Մանկական գրականություն և հայ ժողովրդի բանահյուսություն



                              Այնքան  ծանոթ  և 
                              Այնքան  անծանոթ …
                               մեր  երեխան







Խաղեր  տառերի,  բառերի  և  պատմությունների  հետ:

Խաղ  ստեղծեք
Վերլուծություն
Երեխային  այս  խաղը  օգնում  է  լավ  կարողանալ  արտաբերել  բառերը,  սովորեցնում  է   որպեսզի  էլ  ավելի լավ  կարողանա   ճանաչել  տառերը:Երեխաները  ընտրեցին   արև,  ամպ  և  լուսին  բառերը,  քանի  որ   արևը  իրենց  կարծիքով  դա  այն  է,  երբ   մրգերն  են  շուտ  հասնում,  ամպերը  պատասխանեցին ,  որ   նրա  ժամանակ  անձրև  է  գալիս և  չի  թողնում  մրգերը  շուտ  հասնեն ,  իսկ  լուսինը  նրանք  ասացին,  որ  գիշեր  է  լինում,  իսկ  մենք  գիշեր  չենք  սիրում:Ես  հետևում  էի  նրանց  ամբողջ  ժամանակ  և  նրանք  շատ  հետաքրքրված  էին  այդ  գործողություններով  և  անընդհատ   կրկնում  էին  այդ  բառերը,  ասում   էին  ամպ,  արև,  լուսին  և  փորձում  նրանց  նկարել գունավոր  թղթերի  վրա:Խաղի  կանոնները  նույն  էին  պետք  է  ճիշտ  արտասանեին  բառերը  և սովորեին  բոլոր  տառերը  նրանց   մոտ  ստացվում  էր:
 


Սրնգահարը  և  մեքենաները
(Թարգմանություն)

