տարեկանից աղջիկներին ամուսնացնում էին, իսկ տղաները՝ խրվում առևտրի մեջ: Մղձավանջը տևեց մոտ տաս տարի ու հիմա էլ տեսնում ենք կորուսյալների՝ կորած մանկությամբ ու խակ հասունությամբ: Առանձնակի ուշադրությամբ պիտի լուծվեն այս բոլոր խնդիրները, որ մեր երկրում երեխաները պաշտպանված լինեն:


Մարդու  աշխարհայացքը

Աշխարհայացքը  այն  է,  թե  ինչպես  է  մարդը  ընկալում  աշխարհն  ու  կյանքը:
1.Ի՞նչ  է  անհրաժեշտ  դրա  համար:
1.Ընթանրացված  գիտելիքներ, որքան շատ արագ կարող  է ընկալել  աշխարհն  ու  կյանքը:
2.Գիտելիք  ստանալու  համար  ինչ  է  անհրաժեշտ  մարդուն, ըստ միջնադարյան  հայ  բնափիլիսոփա   Գրիգոր  Մագիստրոս  Պահլավունու:
Նա   ասում  էր  աշխարհը  ճանաչելու համար միայն գիտելիքը  բավարար  չէ,  զուգահեռ  անհրաժեշտ  է   զգայարանները,  փորձը, հավատը  և  բանականությունը:
Ի՞նչ  է  համոզմունքը:
Համոզմունքի  համաձայնմենք  կարողանում  ենք  ընդունել  կամ  մերժել  աշխարհայացքային գիտելիքները:
Արժեքներ
Արժեքը  ստեղծում   է  մարդը, որը  միանգամից  լինել  չի  կարող: Այն  ստեղծվում  է  ժամանակի ընթացքում:Գոյություն  ունեն  նյութական և հոգևոր արժեքներ:
Նյութական  արժեքը  ստեղծվում  է  հիմնականում ֆիզիկական աշխատանքի  արդյունքում:Օրինակ ՝  քանդակ, ճարտարապետական  հատակագիծնկար, գորգ, կավե  ամաններ    այլ  իրեր  և  առարկաներ:Իսկ  հոգևոր  արժեքը  ստեղծվում  է  հիմնականում մտավոր  աշխատանքի  արդյունքում:Օրինակ՝ գիրք, գրականություն, երաժշտություն, երգը, կինոնբեմական  արվեստը  և  այլն:





Մարդու  իրավունք
1.Ինչ  ենք  հասկանում  մարդու  իրավունք  ասելով:
Ցանկացած  մարդ  իր  ծնված  պահից  ունի  իր  իրավունքները՝ որոնք անօտարելի  են  և  համարվում  են  մարդու  բարձրագույն  արժեք:
2.Ինչ  ենք  հասկանում  անօտարելի  իրավունք  ասելով:
Ապրելու,  աշխատելու,  ընտանիք  կազմելու, կրթություն  ստանալու,  հանգիստ,  ազատ տեղաշարժվելու  և  այլ  անօտարելի  իրավունքներ:
3.Մարդու  իրավունքները  լինելով  անօտարելի,  արդյոք  պետության  կողմից  երաշխավորվում  են  պաշտպանվում  են:
Միանշանակ  այո:
4.Որոնք  են  մարդու  իրավունքների  խախտման  ամենատարածված  դեպքերը:
1.ռասիզմ
2.շահագործում
3.կտանքներ-ֆիզիկական,  բարոյահոգեբանական:
4.անհանդուրժողական
Գրեթե  ոչնչացնում  են  մարդու  իրավուքները:
5.Մարդու  իրավունքների  եվրոպական  խորհուրդը  ինչ  օրենք  է  ընդունել:
1.1987թ. ընդունվեց  բանաձև,  որով  արգելվում  է  մարդու  նկատմամբ  կտանքներ  իրականացնել:
2.Նրա  նկատմամբ անմարդկային  վերաբերվելը:
3.  Ոտնահարել  մարդու  իրավունքերը:
1996թ. ընդունվեց  եվրոպական  սոցիալական խառտին (փաստաթուղթը):
1995թ. ընդունվեց  օրենք,  բանաձև  ազգային  փոքրամասնությունների  պաշտպանության մասին:
Եվրոպայի  խորհուրդ,  արձանագրություն  համար  6,  մահապատժի  վերացման  մասին  հոդված  համար  14:





Ինչ  է  բնական  իրավունքը
Դա  այն  իրավունքն  է,  որը  մարդու  համար  դա  անօտարելի  է:Ապրելու,  ստեղծագործելու:
Դրական իրավունքը  դա  օրենսդրությունն  է:
Իսկ  սուբյեկտիվ  իրավունքը  դա  ծառի  ճյուղերն  են այսինքն  մարդու  կողմից  ստեղծված բարիքը,  իսկ  ավելի  կոնկրետ,  երբ  մարդը  ստեղծում  է  արժեք:
Իրավունքի  կենսագործումը,  ինչպես  է  դա  կենսագործվում:
1.համապարտադիր  բոլորի  համար:
Իրավունքի  կենսագործումը  երաշխավորված է  պետական հարկադրանքի միջոցով:
Իրավունքի  նորմի  հատկանիշները:
1.Արտահայտում  է  հանրության շահերը:
2.Ունի  պարտադրող  բնույթ:
3.Պետությունը  երաշխավորում  է  իրավունքի նորմի  կատարումը:
Իրավունքի  նորմի  կառուցվածքը:
Կազմված   է  երեք  մասից:
1.Հիպոթեզ-ենթադրություն
2.դիսպոզիցիա-կարգադրություն
3.սանկցիա-հարկադրանք
1.Հիպոթեզը  մարդկանց  մոտ  ծագում  է  իր  իրավունքների  ու  պարտականությունների  կատարում:
2.Դիսպոզիցիա  եթե  քաղաքացին,  անձը   փորձում  է  խախտել  օրենքը, ապա  նա  ենթարկվում  է  կարքադրության:
3.Սանկցիա  պետության կողմից  օրենքը  խախտած  անհատը  ենթարկվում  է  հարկադրանքի:Նրա  նկատմամբ  կիրառվում  են  պատժի  տարբեր  տեսակներ:
Պատժի  տեսակներ:
Տուգանք,  ազատազրկում-3 ամսյա  ժամկետից,  մինչև  ցմահ  ազատազրկում,  արտաքսում,  աքսոր,  պարսավանք:





1.Ինչ  է  իրավունքը
Իրավունքը  կարգավորում  է  հասարակական   հարաբերությունները:
2.Իրավունքի  ինչ  տեսակներ  գիտեք:
1.բնական  իրավունք
2.դրական իրավունք  (պոզիտիվ)
3.սուբյեկտիվ  իրավունք
Ինչ  է  բնական  իրավունքը:
Դա  այն  իրավունքն  է,  որը  մարդու  համար  դա  անօտարելի  է:
Օրինակ՝ Ապրելու,  ստեղծագործելու, քնելու   և  այլն:
Դրական  իրավունքը  դա  օրենսդրությունն  է:
Իսկ  սուբյեկտիվ  իրավունքը  դա  ծառի  ճյուղերն  են  այսինքն  մարդու  կողմից  ստեղծված  բարիքը, իսկ  ավելի  կոնկրետ,  երբ  մարդը  ստեղծում  է  արժեք:
Իրավունքի  կենսագործումը, ինչպես   է   դա   կենսագործվում:
1.համպարտադիր  բոլորի  համար:
Իրավունքի  կենսագործումը  երաշխավորված  է  պետական  հարկադրանքի  միջոցով:
Իրավունքի  նորմերի  հատկանիշները:
1.Արտահայտում   է  հանրության  շահերը
2.Ունի  պարտադրող  բնույթ:
3.Պետությունը  երաշխավորում  է   իրավունքի  նորմի  կատարումը:
Իրավունքի  նորմի  կառուցվածքը:
1.հիպոթեզ-ենթադրություն
2.դիսպոզիցիա-կարգադրություն
3.սանկցիա-հարկադրանք
Հիպոթեզը-  Մարդկանց  մոտ  ծագում  է  իր իրավունքների  ու  պարտականությունների  կատարումը:
Դիսպոզիցիա-Եթե  քաղաքացին  անձը  փորձում  է  խախտել  օրենքը, ապա  նա  ենթարկվում  է  կարգադրության:
Սանկցիա-Պետության կողմից  օրենքը  խախտած  անհատը  ենթարկվում   է   հարկադրանքի:Նրա  նկատմամբ  կիրառվում  են  պատժի  տարբեր  տեսակներ:
Պատժի  տեսակները:
Տուգանք, ազատազրկում (3 ամսյա  ժամկետից մինչև  ցմահ  ազատազրկում), արտաքսում, աքսոր,  պարսավանք:


Комментариев нет:

Отправить комментарий