Կար -չկար  մի  հրաշագործ  սրնգահար: Սակայն  դա  հին պատմություն է, նրան բոլորը  ճանաչում  են:Այն  մասին, թե  ինչպես  էին  քաղաքում  մկներ  լցվել, և  մի տղա  հրաշք  սրնգի միջոցով  մկներին  հանեց  քաղաքից և լցրեց գետը և նրանք խեղդվեցին:Քաղաքապետը  չուզեցավ շնորհակալություն հայտնել սրնգահարին  և նա տարավ  քաղաքից  բոլոր  երեխաներին:
Իմ  հեքիաթը  նույնպես  սրնգահարի  մասին է: Եվ  կարող  է  պատահել, նույնիսկ  նման է:Կարող  է  և  ոչ: Այն  ժամանակ  քաղաքի  վրա  տիրում  էին  մեքենաները:Նրանք  պատնեշափակել  էին բոլոր  փողոցները, բոլոր հրապարակներն  ու  մայթերը:Փակել  էին  բոլոր  դարպասները:Ամենուրեք  որտեղ  նայում  էին  երևում էին  ամենակարող  մեքենաները - մարդատար, բեռնատար, փոքր  ինչպես  արկղիկներ  և  երկար  ինչպես  շոգեգնացքներ, ավտոբուսներ, բեռնատարներ, ինքնաթափեր, մի ամբողջ գնացք, վագոններ և  վագոնչիկներ:Շատերը  նրանցից  շարժվում էին  դժվարությամբ, հրելով, ուղղելով  իրենց  թևերը:Բայց  իհարկե  կային  շատ  այնպիսի մեքենաներ,  որոնք արդեն  չէին կարողանում  շարժվել, որովհետև  նրանց շարժվելու տեղ չկար:Եվ նրանք  ստիպված  պետք  է կանգնեին:Այնպես  որ  մարդիկ  պետք  է  քայլեին  ոտքով:Բայց դա այնքան էլ  հեշտ  չէր:Քանի  որ  մեքենաները  զբաղեցրել  էին  ազատ  տարածքը:Եվ  մարդիկ  ստիպված  շրջանցում էին մեքենաները, անցնում էին  նրանց  արանքով և  նույնիսկ  սողում էին  նրանց տակով:Առավոտից  իրիկուն այնտեղ  և  այստեղ  հնչում էր:
-Ա'խ-Դա  ինչ  որ  մի  անցորդ  հարվածում էր  կափարիչին:
-Օ'խ-Դա  երկու անցորդներ  բախվում են իրար  ճակատներով  սողալով  բեռնատարի տակ:Մարդիկ,  հասկանալի  է, բարկությունից  իրենցից  դուրս  էին  գալիս:
-Հարկավո'ր  է  վերջացնել  այս  խայտառակությունը:
-Պե'տք  է  ինչ  որ  բան ձեռնարկել:
-Ինչ՞ու  քաղաքապետը  չի  մտածում  այս  մասին:
Քաղաքապետը  լսում  էր  այս  խոսակցությունները  և  մրթմրթում էր:«Մտածելը , մտածում եմ:Գիշեր  ցերեկ  մտածում եմ:Եվ  նույնիսկ  ամբողջ հանգստյան օրն եմ մտածում:Ահա  դժբախտաբար  ոչինչ  չեմ կարողանում որոշեմ:Ուղղակի չգիտեմ ի՞նչ  անեմ,  ի՞նչ  ցուցադրեմ  և  ընդհանրապես  ինչի՞ց  բռնվեմ:Բայց  չէ-որ  իմ  գլուխը  ոչ մեկի  գլխից  հիմար  չէ»:
 Մի  անգամ  եկավ  քաղաքապետի  մոտ  մի տարօրինակ տղա:Նա  ոչխարի մորթուց  կարված  պիջակով  էր, փայտե  կոշիկներով, իսկ նրա գլխին  կեպի  էր  զարդարված  կապույտ ժապավենով,  այնպես  որ  նա  շատ  նման  էր  գյուղական  սրնգահարի: Բայց  սրինգ  նա չուներ:Տղան  խնդրեց իրեն  թողնել  քաղաքապետի  մոտ,  բայց  պահակը  շատ  խիստ հայտարարեց:
-Հանգիստ  թող  քաղաքապետին:Քո  սրինգի  ժամանակը  չունի  նա:
-Դե  ես  էլ այն  հիմա չունեմ:
-Ավելի  վատ:Չկա', ուրեմն  դու նրա  ինչի՞ն  ես  պետք:
-Ասացեք նրան, որ  ես  գիտեմ, թե  ինչպես  ազատել  քաղաքը մեքենաներից:
-Ի'նչ, ի'նչ :Լսիր  հեռացի'ր  այստեղից  ավելի լավ  է  բարի  կամքով, թե  չէ  այդպիսի կատակների  համար, կարելի  է  և  վզին  հասցնել:
-Բայց  դուք  այնուամենայնիվ  ասացեք իմ մասին  քաղաքապետին:Խոստանում եմ  ձեզ  չեք  փոշմանի: Նա  այնպես  էր  պնդում  և  այնպես  խնդրում, որ պահակը  վերջիվերջո  համաձայնվեց  և  բաց  թողեց  նրան:
-Բարի  օր,  պարոն  քաղաքապետ:
-Ու՞մ  համար   բարի ,  ու՞մ  համար  ոչ: Ինձ  համար  իսկապես  բարի  կլինի, այն  ժամանակ…
-քաղաքը  կլինի  ազատված մեքենաներից: Եվ  ես գիտեմ  դա  ինչպե՞ս  անել:
-Դ՞ու:Եվ  դա ով է  քեզ  սովորեցրել:Կարո՞ղ  է  ինչ -որ  պոզավոր այծ:
-Ով  սովորեցրե՞լ  է,  կարևոր  չէ:Եկեք  փորձեմ:Չ՞է  որ  ոչինչ  չեք  կորցնի:Իսկ,  եթե ինձ  ինչ -որ  մի  բան   խոստանաք,  արդեն  վաղը  դուք  մեքենաների  հետ  խնդիր  չեք  ունենա:
-Հետաքրքիր  է,  ի՞նչ  պետք  է  ես  խոստանամ  քեզ:
-Որ  վաղվանից  գլխավոր  հրապարակում  միշտ  կարող  են  խաղալ  երեխաները, և  այնտեղ  նրանց  համար  պետք  է  դրվեն կառուսելներ, ճոճանակներ, սղարաններ  և ուրիշ տեսարժան վայրեր:
-Գլխավո՞ր հրապարակում:
-Գլխավոր հրապարակում:
-Եվ  էլ  ո՞չինչ   չես  ուզում:
-Ոչինչ:
-Ուրեմն  պայմանավորվեցինք:Խոստանում եմ:Ե՞րբ  կսքսես:
-Հենց  հիմա, պարոն  քաղաքապետ...
-Դե  սկսիր:Մի  կորցրու  ժամանակ:
Տարօրինակ  տղան  չկորցրեց  ոչ  մի  ժամանակ:Նա  վերցրեց  իր  գրպանից  փոքրիկ  սրինգը, որը  պատրաստված  էր  ժասմինի  ճյուղերից  և  հենց այդ  պահին  քաղաքապետի  կաբինետից  լսվեց  ուրախ երաժշտություն, հետո  դուրս  եկավ  փողոց  և  շարունակեց  նվագել, գնաց դեպի  գետը:Եվ  հետո...
-Տեսեք:Ի՞նչ  է  պատահել  այս  ավտոմեքենայի հետ: Նա  ինքնուրույն  միացավ:
-  Եվ  դա  էլ նույնպես:
-Օյ, դա  ի'մնն  է:Ի նչ- որ  մեկը  ուզում  է  տանել  իմ  մեքենան:Բռնե'ք  գողին:Բռնե'ք  գողին:
-Դե  ոչ,  այստեղ  ոչ  մի  գող  էլ  չկա, ի՞նչպես  չեք  տեսնում:Մեքենաները  իրենք  են  միացել:…
-Հավաքում  են  արագություն:... Հեռանում են:
-Ու՞ր  են  շտապում  նրանք:
-Իմ  մեքենան:Կանգնի'ր, կանգնի'ր:Վերադարձի'ր  ինձ  մոտ:
Քաղաքի  բոլոր  մեքենաները  հանկարծ  շտապեցին  մեկ  ուղղությամբ,  ոռնալով  իրենց շարժիչներով,  սուլիչներով,  ազդանշանները  ստեղծում  էին  անհավատալի, անհնարին  ձայներ…Եվ  բոլորը  շարժվում  էին  ինքնուրույն առանձ  վարորդի:
 Բայց  այդ  հրեշային  աղմուկի  մեջ, որ կանգնած  էր  քաղաքի  վրա, կարելի  էր  տարբերել, եթե լսեինք, բարձր  և  ուրախալի  երաժշտության  հնչյունները, որը  տղան  նվագում  էր սրնգի վրա…
Առաջինի  ավարտը
Մեքենաները  գնում էին  դեպի գետը: Իսկ սրնգահարը  կանգնած  էր  կամուրջի  վրա  և  անընդհատ  նվագում  էր…Երբ  կամուրջի  վրա  բարձրացավ առաջին մեքենան-մաքուր  պատահականությամբ  դա  քաղաքապետի  մեքենան  էր-տղան  մի  փոքր  փոխեց  երաժշտությունը  և  վերցրեց  բարձր  նոտա:Եվ, կարծես  ազդանշանով կամուրջը փլվեց:Մեքենաները  ընկան  գետը, և  հոսանքը միանգամից  տարավ  նրանց: Նույն ձևի  երկրորդ  մեքենան ընկավ ջուրը, հետո  երրորդը-բոլոր մեքենաները  իրար  հետևից, հետո  մի քանիսը  ընկան  ցած  շարժիչի  պայթյունի  հետևանքով, տալով  հրաժեշտի  ազդանշան, և  հոսանքը  նրանց տարավ  մի  կողմ:
 Իսկ  մեքենաներրց  ազատված փողոցներում արդեն  լցվել  էին  երեխաները:Ուրախ, գոհ  նրանք սկսեցին  վազել  և  գնդակ  խաղալ:Աղջիկները  շրջում  էին  իրենց  տիկնիկներով  խաղալիք սալյակների  մեջ, իսկ  տղաները  հեծանիվ  էին  քշում…
Բայց  մեծերը  սարսափում  էին:Նրանք գլուխները բռնած զանգում էին հրշեջներին, միլիցայություն և պահանջում  էին  կարգ  ու  կանոն  հաստատել :
-Ինչու՞  ոչ  մեկ  չի  կանգնեցնում  այդ  խելագառին:Բռնեք  նրան  վերջապես  սատանան  տանի:Թող  լռի  այդ  անիծված  սրնգահարը:
-Պետք  է  հենց  իրեն  գցել  ջուրը  իր  սրինգով:
-Քաղաքապետը  նույնպես  խելքը  գցել  է:Ոչնչացնել  մեր  հիանալի  մեքենաները...
-Նրանք  այնքան  թանկ  արժեն:
-Իսկ  յուղը  նույնպես  էժան  չէ:
-Հեռացրե'ք    քաղաքապետին, ուղարկեք  թոշակի:
-Հեռացրեք սրնգահարին:
-Վերադարձրե'ք  ինձ  իմ  մեքենան:
 Իսկ  ամենահամարձակները նետվեցին,  որպեսզի  բռնեն  սրնգահարին, բայց  չկարողացան  նույնիսկ  կպչել  նրան:Տղայի  և  ամբոխի միջև կարծես  մի  անտեսանելի  պատ  էր:Եվ  մարդիկ  իզուր  հարվածում  էին  բռունցքներով  և ոտքերով:Սրնգահարը սպասեց  այնքան  մինչև, որ  ջրում  անհետացավ  վերջին  մեքենան,  իսկ  հետո  թռավ  ջուրը, լողաց  մյուս  ափը, խոնարհվեց բոլորին և անհետացավ  անտառում:
Երկրորդի ավարտը
Մեքենաները  շտապում  էին  դեպի  գետը  և  մեկը  մյուսի  հետևից, տալով հրաժեշտի ազդանշան  անցնում էին հատակ:Վերջինը  քաղաքապետի մեքենան էր, որը անհետացավ գետում:Այդ  ժամանակ  գլխավոր  հրապարակը    լցվել  էր  երջանիկ  երեխաներով:Ղողանջները, երեխաների  ուրախ  ձայները  խլացնում   էին  քաղաքացիների  բողոքները, որոնք  քիչ  էին  մնում  լաց  լինեին  տեսնելով  թե  ինչպես  էին անհետանում մեքենաները:Վերջապես  սրնգահարը  ավարտեց  երաժշտությունը,  բարձրացրեց աչքերը և տեսավ, որ  դեպի  իրեն   է  գալիս  մեծ ամբոխը, քաղաքապետի  գլխավորությամբ:
-Դե  ի՞նչ,  դուք  գո՞հ   եք,  ընկեր,  քաղաքապետ  հարցրեց նա:
-Ես  քեզ  ցույց  կտա'մ ,  թե  ինչպես  եմ  ես  գոհ:Եվ  դու  մտածում  ես,  որ  դա  հաջողված  մի՞տք  էր:Մի՞  թե  դու չգիտես,  որքան  աշխատանք  ու  գումար  է  դրված  մեքենաների  վրա:Քաղաքը  ազատագրելու  միջոց  գտար:…
-Բայց  ես…Բայց  դուք…
-Դե  դու  սրիկա'  ես, այ  թե  ով  ես:Եվ  եթե դու  չե՞ս  ուզում  կյանքիտ  մնացած  մասը  անցկացնես  բերդում,  վերցրու  սրինգտ  և դուրս  հանիր  բոլոր  մեքենաները  գետից:Եվ  որ  բոլորը  առաջինից  մինչև  վերջինը  վերադարձվեն:
-Բռավո:Կեցե  պարոն  քաղաքապետը:
Եվ տղան արեց  այնպես,  ինչպես նրան խնդրել  էին:Ենթարկվելով սրնգի կախարդական  ձայներին, մեքենաները  վերադարձան  ափ, նորից  սկսեցին  շարժվել ճանապարհներով և հրապարակներով, նորից  զբաղեցրին  իրենց  նախկին  տեղերը, վռնդելով երեխաներին  իրենց  գնդակներով  և  հեծանիվներով:Մի խոսքով,  նորից  եղավ այնպես, ինչպես  նախկինում:Իսկ  սրնգահարը լուռ  հեռացավ  ինչ-որ  տեղ:Հեռացավ  շատ  տխուր:Եվ  ոչ  մեկ  երբեք  ոչինչ  չլսեց  նրա  մասին:

Երրորդի  ավարտը
Եվ  մեքենաները,  հնազանդվելով սրնգի  հրամանին  գնացին  և  մոտեցան  գետին,  ինչպես  Գամելինայի  մկները: Բայց  ո'չ,  իհարկե  ո'չ:Մեքենաները  գնացին,  գնացին  և  ահա  արդեն  քաղաքում  ոչ   մի  մեքենա  չմնաց,  նույնիսկ  ամենա  փոքր  մեքենան:Դատարկվեց  գլխավոր  հրապարակը,  դատարկվեցին  փողոցները, ազատվեցին  նրբացքներն  ու  մայթերը:Ու՞ր  անհայտացան  մեքենաները:
 Դե  լսեցեք  և  դուք  կհասկանաք  ինչ  է  կատարվում:Հիմա  մեքենաները  սլանում  են  գետնի  տակով:Կախարդական  սրնգի  օգնությամբ  այդ  զվարճալի  տղան,  փողոցների  և  հրապարակների  տակ  ճանապարհներ  անցկացրեց:Ահա  դրանցով  էլ  սլանում  էին  մեքենաները:Կանգ  էին  առնում,  վերցնում  էին  իրենց  տերերին և  շարունակում  էին  սլանալ:Հիմա  արդեն  բոլորին  տեղ  կար:Գետնի  տակ – մեքենաներին,  գետնի  վրա-մարդկանց, որոնք ուզում  էին   մեքենաներով  հանգիստ և անգործ  թափառել  քաղաքում, խոսել  այս  ու  այն  մասին,  քաղաքականության,  ֆուտբոլի  և  լուսնի…Տեղը և  երեխաներին  էր  բավարարում, որոնք  ուզում  էին  վազել  և  խաղալ, և կանանց , որոնք շտապում էին  խանութներ:
-Ինչքա՞ն  ես  հիմար էի,  բացականչեց  քաղաքապետը:-Ինչքա՞ն  ես  հիմար  էի, որ  այդ  մասին  ես  չեմ մտածել  նախկինում:
Իսկ  սրնգահարին  հուշարձան դրեցին:Նույնիսկ  երկու հուշարձան:Մեկը-գլխավոր  հրապարակում, մյուսը-նույնպես գլխավոր  հրապարակում, միայն  թե  գետնի  տակ:Եվ  նա  կանգնած  է  այնտեղ  մեքենաների  կողքին, որոնք  սլանում  են  իրենց  գետնի  տակի մայրուղիներով:
Ինչպիսի՞  վերջաբան  է  դուր  գալիս  հեղինակին:
Սրնգահարը  և  մեքենաները
Ինձ  դուր  է  գալիս  երրորդ  վերջաբանը:Պետք  է  բացատրել, ի՞նչու: Չեմ  կարծում:







Պոչատ աղվես
Սցենար




Գործող անձինք
1.հեղինակ-աղվես
2.պոչատ  աղվես
3.աղվես
4.ծեր  աղվես
Հեղինակ  աղվես-(դուրս  է   գալիս, կանգնում է բեմի մեջտեղում)-
Փախավ  աղվեսը,
Փախավ  թակարդից,
Բայց  պոչի կեսը
Թողեց  նա  ներսը:
Այդպես պոչատ,
Պոչից  անջատ
Գնաց  ասավ ընկերներին.
Պոչատ  աղվես-(դուրս է վազում  բեմի մյուս կողմից,  իսկ մյուս կողմում կանգնած էին մի խումբ աղվեսներ):
-Ա՛յ  ձեզ մատաղ,  ես  ձեր  գերին,
Դեն գցեցեք ձեր  պոչերը,
Ինչու են պետք այդ  փրջերը:
Առաջին  աղվես-(խմբի միջից դուրս է  գալիս ոգևորված )
Իրանք  զարդ  չեն   ու  զարդարանք,
Այլ  մեր գլխին պատիժ, փորձանք,
Աղվեսները խմբից մեկ առ մեկ հերթով  գոչում  են:
Երկրորդ աղվես-գետնի  ավել,
Երրորդ  աղվես- վազքի խափան,
Չորորդ  աղվես-մեզ անվայել
Ավելորդ  բան:
Հեղինակ-Աղվեսը ձեռքից  բռնած խմբի միջից  դուրս  է  հանում  ձեռնափայտով  մի  աղվեսի:
Հեղինակ  աղվես-Այդտեղ մի  ծեր վարպետ  աղվես
Ասավ  նրան.
Ծեր աղվես-<<Ապրե՛ս, ապրե՛ս,
Այ  ծակամուտ  թոռիս թոռը,
Էդքան  չեն  տա  խելքի  զոռը.
Բա  քանի  որ  տեղն  էր պոչդ,
Ինչու  չարիր դու այդ կոչդ>>:
Բոլորը  շրջվում  են,  իսկ  պոչատ աղվեսը  ամոթխած ետ  է  քաշվում:

Գետակ      
Սցենար

Դուրս  է  գալիս  փոքրիկ  Գագիկը, դույլը ձեռքին:Կանգնում  բալենու  կողքին  և  դիմում  գետակին:
-Կա՛ց , կապուտա՛կ  իմ  գետակ,
Լսի՛ր   ինչ  եմ  քեզ  ասում.
Քո  ջրին  է  սառնորակ
Իմ  բալենին  սպասում:
Գետակը  լինում  է  մի փոքրիկ աղջիկ, կապույտ շորերով, կապույտ երկար քողով  և  քողը  անընդհատ թափահարելով  աղջիկը  քայլում  է  բեմի  վրա:
Գագիկը  նորից  է  դիմում  գետակին,  խնդրանքով:
Դու  իմ  բարի՛,  դու  իմ  ժի՛ր,
Իմ  խնդրանքը  մի՛  մերժիր,
Արագ  հասնենք  մենք  պարտեզ,
Թո՛ղ  բալենին  ժպտա  մեզ:
Գետակ  աղջինը  դիմում  է  Գագիկին, ասելով:
-Ես  լսում  եմ  քեզ,  Գագի՛կ,
Գիտես՝  չունեմ  ժամանակ,
Միայն  դու  չես  ինձ  կանչում,
Ինձ  են  սպասում  դաշտ  ու  արտ:
Դուրս  է  գալիս   մի  ուրիշ  փոքրիկ  աղջիկ   հեղինակի  դերում  և  ասում:
Բայց  չի  մերժում խնդրանքը ,-
Ժիր  ու  վճիտ գետակը,-
-Գնա՛, դույլ  բեր՝ ջուր  տամ  քեզ,
Ջու՛ր  տար,  ջրի՛ր  բալենիդ:

Թող  իմ  ջուրը  շիթ  առ  շիթ,
Դառնա  ծիծաղ  ու  բարիք:

Փոքրիկ  Գագիկը  գետակից  ջուր  է  վերցնում  և  ջրում  բալենին:

Շունն  ու  կատուն
Սցենար

1.Պատմողը
2.Գործող անձինք
3.Վկա
4.Դատավոր
5.Դատապաշտպան
6.Շունկատու:
Դատավոր-գլխին դատավորի գլխարկ, ձեռքին  մուրճ, որով  անընդհատ հարվածում է  սեղանին  բոլորին լռեցնելու  համար:
Վկա-դեմքով  կանգնած է  բեմի  մեջտեղում  տեղադրված  ամբիոնի  դիմաց  ու  պատմում  է:
Շուն-կանգնած  է  միայնակ, հուզված  բեմի  ձախ  կողմում:
Կատուն-ինքնավստահ  նստած  է  բեմի  աջ  կողմում  դատապաշտպանի հետ:
Դատավոր-Լսում  ենք  ձեզ.
Վկա-Ժամանակով  կատուն  ճոն  էր,
Շունն  էլ  գլխին  գդակ  չուներ,
Միայնգիտեմ  ոչ՝  որդիանց  որդի 
Ճանկել  է  մի  գառան  մորթի:
Եկավ  մի  օրձմեռվա  մըտին,
Կատվի  կուշտը  տարավ  մորթին:
Շուն-տեղից  վեր  է  կենում
-Բարի  աջողումուստա  փիսո,
Գլուխըս մըրսեցի սեր աստծո,
Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա
Էսքան  բան..
Կատու-Աչքիս  վրա,  քեռի  քուչի.
Մի  գդակ  ա,  հո  մի  քուրք  չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ձայնը  բարձրացնելով,  բարկացած
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ
Վկա-Որբաթ  օրը  Քեռի  Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
Շուն-բարկացած
Ուստեն ո՞ւր ա... փափախս ո՞ւր ա...
Կատուն-դատապաշտպանի  հետ  ծիծաղելով
— Մի քիչ կացի— հրես կերևա,  և  փռթկացնում  են:
Դատավորը-մուրճով  հարվածում  է  սեղանին-շարունակեք:
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավբեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վրա թընդաց.
Կատուն-Վեր  է  թռչում  տեղից  բարկացած:
Ցուրտը տարա՞վվա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
Շունը-խեղճացած  դիմում  է  կատվին.
Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ
Վկա-Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Շունը-Կատվին,  վրդովված
Էլ հին ու նո՜ր,
Կատուն-էլ հեր ու մե՜ր,
Դատապաշտպան-Էլ գող Փիսո՜,
Շուն-էլ քաչալ Շո՜ւն
Վկա-Բանը հասավ դիվանբաշուն, մատնանշում  է  դատավորին:Դատավորը  կռվի  ժամանակ  մուրճով  հարվածում  է  սեղանին, ապա  ժպտում  է.
-Շարունակեք  խնդրեմ:
Վկա-Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Բոլորը  շրջվում  են Կատվի կողմը, որտեղ  կանգնած  է  դատապաշտպանը ու աչքերը  վերև տնկած:
Վկա-Գլուխն  առավ  ու  մի  գիշեր,
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
(Շունը  ընթացքում դանդաղ  կանգնում է ու առաջ գալիս):
Վերա թռչում  վրա վազում,
Շուն-Հաֆ, իրեն  մորթին  ետ  ա  ուզում.
Մորթիս  տվե՛ք
(Շունը  վազում է  դեպի բեմի կենտրոնը  ու  նայում շուրջ բոլորը):
Մնացած մասնակիցները ցատկում  են  տեղից, բռնում են իրենց պոչիկները ու մլավում, ֆշշացնում:
Բոլորը-Իսկ  սևերես  Կատուն  հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ... մյաու...
Եվ  բոլորը պոչիկները բռնած  փախչում  են  շնից աթոռները  շուռ  տալով:
Շունը-Կենտրոնում շվարած կանգնում ու  դիմում է հանդիսատեսին,
-Բա մորթի՞ս, բա  գդա՞կս...



Комментариев нет:

Отправить комментарий